Տուժել է նաև Հետք Մեդիա Գործարանի աշխատակից Անուշ Մկրտչյանը։ Անուշը բեկորային վնասված է ստացել, որի հետևանքով մակերեսային այրվածք է առաջացել։
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։
«Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները։
Բողոքի ակցիայի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով քաղաքացիներ և ոստիկաններ վիրավորումներ են ստացել և դիմել բժշկական օգնության։
ՀՀ քննաչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարներին, որ «ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական»։
Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել։
Ռմբակոծության պայմաններում Արցախում մանուկներ են լույս աշխարհ եկել: Արցախի տեղեկատվական շտաբի տեսանյութը՝ ստորև։
Ադրբեջական ագրեսիայի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն է ներկայացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։
Կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում, ինչի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր:
Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 քաղաքացու, այդ թվում՝ 185 երեխայի։ Հատուկ նշանակության բուժկետի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին։
Արցախի վրա հարձակումից հետո Երևանում Կառավարության շենքի դիմաց միքանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիան, երեկոյան վերածվել է բազմահազարանոց ցույցի:
Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատությունների միջև միջազգային մակարդակով հմտությունների և փորձի փոխանակումը:
Օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր՝ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը:
Քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Դիլիջանի բնակիչ, 26-ամյա Խ.Հակոբյանը:
Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ:
Նախարարի տեղակալը կոչ է արել բոլոր մայրաքաղաքներին հստակ գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։
Ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։
Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
«Արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը անդրադարձել է արցախյան կողմի՝ բանակցություններ սկսելու առաջարկին՝ հայտնելով, թե պատրաստ է Եվլախում հանդիպել «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների ներկայացուցիչների հետ»։
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։
Քննչական կոմիտեն կրկին կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր։
Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն:
Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:
Ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական
Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Պաշտոնական Փարիզը նաեւ հայտարարում է, որ Ադրբեջանին միանձնյա պատասխանատու կհամարի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար։
Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով Արցախում տասնյակ քաղաքացիական անձինք վիրավորում են ստացել։ Նրանց տեղափոխում են բժշկական կենտրոններ։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ռազմական էսկալացիան չպետք է Արցախի բնակչության հարկադրված արտագաղթի պատճառ դառնա։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում.
Քաղաքացիների թիվը հետզհետե ավելանում է։ Նշենք, որ կառավարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում։
«Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Հակառակ դեպքում պետք է հետեւեն պատժամիջոցներ։ Աշխարհը չպետք է լուռ մնա էթնիկ զտումների պարագայում»,- գրել է նա X միկրոբլոգի իր հաշվում։
Ստեփանակերտից «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Արցախի մայրաքաղաքը։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
Զախարովան հայտնել է, որ տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Ադրբեջանի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։
«ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,- հայտնել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսում է Արցախի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակումից։
Բուժմիավորում տեղափոխված երեխաների քանակի, նրանց վիճակի մասին հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ թվերը անընդհատ կարող են փոխվել։
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ գործողությունն իրականացվում է բարձր կետայնության զինատեսակներից՝ շարքից հանելու համար ռազմական թիրախները եւ ենթակառուցվածքները։
Լրագրող Սիրանուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանը հրետակոծել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերը։
Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն:
Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Ստեփանակերտի մերձակա շրջանները։ Արցախի բնակիչները սոցիալական ցանցերի իրենց էջերում տեսանյութեր են հրապարակում։
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
Պատասխանեց միայն Իլոնան։ Արցախում կապն անհասանելի է, կամ շատ վատ է աշխատում։ Կես ժամից ավել է՝ Արցախ ուղարկվող բոլոր նամակներն ու զանգերն անպատասխան են մնում։
Պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։
Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։
ԱՀ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։
Մեր մասնագետներն աշխատում են խնդիրները վերացնելու ուղղությամբ։ Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։
Ստեփանակերտում օդային տագնապ է։ Այս մասին հայտնում է «ՍիվիլՆեթ»-ի արցախյան թիմը։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը՝ կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ»,- նշված է հաղորդագրությունում։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Երկրները գրեթե միշտ գնում են այն էվոլյուցիոն բարեփոխման ճանապարհով։ Շատ հազվադեպ են հեղափոխական փոփոխությունները։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել:
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է. հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։
Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:
Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նա կոչ արեց բոլոր քաղաքական-հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ` դուրս գալու փողոց, եթե հանկարծ ՔՊ-ն որոշի վերանայել ընտրության արդյունքները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։