76 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական բանակի ակունքներում կանգնած գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս (Ռաֆայել) Գզողյանը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների հետևողական իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։
Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրել են Չիլին, Կոլումբիան, Մեքսիկան և Պերուն 2011 թվականի ապրիլի 28-ին, Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիա Պերեսի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում առավել զարգացնել պետությունների միջև համագործակցությունը:
Նրանք կոմբինատի տնօրինությունից պահանջում են իրենց փոխհատուցել արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց հավելավճարներ, բարելավել աշխատանքային պայմանները, ապահովել աշխատանքային անվտանգ միջավայր:
Ժամը 13:30-ի դրությամբ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են:
Հորդորում ենք «մոտ» բառը գործածելիս խուսափել հայերենին խորթ կառույցներից, տուրք չտալ օտար լեզվամտածողությանը։
«Ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը, հրամանատարի մտահղացման համաձայն բերվել է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջան»:
Սողոմոն Հալոբյանը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Վճիռը հրապարակվել է այսօր:
Գործով դատական նիստ է նշանակվել օգոստոսի 20-ին:
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Առանձնազրույցի ընթացքում հանրապետության նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն օրակարգային մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցությանը։
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները»:
Նախարարություն ակնկալում է ձեռնպահ մնալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման գործընթացից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշենք, որ մեկ ժամից ավելի է՝ հանրապետության տարածքում անկանոն հոսանքազրկումներ են, իր աշխատանքն է դադարեցրել նաև Երևանի մետրոպոլիտենը:
Խոսելով Սևանը ծաղկումից փրկելու մասին՝ պրոֆեսորը ներկայացրեց հիմնական և պարտադիր միջոցառումները:
Մետրոպոլիտենների կայարանների վրա փակցված է «Փակ է» գրությունը: Հերթապահ ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել մետրոպոլիտեն:
ԱԱԾ-ի լրատվականից «Հետք»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ նախաքննության ընթացքում վերականգնվել է 3 միլիարդ դրամ, իսկ քրգործը կարճվել է:
Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով Դատախազության բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին:
Գլխավոր ձեռքբերումը ԵԱՀԿ քաղաքական հանձնաժողովի բանաձևի հակահայկական ձևակերպումները հեռացնել էր։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի:
E-draft հարթակը, բացի կարծիք հայտնելուց նաև քվեարկելու հնարավորություն է տալիս: Այս պահին քվեարկությանը մասնակցել է 14 հոգի, որոնցից 12-ը «կողմ» է, 2-ը՝ «դեմ»:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Երևանում՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հանդես են եկել հայտարարություններով:
Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ ձայնով։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 72 կողմ, 21 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՊԵԿ-ի ռազմավարության ներդրմանը՝ շեշտը դնելով ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների վրա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ արտահերթ նիստին իր ելույթում անդրադարձավ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի գործադուլին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։