HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից կազատի 6 քաղաքացու

Կառավարության վաղվա՝ մարտի 29-ի նիստին պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն վեց քաղաքացիներ՝ Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից։ Վերջիններս, ըստ որոշման, հանդես են գալիս ֆուտբոլի ազգային հավաքականում։

Որոշման արձանագրության մեջ նշվում է, որ Կարեն Իսրայելյանը, Աշոտ Սարդարյանը, Սարգիս Բալոյանը, Նորայր Մամեդով-Ասլանյանը, Վարդան Պողոսյանը, Գեղամ Ղադիմյանը կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ տարկետման իրավունք են ստացել, իսկ Վարդան Պողոսյանին 2017 թվականի նոյեմբերի 30-ի № 1525-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

«Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին և Գեղամ Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասված է որոշման մեջ։

Ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրվածների ցանկում նրանք այս պահին ներառված չեն։

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանք ազգային հավաքականի անդամների թեկնածուներ են, և ցանկացած պահի կարող են հրավիրվել որևէ խաղի, ուստի դրանով է պայմանավորված, որ նախարարությունը նրանց տարկետման իրավունքի համար դիմել է կառավարություն։ Լոռեցյանի խոսքով՝ ֆուտբոլիստներից շատերը հավաքական են հրավիրվում արտերկրից, ստանում ՀՀ քաղաքացիություն, և անհրաժեշտություն է առաջանում, մինչ նրանց 27 տարին լրանալը, դիմել տարկետման իրավունքի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter