Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հանրապետության նախագահին դիմավորել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ֊Մուհեյրին։
Փրկարարներն ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Մինչ նոր նշանակումը Վ.Մեսրոպյանը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում` Կառավարական տուն 2 հասցեում:
Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը։
ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (50 քաղաքացի)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
Դատավորների միության նախագահի քվեարկությանը մասնակցել է 184 դատավոր:
«Հետքը» 2021 թվականի հոկտեմբերի 21-ին գրել էր, որ քաշաթաղցիներին Պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակիցները փորձում են հեռացնել հասցեից, պատճառաբանելով, որ շենքը աճուրդի է հանվել ու բնակության համար պիտանի չէ։
Երևանի 1405 բազմաբնակարան շենքերում ստուգվել են նկուղները, որից 687-ը գտնվել են պատսպարման համար ոչ պատրաստ վիճակում։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը հանձնաժողովի իրավասության տիրույթում է։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով մեծացնել ռազմական ներկայությունը։ Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։
Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում:
Եթե այսօր բաժանորդներին հասնող գազի միջին կշռված արժեքը 266.7 է, ապա «Գազպրոմ Արմենիա»-ի նոր առաջարկով այն կդառնա 282.6 դոլար: Այսինքն՝ կթանկանա 6%-ով։ Հաշվարկները կատարվել են՝ հիմք ընդունելով մեկ խորանարդ մետր գազի 8500 կկալ ջերմատվությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների զոհերի կրտսեր եղբայրներին:
Երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ։
Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը։
Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման անցկացումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մարտի 24-ին՝ 20:00-ին, Երեւանում կկայանա Հայաստան-Մոնտենեգրո ընկերական հանդիպումը:
Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։
Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
«Բիլայն» ապրանքանիշը շահագործող հեռահաղորդակցության օպերատոր «Թիմ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել, որպեսզի ստանա բաժնետոմսերը գրավադրելու թույլտվություն։
Այդ մասին ուրբաթ օրը՝ հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ։
Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «ՆովԷյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ): Սա այն ավիափոխադրողն է, որը հոկտեմբերին հայտ էր ներկայացրել Երեւան-Կապան թռիչքներ կատարելու համար, սակայն նոյեմբերին հրաժարվեց հայտից:
Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետ Սասուն Բաղդասարյանն արձագանքել է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերաբերյալ դատախազության հայտարարությանը։
Հիշեցնենք, որ նշված երեք զինծառայողները զոհվել էին 2022թ․ հունվարի 11-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վլադիմիր Կիրակոսյանը նշանակվել է Անտառային կոմիտեի նախագահ: Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվելու Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել են վարորդի հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
Աշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն:
«Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից»:
Բաքվի հայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայում ժամանել են ՌԴ արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
Ազգային ժողովում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամից ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։
Հայ խաղաղապահները դուրս են բերվել Ղազախստանից և ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով վերադարձել են Հայաստան։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8015 է:
Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Սյունիքի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։
2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։