Գրիգորյանների ընտանիքին հանդիպեցինք Գորիսի դրամատիկական թատրոնի մերձակայքում։ Ընտանիքի կրտսեր որդին՝ 2-ամյա Հայկը մեքենայի պատուհանից դուրս էր նայում։
ՊՀԾ-ն պատրաստ է տրամադրել սննդի քարտեր՝ ավելի քան 6000 անհատների աջակցելու նպատակով և համագործակցելով գործընկերների և հովանավորների հետ ավելի ընդլայնել աջակցությունը՝ ըստ կարիքների ավելի մեծացման:
«Կռիվը որ սկսել ա մենք տնից անգամ մի լուցկի չենք վերցրել, խոխեքի շորերը չենք վերցրել։ Մի կերպ եկանք հասանք էստեղ, հիմա տեսնենք կարենալու ենք հարմարվենք ապրենք էստեղ, թե չէ»,-ասում է Զինա Գևորգյանը։
Հոկտեմբերի 1-ից բռնի տեղահանված արցախցիները բնակության և կոմունալ ծախսերը հոգալու համար ամսական 50 հազար դրամ կստանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սեպտեմբերի 23-ին Սառնաղբյուր գյուղից տարհանվել է 4 քաղաքացիական անձի մարմին։ Նրանց մեջ եղել է նաև 8-ամյա Նվերի մարմինը։
Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և հարակից հրապարակում տեղահանված արցախցիների թիվը կտրուկ նվազել է։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը։
Նրանք բռնի տեղահանման նախորդ օրերին հնարավորություն չէին ունեցել ինքնուրույն դուրս գալ Արցախից։
Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կալանավորվել է և ուղարկվել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։
Պաշտպանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ:
Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմ ծրագրել, նախապատրաստել, սանձազերծել և վարել։
Նազելի Բաղդասարյանը նաև հայտնեց, որ շտապօգնության 13 մեքենաները, որոնք մեկնել էին Ստեփանակերտ՝ տեղափոխելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, արդեն ուղևորվում են Գորիս։
«Այս պահին արդեն ի վիճակի չենք նոր մարդկանց ընդունել, եթե խոսքը վերաբերում է մշտական կամ վարձով բնակվելուն: Վարձով բնակարաններ չկան, հյուրանոցներում տեղեր չկան»,- ասում է Մարիամ Պողոսյանը:
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ։
Տեղավորման հետ կապված վիճակը վատ է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում: Այստեղ չկան հյուրանոցներ, հյուրատներ: Տեղահանվածներին ընդունում են արդեն մշակույթի տներում կամ համայնքապատկան այլ շենք-շինություններում:
Ավանեսյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա։
«Հետքը» զրուցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հաշվառվել է 81 հազար 139 անձ: 32 հազար 200 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրից:
Ստեփանակերտի հացաբուլկեղենի աշխատանքը վերսկսելու և մոտակա բնակավայրերի խաղաղ բնակիչների համար հացաբուլկեղեն արտադրելու նպատակով ռուսական խաղաղապահ զորքերը ձեռնարկության տարածք են հասցրել ավելի քան 15,5 տոննա ալյուր։
Գիշերը Արցախից տեղահանված քաղաքացիների վերջին խմբերը հասան Գորիս, որտեղից էլ ավտոբուսներով տեղափոխվեցին Հայաստանի տարբեր մարզեր։
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար:
Վերոնշյալ մրցույթների արդյունքում հայտ չի ներկայացվել «Ռուսաց լեզու 5», «Ֆիզկուլտուրա 7», «Գերմաներեն 7», «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն 7», «Ռուսաց լեզու 7», «Արվեստ 7» առարկաների դասագրքերի համար: