Պարոնյան փողոցում կուտակված են ոստիկանական ուժեր եւ տեխնիկա
Ոստիկանական անհամաչափ բռնություն օրենքից դուրս և ընդդեմ հանրային շահի
Վանաձորցի ցուցարարները վանկարկում էին՝ «Միացում», «Դուրս եկեք մեր գրպաններից», «Ո՛չ թալանին»:
ՄԻԵԴ դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը
Երեկ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների և մասնավորապես լրագրողների նկատմամբ այդ ընթացքում կիրառված բռնությունների մասին այսօր խոսեցին ՙՀետք՚ թերթի լրագրողներ Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը, ովքեր բերման էին ենթարկվել ոստիկանության...
Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական...
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է ոստիկանության բաժիններ բերման ենթարկված ակտիվիստների իրավական պաշտպանությունը
Երթի մասնակիցները ցանկանում էին իրենց պահանջները ներկայացնել երկրի նախագահին: Ոստիկանության պատը փակել էր դեպի նախագահի նստավայր տանող Բաղրամյան պողոտան:
Անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է հատուկ փրկարարական ծառայության ծառայողը:
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ո՛չ թալանին» բողոքի ակցիան
Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի:
Ռուսական լրատվամիջոցները Երևանի կենտրոնում անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան կատարված դեպքերը որակեցին որպես ուկրաինական «մայդանի» կրկնման փորձ:
Օմբուդսմենը եւ իր աշխատակազմը շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել միջադեպի հետ կապված բոլոր գործերը եւ իրենց լիազորությունների շրջանակներում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքի մասնակիցների եւ լրագրողների...
Փաստաբանների պալատը աջակցում է ոստիկանություն տարված քաղաքացիներին
«Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ն կապում են ծնունդով գորիսեցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վաչագան Խուրշուդյանի հետ: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Վաչագան Խուրշուդյանը մինչև պատգամավոր ընտրվելը՝ 2003-2009թթ., եղել է «Զանգեզուրտրանսշին»...
Հրանտը պատմեց, որ քննիչն իրեն հարցեր է ուղղել, նրա որակմամբ` «ապօրինի հանրահավաքի և երթի, հասարակական կարգը խանգարելու, երթևեկությունը խոչընդոտելու» մասին, ինչին համաձայն չի եղել:
Լուսադեմին ոստիկանությունը, սկզբում ջրցան մեքենայի՝ կյանքի համար վտանգավոր շթերով, ցույցի մասնակիցներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից, այնուհետև, ում հնարավոր եղավ, բերման ենթարկեց Ազատության հրապարակից և հարակից տարածքներից:
2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և հարուցված քրեական գործի նյութերին...
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող ՀՀ քաղաքացիներին
Ցուցարարներից դեռևս երկու հոգի անազատության մեջ է:
Գյումրու ոստիկանության Կումայրի բաժանմունքից բաց են թողել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի՝ լուսադեմին ձերբակալված մասնակիցներից երկուսին՝ Մերուժան Պետրոսյանին և Տիգրան Պետրոսյանին:
Հովհաննես Իշխանյանին թույլ չեն տվել դուրս գալ ոստիակնության Շենգավիթի բաժանմունքից, իսկ պաշտպանին բռնի ուժով, ձեռքերից բռնած, հանել են դուրս:
«Հետք»-ի լրագրող Հրանտ Գալստյանը դեռևս բաց չի թողնվել ոստիկանության Մալաթիայի բաժանմունքից:
Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում:
Առավոտյան էլեկտրականություն չկար՝ սուրճս եփելու: Մտքովս անցավ, որ իշխանությունները փորձում էին հիշեցնել ինձ, որ ուժն իրենց ձեռքում է:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ:
Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ...
Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցությունը շուտով կբոլորի 11-ամյակը: Նախորդ տարիներին կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր՝ դեռեւս 2004թ·-ին կնքված համաձայնագրով վավերացված առողջապահության, զբոսաշրջության, ֆրանկոֆոնիայի բնագավառներում:
Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի...
Հայաստանի հելսինկյան կոմիտեից փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ահազանգեց «Հետքին» ոստիկանության Շենգավիթի բաժնից՝ նշելով, որ արդեն 40 րոպից ավելի իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր վստահորդի՝ Հովաննես Իշխանյանի հետ:
«Հետք»-ի լրագրողը բաժանմունքի միջանցքում ոստիկաններին հարցրել է, թե ինչու շտապօգնություն չեն կանչում: Ոստիկանները պատասխանել են, որ քաղաքացին հրաժարվել է բժշկական օգնությունից: Նրան դեռ շարունակում են պահել բաժնում:
Երևանին զուգահեռ Գյումրիում նույնպես սկսել էր նստացույց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Թատերական հրապարակում մի խումբ երիտասարդներ կարողացել են մինչև այնքան ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ Երևանում ոստիկանները ցույցը սկսել են ցրել:...
Նստացույցի վերջին պահին Բաղրամյան փողոցում գտնվող 500-ից ավել քաղաքացիներից մոտ կեսին, այդ թվում` լրագրողների, բերման ենթնարկեցին ոստիկանություն:
«Հետքի» լրագրողներ Անի Հովհանիսյանինեւ Հրանտ Գալստյանին եւս, ի թիվս այլ ցուցարարների բռնի կերպով տեղափոխել են Բաղրամյան պողոտայից: