Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազայի հատվածի հետ սահմանին զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իսրայելական բանակը «իրավիճակը վերցրել է իր վերահսկողության տակ» և «անցնում է լայնամասշտաբ հարձակման»:
Մասնավորապես՝ շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ ստորև։
Եզրափակելով ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության պատշաճ գնահատականի և ներգրավածության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի հետ համագործակցության ձևաչափին, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ ոլորտային համատեղ ծրագրերի շրջանակներին:
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կավարտվի գերիների փոխանակման գործընթացը, քանի որ դրա համար հասունացել են բոլոր պայմանները։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սեպտեմբերի 19-ին արցախցի լուսանկարիչ Արմեն Երամիշյանի ծննդյան օրն էր։ Այդ օրը նրա 44-ամյակն էր, որոշել էր մնալ տանը, կրտսեր եղբորը՝ Վարդանին, հաջողվել էր նախապես միս գտնել Ստեփանակերտում, որ երեկոյան խորոված անեն եւ ընկերներով նշեն։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության տվյալներով՝ «Համաս» արմատական խմբավորման հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1000 իսրայելցի։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ այժմ «պատմական պայմաններ» են առաջացել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։
Արտակ Ջումայանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ բուժհաստատություններում ընդգրկված են նաև տարբեր երկրներից ժամանած բժշկական թիմեր՝ Իսպանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, շուտով կժամանեն նաև Անգլիայից և Իտալիայից:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է:
Ընդհանուր առմամբ՝ Վ. Մ.-ի և նշված անձանց կազմակերպմամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ:
Այս համատեքստում կարևորվել է նախօրեին՝ ՄԱԿ-ի և Գործընկերների կողմից հայտարարված՝ ԼՂ փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանը աջակցելու համատեղ կոչը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:
Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Շահումյան, Նարեկացի, Ավետիսյան, Երիտասարդական փողոցների, Երևանյան խճուղու և Կոճոռ թաղամասի ջրամատակարարումը:
Գ.Հ.-ն աշխատանքի չի հաճախել, սակայն Ս.Վ.-ն, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք։
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը։
Իսրայելում և Պաղեստինում հոգևոր ծառայություն իրականացնող Հրայր սարկավագ Լալայանի հետ «Հետքը» հոկտեմբերի 9-ին հեռախոսակապով խոսել է պատերազմական իրադրության մեջ գտնվող հայ համայնքի մասին։
Ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:
Զննությամբ քարերից մեկի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:
Միջադեպին ներկա՝ ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Է.Ա.-ն միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել միջադեպին ներկա՝ ոստիկանության աշխատակիցների հասցեին:
4-րդ դասարանի աշակերտուհի Մանե Միրզոյանն ասում է՝ ուսուցիչը բոլորին հրահանգեց արագ իջնել նկուղ, որտեղ մնացին մինչեւ երեկո։ Չորս օր հետո ստիպված եղան դուրս գալ քաղաքից, իսկ սեպտեմբերի 25-ին թողեցին Արցախն ու եկան Հայաստան։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:
Արդյունքում հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնաշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր:
2023-ի երրորդ եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 դեպք:
Իսրայելցի զինվորականները վերականգնել են Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ «Համաս»-ի գրոհայինները ներթափանցել էին Իսրայելի տարածք: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
Դատախազը միջնորդագիր է ուղարկել Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարան՝ Թ.Հ.-ի հետ պայմանագրերը լուծելու և կապի օպերատորի հետ համայնքի անունից նոր պայմանագիր կնքելու նպատակով։
Իսրայելն ամբողջությամբ փակել է բոլոր խողովակաշարերը, որոնցով Գազայի հատված ջուր էր հոսում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի և ջրային տնտեսության նախարար Իսրայել Կացը:
Ռուսաստանի իշխանություններն ուղղակիորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում հակամարտության հրահրման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 593-րդ օրվա երեկոյան իր տեսաուղերձում։
Zaka որոնողափրկարարական խմբի կամավորները Բեէրի կիբուցում, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանի մոտ, հայտնաբերել են առնվազն 100 իսրայելցու մարմին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ առնվազն 11 քաղաքացի է զոհվել: Զոհված ամերիկացիներից շատերը մշտական բնակություն էին հաստատել Իսրայելում։
Նա ավագանու կողմից առաջադրված միակ քաղաքապետի թեկնածուն էր։
«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է Իսրայելի հետ քննարկել հնարավոր զինադադարի հարցը համար, քանի որ «հասել է իր նպատակներին»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Al Jazeera-ին։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Գազայի հատվածի «ամբողջական շրջափակման» մասին՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրամանը՝ այն բնորոշելով որպես «կոլեկտիվ պատժի» և «պատերազմական հանցագործության» ձև:
Երևանի նորընտիր ավագանին այսօր քաղաքապետ է ընտրում։