«Ես չեմ կարող լուսանկարել Փարիզը ու ասել, որ դա Մեղրին է, բայց կարող եմ այնպես լուսանկարել Մեղրին, որ երևա այն ինձ համար Փարիզ է»․ Զավեն Խաչիկյան։
23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև Կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրին, քիչ աշակերտներ ունեցող բնակավայրերից երեխաներին հարակից համայնքների դպրոցներ ներգրավելու հարցին:
Էստոնիան, Լատվիան և Լիտվան արևելյան սահմանի երկայնքով «պաշտպանական գիծ» կստեղծեն։ Այդ մասին, Էստոնիայի ՊՆ փոխանցմամբ, Բալթյան երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ։
Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկի, ինչի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս անդամ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին
Ռուսական զորքերը, հավանաբար, 2024 թվականի ամռանն ծրագրում են լայնածավալ հարձակում իրականացնել Ուկրաինայում: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը Դաշինքի անդամ երկրներին կոչ է արել առաջիկա 20 տարում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին: Այդ մասին գրում է The Telegraph-ը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այդ մասին Շոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Եվրամիության անդամ երկրները սկսել են քննարկել Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 25 հազարին։ Այդ մասին Al Jazeera-ի փոխանցմամբ հայտնել է պաղեստինյան այս անկլավի առողջապահության նախարարությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա և Հյուսիսային Կորեա այցերի ճշգրիտ ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նորատուսի 4 բնակիչների նկատմամբ՝ խուլիգանություն կատարելու, բռնություն գործադրելու, «Սևան» ազգային պարկ»-ի աշխատակիցների և ջրային պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։
1942 թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի տարածքում հերթական ավիապատահարը գրանցվեց, սակայն այս անգամ վթարի ենթարկվեց ոչ թե հայկական, այլ թուրքմենական օդանավ:
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 95-րդ հայցադիմումը:
2023-ին՝ 2022-ի համեմատ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ՝ ՀՀ-ում առավել շրջանառվող թմրամիջոցների մասով: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է մաքսանենգության 393 դեպք, իսկ 2022-ին՝ 351 դեպք:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության էստակադայի երթևեկությունը։
Հարցերը սպառվելուց հետո թե՛ դատախազը, թե՛ ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը միջնորդեցին, որ հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ այսօրվա ցուցմունքի հետ համադրելիս հակասություններ էին տեսնում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին: