Քիչ առաջ «Հետք»-ը տեղեկություն ստացավ, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից, ի նշան բողոքի:
Ապարան քաղաքին է միանալու թվով 20 համայնք: Իսկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղը լինելու է 22 բնակավայրերից ձեւավորված համայնքի կենտրոն:
Տիգրան Քեյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ սա առաջին դեպքը չէ։
Ծրագիրը գրելուց հետո ի հայտ եկան խնդիրներ, որոնք չենք ներառել ծրագրում: Սակայն հենց այդ դեպքերի համար՝ բուկլետում նշել ենք, որ այն ամբողջական չէ, ծրագրի անբաժանելի մաս են կազմում դաշինքի անդամների հարցազրույցներում հնչած գաղափարները:
Այսօր արդեն Կալավանում տուն են գնել եւ տնտեսություն հիմնել Հայաստանում եւ այլ երկրներում իրենց գործունեությամբ հայտնի հայ ու օտարերկրացի մասնագետներ։
Բոլոր ընկերությունները ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի համար նախատեսել են 325 վահանակ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Չնայած, ինչպես ցույց տվեցին մեր դիտարկումները, այս պահի դրությամբ դրանց մի փոքր մասն է միայն զբաղված։
«Սա ի՞նչ կյանք է, որ մենք ապրում ենք։ Երեխաներս էստեղ ապագա չունեն»։
Լճի ափին կուտակված տիղմը ազգային պարկի կողմից, վարձակալի ֆինանսավորմամբ կտեղափոխվի։ Դրա առավելագույն ժամկետը 20-25 օրը կլինի։
Հարյուրից հարյուր տոկոս է՝ «Հիլթոնը» մեր վարժարանը վերցնելու է։
Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով անվանակոչելու հարցը։
26,7 միլիարդ դրամի ներդրումները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից նախատեսված ներդրումների (179,4 միլիարդ դրամ) շուրջ 15 տոկոսն է։ Ըստ ներդրումային ծրագրի՝ արդեն այս տարի պետք է ստեղծվեն աշխատատեղեր՝ 525 հազար դրամ միջին աշխատավարձով։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն ընդունում նախագծի այս տարբերակը, համարելով, որ այն ընդամենը կոսմետիկ փոփոխությունների փաթեթ է, ավելին՝ առաջարկում են ընդհանրապես ձեռք չտալ գործող օրենքին, որը «վատ չի գործում»։
Դիլիջանից մինչեւ Իջեւան 35 կիլոմետրանոց ճանապարհը ներկայումս հնարավոր է անցնել սովորականից մոտ երկու անգամ ավել ժամանակամիջոցում։
Չնայած բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Վայկ մետալ» ընկերության կողմից Վայոց Ձորի մարզում բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծին, ազդակիր համայնքների բնակիչները մտավախություն ունեն, որ ծրագիրը կմեկնարկի՝...
ՇՄԱԳ-ի բացակայությունն արդեն խախտում է։
2015 թվականի հուլիսի 3-ին «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի եւ Աշոտ Հայթյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով «Վենդոռ»-ին է տրամադրվել հողամաս ազգային պարկի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 19 քառակուսու...
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում հանրապետության մարզպետարանների 52 աշխատակից արձակուրդ է վերցրել: Նրանցից 39-ը վերցրել է արտահերթ, չվճարվող արձակուրդ, ինչի պատճառ է եղել կա՛մ նախընտրական շտաբի աշխատանքներին մասնակցելը,...
Քվեաթերթիկի վրա նաեւ նշում արված է եղել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ավշարցի պատգամավոր, գործարար Արայիկ Գրիգորյանի անվան դիմաց։
«Կազմակերպածությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Իսկ նման սարքեր առաջին անգամ եմ տեսնում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ, ֆրանսիացի Ալեն Նեղին։
Արտաշատ քաղաքի 12/04 ընտրական տեղամասում ՀՀԿ վստահված անձ Նանե Մնացականյանի պնդմամբ՝ տեղամասում «կարուսելի» փորձ է արվել։
Արարատի մարզի Մրգավան գյուղի 12/42 ընտրատեղամասի բակում մարդկանց կուտակումներ են։ Մոտ երկու ժամ է՝ տեղամասի տարածքում շրջում է նաեւ Մրգավանի գյուղապետ Սամվել Վարդանյանը։ Նա մեկ մտնում է տեղամաս, բջջայինից զանգեր կատարում, մեկ՝ տարածքում ինչ որ...
Մեկ անգամ է օգնություն եղել, այն էլ ոչ թե պետությունից, այլ՝ «Կարմիր Խաչ»-ից։
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9 քաղաքական ուժերի մի փոքր մասն է միայն իր նախընտրական ծրագրում անդրադարձել մեդիային, լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, ինչու ոչ՝ նաև լրագրողների իրավունքներին...
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նախընտրական ծրագրում խոստանում է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:
2015թ. շաքարային դիաբետով հիվանդների թիվը կազմել է 77307։ Կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերը 8750 են, մահացությունը` 1276 դեպք։
«Ո՞վ գաղթական դարձրեց իմ ազգին։ Մի ժամանակ դրանց ազգի դավաճան էին ասում։ Հիմա էս արտագաղթի համար մի պատիժ չի՞ հասնում»։
Վահրամին Երեւանում ու մարզերում արդեն շատերը գիտեն: Եթե մեկը վայրի թռչուն է վաճառում, կամ՝ ցանկանում խնամքի հանձնել, ընկերները տեղեկանալով՝ զանգահարում են նրան:
Դավիթ Մանուկյանը հայտարարագրել է նաեւ երկու հողատարածք՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում եւ Առինջ գյուղում:
Հաղարծնի բնակիչները, հանրաքվեից մոտ երկու տարի անց, համայնքում որեւէ դրական փոփոխություն չեն արձանագրել։
«Հաղարծին» ՓԲԸ աշխատակիցները գիշերով սկսել են փոսերը ավազով լցնել:
Նապոլեոն Բոնապարտն ասում էր՝ քաղաքականությունը սիրտ չունի: Բայց ամեն տեղ ես սիրտ եմ որոնում: Ես հույսս չեմ կտրում, որ քաղաքականության մեջ էլ սիրտ կբաբախի: Երբ այդ բանը կլինի, մեր երկիրն էլ կփոխվի:
Լսողության խնդիր ունեցող մարդկանց մոտ թոքերը թույլ են զարգացած։ Մարդու թոքերը մարզվում են նաեւ խոսելու ընթացքում։ Իսկ լսողության խնդիր ունեցող մարդկանց մոտ թոքերը փոքր են։ Նրանք պետք է անընդհատ մարզվեն, որպեսզի թոքերը լինեն ֆորմայի մեջ։ Այս...
Ռոբերտը դժգոհ է ներկայիս խորհրդարանից, ասելով, որ սահմանամերձ գյուղերն անտեսված են, այնինչ այդ գյուղերի բնակիչների կողմից սահմանը պաշտպանելու շնորհիվ է, որ պատգամավորները ապահով շրջում ու քարոզարշավ են անում։
Ինչ Սերժ Սարգսյանը «նշանակվել է», նրա զավակները մեկնել են Հայաստանից, ինքն էլ մենակ է մնացել։
Ազգանուշ Հովսեփյանը խանութ ունի գյուղի կենտրոնում, որի տարածքը վարձակալել է համայնքից, եւ այդ պատճառով կարծում է, որ ճիշտը համայնքի ղեկավարի կարծիքը հաշվի առնելն է։
Եթե «Ելք»-ը լինի իշխանություն, նաեւ կդադարեցվի նաև նոր փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրումը:
Պետությունը միայն վերջին 6 տարիներին նոր հակակարկտային կայանքներ տեղադրելու վրա ծախսել է միջինը 750 միլիոն դրամ, սակայն, նույն ժամանակահատվածում, Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կարկուտից կրել են նվազագույնը մի քանի տասնյակ միլիոն դոլարի...
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել մինչեւ վերջերս Հայաստանի էլեկտրոնային վճարումների շուկայում առաջատար դիրք զբաղեցրած «Տանդեմ փեյմինթս» ընկերության կողմից խոշոր յուրացման վերաբերյալ։
Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանն ասում է, որ մշակույթի տան գործունեությունը դադարեցրել է, բայց հույս ունի՝ դա ժամանակավոր է, եւ որ մի օր շենքը կվերանորոգվի։
Քասախի գյուղապետը Սերժ Սարգսյանի քաղաքականության երկրպագուն է եւ ընտրություններին անմնացորդ քարոզչություն է արել վերջինիս համար։ Անգամ՝ խախտելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
Արդեն երկրորդ օրն է՝ Սախարովի հրապարակում կախված է վարչապետ Կարեն Կարապետյանի պատկերով քարոզչական պաստառը, չնայած վերջինս ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում:
ՀՅԴ մարզային կառույցը մյուս թեկնածուին՝ Արմեն Խոջայանին, համարում է ՀՀԿ-ի վստահելի անձը, իսկ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ բոլոր քաղաքական ուժերին քվեներ են անրաժեշտ:
«Դիմակահանդեսը» պետք է լիներ թանկ ներկայացում, այնինչ թատրոնին հատկացվել են ֆինանսական ոչ բավարար միջոցներ:
ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, «Ելք»-ը, «Ծառուկյան»-ը, ՀԱԿ-ՀԺԿ-ն, մյուս կուսակցություններն ու դաշինքների քաղաքական հերոսները Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում իրենց մշտական տեղը գտած Ճպուռիկի, Մերի Փոփինսի, Բրեմենյան երաժիշտների ու մյուս հերոսների բեմը կզբաղեցնեն...
Առաջիկայում էական փոփոխություններ են սպասվում Գյուղատնտեսության նախարարության որոշ կառույցներում: Մի քանիսը կմիանան՝ ստեղծելով հիմնադրամ:
Ոստիկանությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների հայեցակարգը, որտեղ տեխնիկական առումով նոր մոտեցումներ են մշակվել:
Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնը փորձում է «վերցնել» ՀՅԴ մարզային կառույցը։
Հարցին՝ ընկերությունը համայնքի հետ որեւէ պայմանագիր ունի՞, գործունեության օրից մինչ օրս որեւէ վճարում կատարե՞լ է համայնքային բյուջե, գյուղապետը պատասխանեց. «Տարվա մեջ մի երկու ամիս ա աշխատում, մի զատ էլ ա չի վճարել»:
Հարցը կքննարկվի առաջիկա հինգշաբթի օրը՝ գործադիրի առաջիկա նիստում։