Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ին ասաց Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը։
Չնայած ոստիկանների հրահանգներին՝ ցուցարարները պարբերաբար քայլում էին նաև մայթեզրով, փողոցով:
Չնայած այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները ձախողվեցին, եւ դրանից մեկ ժամ անց Փաշինյանը ձերբակալվեց, Հանրապետության հրապարակում...
Բավական եղավ ազատության շունչը զգացվի՝ բարձր արվեստը փոքր դահլիճներից դուրս եկավ և հրապարակ մտավ:
Ես, համենայնդեպս վստահաբար կարող եմ ասել, որ քննչական խմբի ղեկավարն, ով պետք է քննչական գործողություն իրականացնի Նիկոլ Փաշինյանի հետ, գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։
Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է ընդդիմադիր դաշտում հնչող կարծիքներին, թե վարչապետ Սերժ Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից մարտի 1-ի դեպքերի...
Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։
Սերժ Սարգսյանը նման լայնածավալ ուժի կիրառմամբ փորձում է պահել իր իշխանությունը: Ինչպես և տասը տարի առաջ, այնպես էլ այսօր, իր լեգիտիմության բացակայության և հանրության վստահության բացակայության ներքո, բիրտ ուժի կիրառումը դառնում է գրեթե միակ միջոցը:...
Քննչական կոմիտեն հայտնում է, որ կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության...
Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գործադիր տնօրեն Լևոն Բարսեղյանը Հատուկ քննչական ծառայությունում է։ Այս մասին «Հետք»-ին ասաց Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը։ Փաստաբանն այս պահին մեզ մանրամասներ հայտնել չկարողացավ, ասաց,...
Երեկոյան, ինչպես եւ խոստացվել էր, Գյումրու թատերական հրապարակ բերվեց սգո ծաղկեպսակը, որի վրա գրված էր ոչ թե «Գյումրեցիներից` Սերժ Սարգսյանին» ինչպես վաղօրոք խոստացվել էր, այլ՝ «Թասիբով գյումրեցիներից՝ արյունախում հանրապետականներին»:
Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.
Այսօր` ժամը 18։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում՝ վարչապետի նստավայրից մինչև Ազգային ժողովն ընկած տարածքում մեծ քանակությամբ զրահատեխնիկա է շարված։
Նոյեմբերյանի և Տավուշի մարզի հարակից բնակավայրերից ու Ալավերդուց ժամանած ցուցարարներն այսօր ժամը 15:00-ից փակեցին Նոյեմբերյան–Ալավերդի միջպետական ճանապարհը (Նոյեմբերյանի ջրային տնտեսության շենքի դիմացի օղակաձև շրջադարձի մոտ): Կես ժամ անց Տավուշի...
Ցուցարարները մետրոյում
Այն բանից հետո, երբ այսօր ոստիկանությունը ցուցարարներից մեկուսացրեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին եւ վերջին երկուսին տեղափոխեցին Շենգավիթի ոստիկանական բաժին, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին...
«Վերահաստատելով ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները, ներկայացնում ենք ապրիլի 20-ին ու 21-ին և 22-ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը:
Ապրիլի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:
Դավիթ Սանասարյանի հետ տեղի է ունեցել առանձնազրույց նրան ազատությունից զրկելու, նրա պնդմամբ՝ բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողի կողմից իրեն մեկ հարված հասցնելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրան ազատությունից զրկելու...
ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ...
Քանի որ Սահմանադրությունը գերակա է բոլոր օրենքների նկատմամբ, ապա 72 ժամվա ընթացքում պետք է ԱԺ հատուկ նիստ գումարվի և քննարկվի գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը:
«Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ։
Չնայած շարժման առաջնորդները ձերբակալված են, սակայն Հանրապետության հրապարակում, մոտավոր հաշվարկով, ավելի քան 50 հազար քաղաքացի է ներկա: Հրապարակը ամբողջությամբ լեցուն է մարդկանցով՝ Ամիրյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա:
Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Ժամեր առաջ էլ իրենց բողոքն արտահայտելու համար Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքացիներ որոշ ժամանակով փակել էին Սևան-Երևան ճանապարհի մի հատված՝ Հայրավանք եկեղեցուց ոչ հեռու։
Ոստիկանության՝ Արցախի փողոցում կիրառած հատուկ միջոցներից հետո տասնյակ քաղաքացիներ երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ: Հրապարակից տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, ովքեր, բախումներից խուսափելու համար, սկսեցին քայլերթ: Ցուցարարները...
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը եւ Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված արարքներ...
Այսօր Ստեփանավանը ևս միացավ «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիային: Ստեփանավանի ու հարակից գյուղերի բնակիչները տևական ժամանակ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Երկու կողմից առաջացել էր մեքենաների կուտակում, որից վարորդները, սակայն, չէին...
Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը:
Քաղաքացիական անհզանդությունը շարունակվում է:
Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին...
«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քնչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ: Արարատ Միրզոյանը փոխանցում է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին...
«ԵԼՔ» դաշինքը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ևս հայտարարությամբ է հանդես եկել.
Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Իջեւանից մինչեւ Դիլիջան ընկած հատվածում, ոստիկանության երկու-երեք ուղեկալ է դրված
Այսօր՝ ապրիլի 22-ի առավոտյան եւ կեսօրին, լարված իրավիճակ էր ստեղծվել Հանրապետության հրապարակում: Ոստիկանությունը շրջափակել էր կառավարության շենքը՝ զուգահեռաբար բերման ենթարկելով հրապարակում գտնվող տասնյակ քաղաքացիների:
Քայլերթով շարժվող ցուցարարները գնալով շատանում են։
Կեսօրին ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց Արցախի փողոցով խաղաղ քայլերթով շարժվող ցուցարարների նկատմամբ։ Ցուցարարներից ոմանք տուժեցին, տեղափոխվեցին հիվանդանոց։ Այստեղից բերման ենթարկեցին և ժամեր անց ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ...
«Աներևեկայելի է. Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնություններով, իր «2008-ի մարտի 1-ի» բացահայտ սպառնալիքով, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը:
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն...
Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից: Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում նա նշել է․«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս...
րցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ներկայացվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ:
Տավուշի մարզի Այրում համայնքում դարձյալ բողոքի ակցիա է: Հարյուրավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ու այս օրերին ձերբակալված անձանց ազատ արձակման պահանջով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
Հայտնի չէ Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրը:
Նոյեմբերյանի և Ալավերդու մի խումբ քաղաքացիներ փակել են Նոյեմբերյա-Ալավերդի ճանապարհը։ Տարածքում դեռևս չկան ոստիկանական ուժեր։
Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում ցուցարարները փակեցին բոլոր ճանապարհները։ Արգելափակման մեջ են հայտնվում Կիևյան, Հրաչյա Հրաչյա Քոչար, Կասյան փողոցներից և Բաղրամյան պողոտայից եկող ավտոմեքենաները։
Բերման են ենթարկել գրող Արամ Պաչյանին։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու համար զանգահարեցինք «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն, որտեղից հաղորդեցին, որ Պաչյանին բերման են ենթարկել Քանաքեռ- Զեյթունի ոստիկանական բաժանմունք։
«Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով»,- գրված է կուսակցության հայտարարության մեջ։
Երգչուհի, վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քիչ առաջ գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրաժարվում է Հայաստանի վաստակավոր արտիստի իր կոչումից։
Ոստիկանությունը հերթական հայտարարությունը տարածեց.
Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը...
Վանաձորում մեծաթիվ ոստիկաններ են հսկում ակցիայի մասնակիցների տեղաշարժը՝ նրանց արգելելով քայլել փողոցներով։ Տիգրան Մեծ փողոցով քայլերթի ժամանակ, երբ մի քանի երիտասարդներ փորձեցին փողոց դուրս գալ, ոստիկանները նրանց նկատմամբ բռնի ուժ կիրառեցին...
Բողոքի երթը Գյումրիում շարունակվում է: Առայժմ ամեն ինչ խաղաղ է: Ցուցարարները շրջում են փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց: Առավոտյան ոստիկանների կողմից բերման ենթարկված ակտիվիստ, տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանը...
Քիչ առաջ ձերբակալված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ է կատարել՝ քաղաքացիներին կոչ անելով շարունակել պայքարը, խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնել, այսօր 19։00-ին ներկա գտնվել Հանրապետության հրապարակի հավաքին։
Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում քիչ առաջ ցուցարար քաղաքացիները արգելափակեցին 58 համարի երթուղային ավտոբուս ճանապարհը։
Անվասայլակով տեղաշարժվող Հմայակ Մարգարյանն ամեն կերպ փորձում է հետ չմնալ արագ ընթացող բողոքի ցույցից, իսկ դժվար անցանելի տեղերում նրան օգնում են քայլերթի մասնակից քաղաքացիները։
«ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների եւ կառավարության միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպամբ...
Աբովյան փողոցով երթևեկությունը բաց է միակողմանի։
Խաղաղ ցուցարարների դեմ կատարվող ցանկացած ուժի գործադրման պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
«Հետք»-ը ահազանգ է ստացել Էրեբունի 26 փողոցից․ հայտնում են, որ մոտ 40 անձինք քարերով հարձակվել են քաղաքացիների վրա:
Երևանի Արաբկիր վարչական շրջանում մոտ 100 ցուցարարներ փակել են Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկը` ի նշան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի։
Ցուցարարները մոտ տասը րոպե դադարեցրել էին Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկությունը, ապա շարժվեցին դեպի Խանջյան` միանալով ցուցարարների մեկ այլ խմբի:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների»:
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Ցուցարարները փակել են ոստիկանության Շենգավիթի բաժին տանող ճանապարհները, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Հայաստանում տիրող իրավիճակի պատասխանատուն օրվա իշխանություններն են, որոնց լուռ համաձայնությամբ տարիներ շարունակ տեղի ունեցող ամենաթողությունը, օլիգարխիայի սերտաճումը պետական համակարգին, քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպտագույն...
«Այսօր, ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն...
«Նշված պարտականությունների չկատարման դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնել բերման ենթարկելու, ինչպես նաև ուժ գործադրելու գործողություններ: Խնդրում ենք հավաքի մասնակիցներին անհապաղ կատարել հիշյալ պարտականությունները և ոստիկանության...
Բյուրեղավանցի տասնյակ դպրոցականներ և երիտասարդներ քիչ առաջ փակել էին Բյուրեղավանի ճանապարհը և Արզնու խաչմերուկը։ Նրանք կոչ էին անում արզնեցիներին միանալ իրենց։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ գտնվում են ոստիկանության բաժիններում, այդ թվում՝ Շենգավիթի։
Քիչ առաջ Մելիք Ադամյան փողոց է բերվել ջրցան մեքենա, երեք БТР, միկրոավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին
Առավոտյան ժամը 10-ից հետո բողոքի ալիք է բարձրացել նաեւ Գյումրի քաղաքում։ Եթե նախորդ օրերին հիմնականում հանրահավաք էին կազմակերպում երիտասարդները, ապա այսօր ցույցը սկսեցին առեւտրականները՝ փակելով շուկայի տարածքում կրպակները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ որևէ օրենքով պարտականություն չկա, որ Սերժ Սարգսյանի նկարը պետք է քննիչի աշխատասենյակում փակցված լինի, որ պետական բյուջեն նույնպես նման միջոցներ չի նախատեսում:
Աբովյան քաղաքից մոտ 150 ցուցարար երթով շարժվեց դեպի Երևան: Նրանք միացման կոչեր են անում քաղաքացիներին և ոստիկաններին: «Այսօր կամ երբեք» վանկարկումներով նրանք առաջանում են, իսկ ոստիկանները փորձեր արեցին կանգնեցնել երթը, սակայն չստացվեց: Այժմ աբովյանցիները...
Հանրապետության տարածքում ապրիլի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ոստիկանությունը հայտնում է, որ հակառակ հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ձերբակալել է ևս երկու անձանց՝ «անօրինական հավաքներ կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով»: Հաղորդագրությունում նշված Դ.Ս.-ն ամենայն հավանականությամբ...
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի հավաքը:
Էրեբունի-Արցախ խաչմերուկում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը:
Երևանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից առաջ կրկին հիշեցրել է, որ բանակցությունների թեման լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը.
«Դեմքի շրջանում են ուժեղ հարվածել, և դա այն պայմաններում, երբ ձեռքերը ետևում ոլորված ու պահված են եղել»,- նշեց Պետրոսյանը: Փաստաբանն ասաց, որ Սանասարյանը տաքսիով տուն գնալիս է եղել, երբ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի աշխատակիցները...
Այսօր Գյումրուց Հատուկ քննչական ծառայություն բերված Լևոն Բարսեղյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Վերջինս ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն, ինչպես ինքն է ասում․ «Մի դաստա մեղադրանք են ներկայացրել ու ստորագրությամբ ազատ...
«Իրականությունն ամբողությամբ խեղաթյուրվել է։ Փաստերը ներկայացվում են բոլորովին այլ տեսանկյունից։ Այն, ինչին մենք ականատես ենք եղել, այլ ռակուրսով են ներկայացվում»։