Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ:
Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին կա 10 քաղաքացիական զոհ, որոնցից 5-ը երեխաներ են։
Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքով 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն:
«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Զոհվածների քանակի և զոհվելու հանգամանքների վերաբերյալ ՌԴ պաշտպանական գերատեսչությունն այլ տեղեկություններ չի հաղորդել։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ստեփանակերտի օդանավակայանի մոտ հավաքված արցախցիների լուսանկարը և գրառում կատարել․
Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը
Նշված դեպքերի առթիվ նախաձեռնվել է 4 քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվ գործնական առումով մենք կհետևենք իրադարձություններին և, իհարկե, նաև որոշակի, գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված և լրացուցիչ գնահատականներ, ասելիք ունենալու պարագայում այն անպայման կկիսենք ձ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։
Մի խումբ ուսանողներ շրջել են Երևանի բուհերով և կոչ արել բոլոր ուսանողներին դուրս գալ փողոց։
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։
Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։
Կապ չեն կարողանում հաստատել հարազատների հետ։ «Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ անորոշ իրավիճակ է, չգիտեն՝ ինչ է սպասվելու առաջիկայում։
Արցախի հարյուրավոր բնակիչներ ռուսական խաղաղապահ զորախմբի նախաձեռնությամբ տարհանվել են իրենց բնակավայրերից և տեղափոխվել խաղաղապահների տեղակայման վայր։ Տեսանյութը հրապարակել է РИА Новости ռուսական պետական գործակալությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք հարցերի:
Ըստ ռուսական կողմի առաջարկի՝ 2023թ․ սետպեմբերի 20-ին 13։00-ից սկսված ուժի մեջ կմտնի ամբողջական հրադադարը։
Թե կոնկրետ որ շրջաններից և որտեղ են տարհանվում մարդիկ, ՌԴ պաշտպական գերատեսչությունը չի հստակեցնում։
Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։
Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Այս մասին հաղորդում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Շատ կարևոր է Ադրբեջանի կողմից իրավիճակի դեէսկալացիան՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Բլինքնեը։
Լրագրող Սիրանուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել X սոցցանցի իր միկրոբլոգում, որտեղ երևում են Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում։
Ադրբեջանական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով վերջին տվյալներով կա 27 զոհ։
Լուսանկարիչ Մարութ Վանյանը տեսանյութ է հրապարակել X սոցցանցի իր միկրոբլոգում։ Ստեփանակերտում լսվում Ադրբեջանի զինված ուժերի հրետանային կրակի ձայները։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են։
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու։
Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Բացի այդ, վնասվել է կառավարության շենքի գույքը։
Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկությունները դեռ թարմացվում են։
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Մարդիկ շարունակում են մնալ Կառավարության շենքի դիմաց։
Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը: Այս մասին հայտնում է Արցախում «Հետքի» թղթակից Ալյոնա Հայրապետյանը:
Կարծես Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածներ են հասցվել։ Դեռ չգիտեմ թիրախը և հետևանքները: Պայթյուններ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից, այսինքն՝ անօդաչուներ են թռչում Ստեփանակերտի վրայով կամ մոտով։
Հայաստանն ու Ֆրանսիան զուգահեռաբար նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով արտահերթ նիստ կգումարվի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
Բնակիչների խոսքով՝ 4 վիրավոր են ունեցել։ Բուժքույրը տեղում մշակել է վերքերը։ Վիրավորվածների մեջ 15 տարեկան տղա կա։ Ապաստարան մտնելու ճանապարհին ա վիրավորվել բեկորներից։
Կատարվում է նախաքննություն։
«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և քննարկումները վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա
Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում:
Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։
«Նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,- գրել է ԱԺ նախագահը։
«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով»։