Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանում է օգտատերերի հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից Վրեժ Արզումանյանին ազատելու մասին:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինի գործողություններ է կատարել։
Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:
Վանաձոր-Երևան երթուղային տաքսիների վիճակի ու սպասարկման որակի մասին երթուղուց պարբերաբար օգտվողները բազմիցս են դժգոհել: Ուղևորների դժգոհությունները, սակայն, ավելի շատ մնացել են ներքին կամ անհատական-խմբային խոսակցությունների մակարդակում:
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ:
Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու...
Այսօր տեղի է ունեցել Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը:
Հունիսի 12-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2018թ. ամառային զորակոչի նախապատրաստական ընթացիկ աշխատանքների քննարկմանը:
Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղազարյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ։
Բարձրագույն դատական խորհուրդը Շիրակի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Գագիկ Հովհաննիսյանին:
Միայն կամքն ու ցանկությունն էլ բավական չեն ազատ և արդար ընտրությունները հայաստանյան քաղաքական կյանքի կայուն ու մշտական մեխանիզմ դարձնելու համար: Հեղափոխական վերելքի ալիքով համապատասխան կամքի առկայությամբ հնարավոր է մեկ անգամ լուծել այդ խնդիրը:...
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունն ու նշել, որ նոր Կառավարությունը պատրաստ է կյանքի կոչել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր ծրագրերը:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ինտենսիվ հանդիպումներ և հասցեական քննարկումներ իրականացնել ծրագրի առանձին բաղադրիչների վերաբերյալ։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է թիվ 19 պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Հունիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և Հայաստանում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:
Այսօր տեղի է ունեցել «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկումը։...
Ժամը 16.00-ի դրությամբ՝ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վաղարշապատի ՀՓՋ հրամանատարի տեղակալի գլխավորությամբ՝ 12 հրշեջ-փրկարար (որոնցից 10-ը՝ ազատ հերթափոխից) վերսկսել են երեխայի որոնողական աշխատանքները մարզի Արագած գյուղի...
Վարչապետի այսօրվա որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, այսօր հետաձգեց քրեական աշխարհում որպես «Նորատուսցի Ալիկ» հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը:
Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը Հատուկ քննչական ծառայության ամենակարևոր գործերից մեկն է․ այս մասին այսօր ՀՔԾ աշխատակիցներին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ծառայության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։
Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է Հակոբ Հակոբյանի կենսագրությունը, ինչից էլ տեղեկանում ենք, որ Հակոբ Հակոբյանը այս ծառայությունում աշխատելու երկարամյա փորձ ունի։
Վարչապետի այսօրվա որոշմամբ՝ Արման Ուդումյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Լուեզին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
Վարչապետի այսօրվա որոշմամբ՝ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ։
Վարչապետի այսօրվա որոշմամբ՝ Արտյոմ Մխոյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ։
Պետական եկամուտների կոմիտեն, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ուղարկել, թե ինչու են որոշ ՀԴՄ կտրոններ վավեր, իսկ որոշները՝ անվավեր: Հիշեցնենք՝ երեկ «Հետք»-ը հրապարակել էր խոշոր սուպերմարկետների գնումների որոշ ՀԴՄ կտրոններ, որոնք ՊԵԿ-ի...
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայիմիասնական քննության մեկնարկին:
Ամփոփում ԷԻԶՄԸ, հանդես գալով որպես դիցահավատամքների ու գիտությունների ընդհանուր հայտարար, բուն հայկական աշխարհայացք է, ու վերկրոնական ուսմունք տիեզերական ու բնական օրինաչափությունների մասին։ Էությունը իրենից ներկայացնում է տեսանելի ու անտեսանելի...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր մի շարք նշանակումներ են եղել։
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ:
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում գործող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի աշխատակիցները ժամանակավոր դադարեցրել են գործադուլն ու բողոքի ակցիան:
Փոխվարչապետ Գրիգորյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 1,000056 տոկոսի սեփականատեր է: Քանի որ բանկի կանոնադրական կապիտալը 50.227.200.000 դրամ է, ստացվում է, որ պաշտոնյայի մասնաբաժինն այստեղ 502.300.000 դրամ է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համաձայանագիր են ստորագրել և ԶԼՄ-ներին են ներկայացրել ստորագրված փաստաթղթի տեքստը:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունում, որը բնապահպանական հարկը վերանայելու առաջարկով դիմել էր կառավարությանը, նույնպես գոհ չեն այս լուծումներից:
Հանրապետության տարածքում hունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետգույքի կառավարման վարչության նախագահ։
Հունիսի 11-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։
Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև: Թեև ես ու իմ գլխավորած կուսակցությունն առավելագույն շփում ենք ունեցել հանրության հետ և մեզ համարում էինք արցախյան ներքին իրողություններից լավ տեղեկացված, պարզվեց, որ մենք...
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում գործող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի աշխատակիցները առավոտից բողոքի ակցիա և գործադուլ են իրականացնում թռչնաֆաբրիկայի դիմաց:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է նախագահականը։
Քսանհինգ տարի։ Քառորդ դար։ Կը թուի երէկ էր։ Մոնթէին պայթող ծիծաղը։ Մոնթէին յաւերժական ներկայութիւնը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության...
Վարչապետ Փաշինյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ այդ փաստաթղթերը հրապարակվեն, թեև նախագահի աշխատակազմը հրաժարվում է տրամադրել դրանք՝ նշելով, որ անձնական բնույթ ունեն:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբրահամյանը ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ։