Վիեննայում մեկնարկեց #Հայաստան'ի և #Ադրբեջան'ի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովի, #ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ
Դատավորն առաջարկեց ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով
Եթե Վիեննայում հաջողվի հասնել նրան, որ բացառվի ուժի կիրառումը երկու կողմից էլ, դա կլինի Նիկոլ Փաշինյանի մեծ հաջողությունը, չնայած ասում եմ՝ օրակարգում այնքան էլ հստակ ուրվագծված չէ դա:
Կրթության եւ գիտության զարգացման շնորհիվ հնարավոր է հասնել ներառական տնտեսական զարգացման եւ համընդհանուր բարեկեցության։
Քննարկումներ են իրականացվել նաև վարույթն իրականացնող մարմնի, քրեական գործով ներգրավված տեղական փորձագետների, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների և ոլորտի այլ մասնագետների միջև:
Մարտի 25-ից 28-ը հերթական այցով Երևանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը։
Օրեր առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ 2019 թ․-ին համայնքներից ստացվել է շուրջ 512 սուբվենցիայի հայտ, որն աննախադեպ ցուցանիշ է։
ՊԵԿ-ում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Ի վերջո հարցն առաջին ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության, և ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով։
Ուստի ֆիննախը տեղեկացնում է, որ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից։
Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ագրոբիզնեսը։
Գործը քննվել է Լոնդոնի բարձրագույն դատարանում, որի որոշմամբ էլ BBC-ն ստիպված եղավ ներողություն խնդրել Ուկրաինայի նախագահից:
«Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների» պատկերասրահի հիմնանորոգման ու վերազինման համար նախատեսված 88 մլն 530 հազար դրամն այդպես էլ մնաց թղթի վրա:
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 111 կողմ ձայնով։
Համակարգային կոռուպցիա չկա այն եղանակով, որ բիզնեսին խոչընդոտ հանդիսանա։
Բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարվող գողությունների դեմ դատախազության նախաձեռնությամբ ակտիվացված պայքարում բացի կանխարգելիչ միջոցառումներից, էական արդյունքներ են գրանցվում նաև օպերատիվ աշխատանքների ուղղությամբ:
«Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։
Տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:
Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Գալստյանը, սակայն, չի հայտնում դատավորի անունը, չի նշում ենթադրյալ կաշառքի չափը՝ խոստանալով, որ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարածի։
Լևոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի միջոցներով այս տարի Հայաստանում կսկսվի 7 ավագ դպրոցի հիմնովին վերանորոգումը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները։
2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ:
Տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով:
Վերջիններս, ըստ որոշման, հանդես են գալիս ֆուտբոլի ազգային հավաքական թիմում։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին:
Հեղափոխությունը երկու գործոնների համադրության արդյունք էր՝ զանգվածային մոբիլիզացիա եւ ներիշխանական ճգնաժամ
Փաշինյանի խոսքով՝ 3 միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայամանականորեն 80 միլիոնանոց շուկայի հետ, և հայաստանյան առաջին ռեակցիան հետյալն է՝ հնարավո՞ր է էնտեղից կարտոֆիլ բերեն, ու տեղական կարտոֆիլի գինն էժանանա։
Հաղորդումը քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազությունից ուղարկվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:
«Հետո չգաք ասեք, թե ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը»։
Կառավարության դիրքորոշումը հստակ է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։
Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: