ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց դահլիճային ձեւաչափով:
Հատկանշական է, որ թարգմանության և դրա պահպանման ծախսերն իրար գումարած կազմում է 38%: Փաստացի, ինչպես Վահե Էնֆիաջյանը նշեց, տեղի է ունենում 121.200.000 դրամ պետական գումարների անարդյունավետ օգտագործում:
ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված ահազանգերով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (2013 թ. փետրվարի 6-ի դրությամբ)
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական մասնաշենքի կապիտալ վերանորոգումն իրականացնում է Վանաձորում գրանցված «Ուկրշին» շինարարական կազմակերպությունը, որի սեփականատերը Տիգրան Սարգսյանի եղբոր որդին` Հրայր Սարգսյանն է:
Դատավոր Էդ. Մանուկյանն անակնկալի եկավ՝ լսելով ամբաստանյալի կտրուկ որոշումը: «Ես փոխում եմ իմ պաշտպանին, ես ուրիշ փաստաբան եմ ուզում, չեմ ուզում, որ ինքն ինձ պաշտպանի: Մի օր գալիս է, 10 օր չի գալիս, մի ամիս է՝ հիվանդ է, ես հրաժարվում եմ իրանից»,- հայտարարեց...
Դիմումի քննության արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստեց, որ թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվության հանրային ընկալման գնահատման, առավել ևս դրանով պայմանավորված սանկցիաներ կիրառելու իրավասություն կենտրոնական ընտրական...
Ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի գիշատչական քայքայման ու ու սպառման քաղաքականությունն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության...
Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ Խաչիկ Պետրոսյանը սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում:
2013 թ. փետրվարի 3-10-ը Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր: Պատվիրակությունը ղեկավարում է մշակույթի, արվեստների և նամակագրության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհան: Պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 40 հոգի:
Այս պահին Արմավիրի դպրոցներից, պետական հիմնարկներից աշխատակիցներին պարտադրում են գնալ նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը: Մեր տեղեկություններով` Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին, ինչպես նաեւ հարեւան գյուղի բնակիչներին ավտոբուսներով նույնպես...
Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակեն նպաստել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղկարգավորմանը՝...
Երեւանում փետրվարի 7-ին սպասվում են տեղումներ, 8-11-ին՝ առանց տեղումների եղանակ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում նույն օրը նշված հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ:
Ինդարս Ասչուկսը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» դիտորդ խորհրդի անդամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 22.01.2013 թ.-ից:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել...
Մենք կոչ ենք անում Ձեզ՝ պրն նախագահ, համակողմանիորեն քննել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված ողբերգական ու նողկալի հանցագործությունը, պատժել մեղավորներին եւ որեւէ միջոց չխնայել նախագահության այլ թեկնածուների անվտանգությունն...
«Կայծակ Վաղոն իր կատաղի դիմադրությամբ այն աստիճան էր գազազեցրել հակառակորդին, վիրավոր վիճակում այնքանին էր վերացրել, որ սկսել էին դիմահար կրակել վրան: Մարմնին ինքնաձիգի յոթանասուներկու հետք կար, ուսերից վեր` մատնաչափ վերքեր»:
Փետրվարի 7-ին Վարդան, Գարեգին, Մհեր, Սուրեն, Գոռ, Խաժակ, Շուշանիկ, Սահականույշ, Հմայակ, Համազասպ, Ղևոնդ, Հովսեփ, Եղիշե, Սահակ, Մեսրոպ և բոլոր այն մարդկանց, ովքեր չունեն անվանակոչության օր, շնորհավորում են անվանակոչության տոնի առթիվ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են նոր սոցիալական ծրագրի մեկնարկը: ՀՀ կառավարության և Հայաստանի բանկերի համատեղ...
Խօսելով Միջին Արեւելքի հայութեան ճակատագրին մասին պատմաբան Դոկտ. Արա Սանճեան «Հետք»ին ըսաւ թէ «Հայերը Սուրիոյ եւ Լիբանանի տագնապներուն մէջ ըստ էութեան կարեւոր դերակատարներ չեն, այլ` ճակատագրի քմահաճոյքին ձգուած զանգուածներ»:
Այսօր` ժամը 11-ին, Անդրիաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուն իր առողջական վիճակի հետ կապված առանձնակի գանգատներ չի ներկայացրել։ Ընդամենը գանգատվել է զարկերակային ճնշման...
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Մեղրիի հէկի շինարարությունը՝ դրա դիմաց ստանալով էլեկտրաէներգիա: Ներդրած գումարը հետ բերելուց հետո հէկը անհատույց հանձնվելու է Հայաստանին: Ներդրումների վերադարձը պայմանագրով նախատեսված...
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:
Համաձայն հուշագրի՝ հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման...
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում փետրվարի 5-ին կայացած «Երթևեկության անվտանգությունը. շեշտը՝ որակի վրա» գիտատեխնիկական խորհրդի ընթացքում քննարկվեցին երկաթուղու անվտանգության հարցերը: Ինչպես ընդգծեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, գնացքների...
Բարիտ թաղամասի թիվ 1 շենքի երեխաները, այնպես էլ հենց խոզերը բացահայտեցին իրականությունը: Ախթալեցի Աշոտը պատմեց, որ խոզերը ամբողջ օրը Ախթալա գետակում են և «խվոստ» են խմում: Պոչանքաջրեր խմելու մասին էին խոսում նաև խոզերի «պոչանքագույն» դունչն ու քթածակերը:
Այն հարցին, թե որքանով են ազդել վերջին դեպքերը ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի վարկանիշի վրա, նա պատասխանեց, որ բացարձակապես չեն ազդել, ինքն իր պատվավոր 8-րդ տեղում է և վստահ է, որ հաղթելու է, առավել ևս այս դեպքերից հետո:
Անցյալ շաբաթ սենատոր Քերին մի գիշերվա մեջ կերպարանափոխվեց, երբ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ խուսափեց օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Նախկինում սենատոր Քերին խիստ քննադատության էր ենթարկում Միացյալ Նահանգների նախագահներին...
Ելնելով Գյումրիում անօթևանության և աղքատության առկա ծավալներից, առանց վարանելու կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում և կարծես «ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ»: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող և առհասարակ` գործազկության ու աղքատության...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ձեռքբերման համար գումար տված, սակայն հետագայում խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործով դատական քննությունը:
«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հունվարի 25-ին նրա կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել...
Փաստորեն, չարաբաստիկ այդ օրը Երեւանի կենտրոնում լուրջ առճակատում է տեղի ունեցել ԿԳԲ-ի գործակալների եւ հրեշտակների միջեւ, ընդ որում՝ հանդիպումը, կարելի է ասել, ավարտվել է ոչ-ոքի, որովհետեւ հրեշտակներն, այնուամենայնիվ, թույլ են տվել, որ Պարույր Հայրիկյանը...
ԱԺ այս նստաշրջանում խորհրդարանի դահլիճում տարօրինակ դեպքեր են արձանագրվում. թեեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը, երկու օր է, հիվանդության պատճառով չի ներկայանում ԱԺ նիստերին, սակայն պարտաճանաչ կերպով «մասնակցում» է բոլոր քվեարկություններին:
Երեկ Հովիկ Աբրահամյանը դեռ լարված էր, սակայն չուներ նախորդ օրվա՝ ԱԺ գարնանային նստաշրջանի բացման ժամանակ նկատված մռայլությունը, ինչը ոմանք բացատրել էին Սերժ Սարգսյանի հետ իր հարազատ Արարատի մարզ քարոզչության չգնալով:
Նախօրեին ՀՀ վարչական դատարան է ուղարկվել «Մարտի 1» բարեգործական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ կրության եւ գիտության նախարարության: Վիճարկվում է մեծ աղմուկ հանած պատմության դասագիրքը երաշխավորելու՝ Ա. Աշոտյանի հրամանը:
Եթե հաշվի առնենք, որ սա վերջին փորձամրցումն էր մարտի 26-ի խաղից առաջ, ապա պետք է նշել, որ թիմում իսկապես խնդիրներ կան: Խոսքն առաջին հերթին տղաների՝ խաղի «ռիթմը բռնելու», հունի մեջ մտնելու մասին է: