28-ամյա Հովհաննես Բաչկովը իր կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նմանատիպ արդյունք հայ մարզիկը գրանցել էր նաև 2017 և 2019 թվականներին։
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՌԴ Տյումենի մարզը հանդիսանում է աշխարհի խոշորագույն վարչատարածքային միավորներից մեկը և Ռուսաստանի ամենամեծ նավթագազային մարզը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն ապագայում չի բացառվում նման հանդիպում։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
2021թ-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածօ համեմատ թռչնամսի ներկրումը նվազել է 6,4%-ով կամ 1360 տոննայով։
Նախարարը համազեկուցողներին տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, որոնք փաստագրված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար Դավթի Չալոյանը կմրցի Մարկ Պետրովսկի - Նիգել Պաուլ զույգի հաղթողի հետ։
Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։
Հյուրերի խնդրանքով Արթուր Վանեցյանն ու Հայկ Մամիջանյանն անդրադարձել են մեր երկրում ընտրական բարեփոխումներին, դատական համակարգին, ԶԼՄ-ների անկախությանը եւ խոսքի ազատության մտահոգիչ սահմանափակումներին առնչվող հարցերի:
Նոյեմբերի 7-ին Հայաստանում երրորդ անգամ Voskeni Wines գինեգործարանում կկայանա «Երաժշտության և գինու» ամենամյա տոնակատարությունը:
Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:
Ատոմ Հակոբյանի և իր որդու Արծրունի հեռախոսազրույցը նոյեմբերի 6-ին սովորականի նման կարճ չի եղել։ Եթե պատերազմի նախորդ օրերին առավելագույնը մեկ րոպե էին շփվում, ապա այդ օրվա խոսակցությունը սովորականից երկար է տևել, Արծրունն է այդպես ցանկացել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները։
«Վերջին օրերին, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու իմ գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել եմ որոշ կոնգրեսականների և այցելել Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին»:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած՝ որոնվում է 34-ամյա Արթուր Միլիտոնյանը։
Մեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը վերականգնվում են։
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը:
Համազեկուցողները կարեւորել են համագործակցությունը եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական ուժերի հետ:
Պատգամավորներն անդրադարձ են կատարել ընտրական բարեփոխումներին, քաղաքական համակարգի առողջացմանը, ինչպես նաեւ անկախ դատական համակարգի կայացման հարցին:
Պտղնի համայնքի ավագանու որոշմամբ ջրային հանդիսացող այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հող:
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 44-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել տրակտորի կցորդիչին բեռնված մեկ այլ տրակտորի գութանին. «Մերսեդեսի» ուղևորներ 2-ամյա Խաչատուր Մարգարյանը և 25-ամյա Անի Հախեյանը մահացել են:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր գործունեության տարածաշրջանների վերաբերյալ 2021 թվականի կանխատեսման մեջ բարձրացրել է աճի ցուցանիշը մինչև 5,5 տոկոս:
Շահագործումից հանվում է «Մսի կոմբինատ» - Երևանի ՋԷԿ» 1000 մետր երկարությամբ խոշոր ջրատարը, որի անհրաժեշտությունն այլևս չկա, իսկ դրանից օգտվող բաժանորդների անհատական ջրագծերը միացվում են զուգահեռ ձգվող 1200մմ տրամագծով խոշոր ջրատարին:
Պետք է մարդկանց փրկել։ Այդ փրկության միջոցը կա։ 2020-ի գարնանն էր, որ աշխարհը շվարած, չգիտեր՝ ինչ աներ։ Էսօր կա շատ հստակ պատկեր՝ այն երկրներում, որտեղ կան 80-90% պատվաստումներ, այնտեղ գործնականում հարցը լուծված է։
Կքննարկվի նաև միայն պատվաստված լինելու դեպքում թատրոններ և ռեստորաններ մուտք գործելու հարցը։
Ադրբեջանը մի քանի առաջարկ է արել Հայաստանին, այդ թվում սկսել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած «Աշխարհը COVID-19-ից հետո» համաշխարհային ֆորումի ժամանակ։
Մինչ այս Բրիս Ռոքֆոյը զբաղեցնում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը։ Նախկինում դիվանագիտական առաքելություն է իրականացրել Պանամայում եւ Ռիո դե Ժանեյրոյում։
Ըստ նախարարի՝ որոշման նախագծի երկրորդ մասով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել սպասարկող կազմակերպությունների մեքենասարքավորումների նկատմամբ։
Գոյություն ունի Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն
Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է։
«Այս պահին ընթացքի մեջ են 678 ծրագիր՝ 48 մլրդ 400 մլն դրամ արժեքով»,- նշեց վարչապետը։
Վարչապետ է Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշմամբ Էդիկ Հակոբյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար:
Oրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։
Հիմա թե մեր տարածաշրջանում, թե ընդհանրապես ի հայտ են գալիս տարածաշրջանային գլոբալ խաղացողներ, և գլոբալ խաղացողները մնում են իրենց տեղում:
Կորոնավիրուսից Հայաստանում ընդհանուր առմամբ մահացել է 6532 մարդ:
Հիշեցնենք, որ Հարությունյանը 2019 թվականի ապրիլից մինչ հոկտեմբերը եղել է Առողջապահության փոխնախարար։
Մեկնարկել է Կառավարության 2020 թվականի նոյեմբերի 4-ի հերթական նիստը։
Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:
Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը