14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ:
Մինչ վճռի հրապարակումը Արշակ Սադոյանը նիստին ներկա լրագրողներին ասաց, որ «պատրաստ է բոլոր հնարավորություններն օգտագործելու՝ հնարավորինս շուտ Նուբարաշենի դժոխքից իր տղային ազատելու համար»:
Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը ՔԿՀ-ի այս քայլը որակում է «խոշտանգում»։
Իր հասցեին հնչեցված հայհոյանքներից իրեն ստորացված զգալով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ա.Բալեյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել Ա.Բալեյանի ուղղությամբ:
20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք իրենց ավտոմեքենաները կայանել են ՔԿՀ արգելապատնեշի մուտքի առջև և սահմանափակել հիմնարկի տարածք ազատ ելումուտը:
Մսամթերք արտադրողներին որոշակի ժամկետ է տրվել՝ արտադրական գործընթացն ամբողջությամբ սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
243 մլն դրամը, որի մեջ ներառված են նաև նախագծահետազոտական աշխատանքները, տեխնիկական և հեղինակային հսկողության ծախսերը, ուղղվել են մարզի համայնքներում 24 շինարարական ծրագրերի իրականացմանը:
Եթե հայ ազգայնականները ճիշտ են, թե Հայաստանը գաղութ է, և եթե գաղութի նշաններից մեկը գաղութարարի լեզվով ցուցանակներն են, ապա Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գաղութն է, ինչպես պնդում են այդ ազգայնականները, այլ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի:
Պղնձի խտանյութի մեծ մասն արտահանվել է Բուլղարիա, մի զգալի մաս՝ Վրաստան ու Չինաստան, փոքր մասը՝ Ռումինիա։
Այդ «հույժ կարևոր» միջոցառումը, որի պատճառով այլ վայր տեղափոխվեց դեռ ամիսներ առաջ հայտարարված ակադեմիական գիտաժողովը... փաստորեն, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի մամլո ասուլիսն էր:
Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սկսել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները:
«Վերջապես աշխարհում տարածվում է այն գիտակցությունը, որ կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը մարդու իրավունքների խախտում է, հանրային առողջությանը սպառնացող համավարակ և կայուն զարգացման լուրջ խոչընդոտ։
Համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել և ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի պաշտպանության նախարարությանը:
Կառավարությունը այսօր հաստատեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿԸ-ը միացման ձևով վերակազմակերպվելու և միանալու է «Հայաստանի ազգային...
Հիվանդանոցներ կառուցող և նորարարական մոդելով կառավարող Հոլդինգն առավել մասնագիտացված է սրտանոթային ախտաբանության, օրթոպեդիայի և նյարդավիրաբուժության, ինչպես նաև մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ոլորտներում։
«Ինձ տանում են միլպետի սենյակ, - պատմում է Համլետը, - միլպետն ինձ ասում ա՝ գնա, մտածի, թե ինչ ա պատահել, կգաս, մեզ կասես: Ասում եմ՝ ես մտածելու բան չունեմ, ինչ կա, արդեն ասել եմ ձեզ»:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո հայտնեց, որ նա ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամագրման դիմում է ներկայացրել:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Վերջին խաղում Մոնտենեգրոյի հավաքականին Երեւանում 3-2 հաշվով հաղթելուց հետո մեր ընտրանին վաստակել է 1069 հաշվարկային միավոր, ինչն օգնել է զգալիորեն բարելավել...
Հարցին, թե կուսակցության որդեգրած նժդեհական գաղափարախոսությունից ի՞նչ կետ կառանձնացնի, նախարարը նշում է, որ այսօր որևէ բան չի կարող առանձնացնել։ Դիտարկմանը, թե ծանոթ է արդյոք նժդեհական գաղափարախոսությանը՝ Առաքելյանը պատասխանում է՝ «ոչ, ծանոթ չեմ»։
Վարկանիշում ամենաբարձր վարձատրվող կառավարիչների առաջին տասնյակը եզրափակում է հայազգի Ռուբեն Աղանբեգյանը։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին ծառայող Գևորգ Պ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին:
Նախարարը պատասխանում է, որ ՀՀ-ի պետական լեզուն հայերենն է, իր գնահատմամբ` անկախության հիմնարար արժեքներից մեկը «Լեզվի մասին» օրենքն է և այն փոփոխության ենթակա չէ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ այսօր դիմում է ներկայացրել՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամագրվելու համար։
Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա՝ չհաշված առանձին դրվագների շուրջ ծագած խնդիրները:
Ժամը 12.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Իրականում այդ երիտասարդների մի զգալի հատված, իրենց ընտանիքների ծանր և ծանրագույն պայմաններից դրդված, բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը:
Ղազախստանում վերջին օրերին տեղացած աննախադեպ ձյունը, տեղացիների ասելով` նոյեմբերի համար վաղաժամ, դժվարընթեռնելի է դարձրել Ալմաթիի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող պատկերասրահի անունը: Բնակելի շենքի ճակատային հատվածում միայն հայի համար...
«Հետք»-ը հարցազրույցի համար դիմել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ ստացել հարցերը գրավոր ուղարկելու առաջարկ: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն առանց փոփոխությունների:
«Հիմա մենք ինչպե՞ս սրճարան գտնենք, որտեղ չեն ծխում» երբեմնի հռետորական հարցն արդեն հնարավոր ու իրական պատասխան է ստանում «Smoke Free» (Ծխից ազատ տարածք) քարտեզի շնորհիվ։
«Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ կունենանք 100 %-ով հաշվառվող ոռոգման ջուր: Սա լինելու է համակարգում արդեն իսկ մեկնարկած ռեֆորմների հիմնական նպատակներից մեկը»:
Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70մետր:
նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ
Սարգիսը մինչեւ զորակոչվելը առաքիչ է աշխատել, հիմա էլ պատրաստ է վերադառնալ նախկին աշխատանքին, եթե պայմանները բավարարեն: