Ազգային ժողովի պաշտոնական կայքը հրապարակել է այսօր կայացած վարչապետի ընտրության մասնակից պատգամավորների ցանկը, որտեղ երևում է, թե ովքեր են կողմ քվեարկել միակ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, ովքեր՝ դեմ:
Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից հետո «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել:
Խորհրդարանը մերժեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում այսօր չկա մի ուժ, որ կարողանա դիմակայել շարժմանը: Նա դիմեց ոստիկանությանը` կոչ անելով մի կողմ թողնել բոլոր ձեւականությունները, ցած դնել մահակներն ու վահանները եւ խառնվել ցուցարար ժողովրդին:
Աայս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է Գարեգին Բ-ի ուղերձը:
ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը քիչ առաջ կայացած ընտրությանը քվեարկել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Հարգելի հայրենակիցներ։ Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝...
Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների»,-...
ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում վարչապետի ընտրության նիստի ընթացքում նախ նշեց, որ ինքն ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը տարիների գործընկերային հարաբերություններ ունեն ու միմյանց նկատմամբ խորը հարգանք են տածում։...
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովում, անդրադառնալով վարչապետի ընտրության՝ խմբակցությունների դիրքորոշումներին, նշեց, որ իրենց խմբակցությունը քվեարկելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգտին։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիր ելույթը սկսեց՝ դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին և շնորհակալություն հայտնելով վերջիններիս, որ ամբողջ օրը հրապարակից հետևել են նիստին և ասաց՝ շուտով կմիանա իրենց։...
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ խոսքը ուղղում է ոչ թե դահլիճում նստածներին, այլ հրապարակում հավաքված հայրենակիցներին և հույս ունի, որ լուռ կլինեն, այդ շարժումները չեն անի, կլսեն իր ելույթը և հետևություններ...
Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:
Մենք, միեւնույն է, հաղթելու ենք, տակը մնալու է պետությանը ձեր հասցրած վնասը կամ տված օգուտը, տակը մնալու է ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը պատմության առաջ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Խորհրդարանը մերժեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստում, կոչ արեց ՀՀԿ-ականներին «սրտաճմլիկ խոսքեր չասել»։
Ըստ Զեյնալյանի՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար Ազգային ժողովը պետք է ցրվի, և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաքելությունը պետք է լինի ժամանակավոր կառավարությունը նախապատրաստել երկիրը և օրենքները արտահերթ խորհրդարանական ընտրությունների...
Ելույթի վերջում նա կոչ արեց ՀՀԿ-ականներին որպես նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի եղբայր՝ մտածել այս երկրի մասին իրենց քվեարկության կոճակը սեղմելիս:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարեց՝ իրավիճակը լարված է, և դրա միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելն է։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Ազգային ժողովի հատուկ նիստի իր ելույթում այսօր հայտարարեց, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը չի մասնակցելու։ Նա ասաց, որ չնայած ՀՅԴ կուսակցությունը և խմբակցությունն ունեն որոշում,...
Հանրապետության հրապարակում եւ շրջակայքում ամենուր դիտում են Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումը։
Վարչապետի ընտրությանը սպասելիս
ԱԺ-ն վարչապետ է ընտրում, իսկ քաղաքը լարված հետեւում է քաղաքական քննարկումներին։
ԱԺ աշխատակազմը չի ընդունել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի ներկայացրած տեղեկանքը, որով պատգամավորը փոխանցել է վարչապետի ընտրության իր քվեարկության մասին որոշումը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության...
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է Հայաստանի վարչապետ ընտրելու հարցը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ...
Վարչապետի ընտրության հատուկ նիստը լուսանկարներով
Փաշինյանը շեշտեց, որ բուհական համակարգի կարևորագույն խնդիրը «իրական ինքնակառավարումը ապահովելն է», ինչը այն կարևոր երաշխիքներից մեկն է, որը կապահովագրի բուհական համակարգը կուսակցականացումից և դրանից բխող մյուս արատավոր երևույթներից:
«Միանշանակ է, որ ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական և, հնարավոր է, նաև սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի...
Ըստ Parliament.am կայքի՝ այսօրվա նիստի բացակա պատգամավորներն են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը։ և ՀՀԿ պատգամավոր Գրիգոր Ավալյանը:
Հանրապետության հրապարակը՝ առավոտյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ անդրադարձավ արցախա-ադրբեջանական սահմանային լարվածությանը և զորակոչային խնդիրներին։
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Հանրապետության հրապարակում վաղ առավոտից բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել ու սպասում են վարչապետի ընտրության քվեարկությանը։ Նրանք գյուղատնտեսության, իրավական, առողջապահական ու մի շարք այլ ոլորտներում տարբեր բարեփոխումների ակնկալիքներ ունեն,...
Հանրապետության հրապարակում հանրությունը մեծ էկրաններով ուղիղ միացմամբ հետևում է ԱԺ հատուկ նիստին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր պայքարում հաջողության է հասել, քանի որ Հայաստանում կայացած է քաղաքացիական հասարակությունը, երկրում կա ազատ մամուլ։
«Փոխադարձաբար ինքնության նկատմամբ բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի հզորանա հայ-վրացական բարեկամությունը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը նախորդող հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի...
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դիմեց հանրությանը՝ ասելով, որ իրենց հաղթանակը ուզում են գողանալ և կոչ արեց դուրս գալ փողոց։
Վաղ առավոտից Հանրապետության հրապարակում հավաքվել են հազարավոր քաղաքացիներ: Նրանք հրապարակ են եկել` ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, ով այսօր առաջադրված է որպես վարչապետի թեկնածու։
Խորհրդարանում է Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով, հիշեցնենք չէր եկել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրություններին:
Ազգային ժողովի նիստը մեկնարկել է։
Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:
Ազգային ժողովի 105 պատգամավորներից գրանցվել է 102 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աննախադեպ երևույթ որակեց այն, որ խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել, և միակ թեկնածուն քաղաքական փոքրամասնության թեկնածուն է։
Այսօր՝ ժամը 12-ին, ԱԺ հատուկ նիստն է, որի օրակարգում մեկ հարց է՝ «Ելք» խմբակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրությունը։
Այս պահին փակ են Հանրապետության հրապարակ տանող և դրանից դուրս եկող փողոցները։ Մասնավորապես երթևեկությունը որոշ հատվածներով փակ է Ամիրյան, Աբովյան, Տիգրան Մեծ, Բուզանդ, Նալբանդյան փողոցներում։
Հանրապետության հրապարակը աստիճանաբար բազմամարդ է դառնում։ Քաղաքացիներն այստեղ են եկել տարբեր պաստառներով ու սատարում են «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։
Մայիս 1-ին Հայաստանը պիտի ունենայ նոր Վարչապետ, որուն պիտի տրուի իր ծրագիրը իրագործելու ամբողջական աջակցութիւն:
«ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- ասել է Է․ Շարմազանով Շարմազանովը:
Նիկոլ Փաշինյան․ Փորձում են տապալել ժողովրդի թեկնածուի ընտրությունը