Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատ:
Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկներում իրացվելու համար դրանք պետք է ունենան պարտադիր պետական գրանցում, առանց որի դրանց վաճառքն արգելվում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Բունդեսթիմը, որը մեր ընտրական խմբի բացարձակ առաջատարն է իր պոտենցիալով, սակայն երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զիջում էր մեր թիմին, դաշտ էր դուրս եկել մի տեսակ կատաղած եւ տրամադրված՝ ցույց տալու, թե ով է խմբում առաջին տեղի «տերը»։
Այդ մասին երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին հայտնել է France 24-ը՝ հղում անելով դերասանի փաստաբան Միշել Գոդեստը։
Նրանց մեղավոր են ճանաչել պետական իշխանությունը ոչ սահմանադրական ճանապարհով զավթելու նպատակով դավադրության, Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների կոչերի և ծայրահեղական խմբավորումների ձևավորման ու ղեկավարման մեջ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մայրաքաղաքում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված կցորդների ակտիվ ապամոնտաժումը:
Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով:
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։
Հանդիպման ավարտին Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
Առողջապահական փաթեթի շահառու հանդիսացած 352 անձինք աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել են մնալ շահառուների ցուցակում ու նրանց համար պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին անհիմն փոխանցվել է 12.500.000 դրամ:
Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։
2008 թ-ին Արցախում մասնաճյուղ բացած բանկն այսօր խուսափում է Ստեփանակերտի մասնաճյուղի փակման վերաբերյալ հարցերին հստակ պատասխանելուց։
Թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:
Շիրակի մարզի Ախուրյան գետի ձախ ափին նախատեսվում է նոր հէկ կառուցել՝ «Ախուրյան փհէկը-2»-ը։ Փոքր հէկը նախատեսում է կառուցել «Մուսահա» ՍՊԸ-ն, որը Շրջակա միջավայրի նախարարության գնահատմանն ու փորձաքննությանն է ներկայացրել հէկի նախագիծը։
Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։
Հանրապետությունում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Շրջայցերը շարունակվելու են:
«Թալիբան» շարժումը հայտարարել է Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայի գրավման մասին, որը թալիբների կողմից վերջին չվերահսկվող երկրամասն էր Աֆղանստանում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլա Մուջահիդը։
Նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ։
«Հնարավոր է, որ մի փոքր ուշացում լինի, որովհետև աշխարհում պատվաստանյութերի քանակի հետ կապված խնդիրը միշտ առկա է։ Մեր կողմից ամեն ինչ արված է, մենք սպասում ենք»։
Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը ներառյալ:
Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ:
Ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար:
Գործընկերներն անդրադառնալու են «Խորհրդարանի բաց լինելը թափանցիկություն ու հասանելիություն ընդդեմ անվտանգության. ինչպես հասնել հավասարակշռության» ընդհանրական խորագիր կրող հարցերին։
Ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հետազոտության արդյունքը տպագրվել է 2021 թ. հեղինակավոր միջազգային «Optics Communications» ամսագրում։
2020 թ-ի ապրիլին հարուցված քրեական գործով քննչական կոմիտեում(ՔԿ) դեռ նախաքննություն է ընթանում։
Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ երազանքները։
Կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136 մլն դրամի չափով վնաս։
Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման և տեղափոխման տարածքներ կանխելու համար։
Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, ավելին՝ ունենում է կալանավորված անձից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում:
«Յունիբանկի գավաթ» փառատոնին նախատեսվում է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլն:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ:
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում կսահմանվի տուգանք՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Կարմիր բլուրի տարածքից ահազանգ կար․ 3-4 տարեկան 4 բարդիները չորանում են։
Սեպտեմբերի 5-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Գերմանիա-Հայաստան խաղից հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասու
Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Դովեղ գյուղի գազամատակարարումը
Աշխարհի 2022թ․ առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0:5 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի ընտրանուց: Հանդիպումը տեղի ունեցավ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում։