Նախաձեռնության հեղինակը Գերմանիայից ընտրված պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին է, որը նաև Ռուսաստանի հարցերով կանաչների խմբակցության փորձագետներից է։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է միչեւ առաջիկա չվերթերի ժամանակացույցը:
Ղազարյանն ասում է, թե որեւէ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ է արվել նիշերի հստակեցման համար այս տարի, ինչը նախկին փոխնախարարը առանցքային սխալ է համարում։
անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ անցկացրին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։
Ամբաստանյալի աթոռին է Ճամբարակի ոստիկանապետն, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։
Փաթեթն ընդունվեց 70 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է սեպտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
Խորհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ և կարող են կենսագործվել ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քաղաքացի Հ.Գ.-ն կալանավորվել է
Ըստ իսպանացի մասնագետի Հյուսիսային Մակեդոնիան շատ լավ թիմ ունի, կան բարձրակարգ խաղացողներ, սակայն Հայաստանի ընտրանին էլ ամեն ինչ անելու է արժանի խաղ ցույցադրելու համար։
Աշխատակիցների պնդմամբ, ընկերությունը աշխատանքային իրավունքների խախտումով կրճատելու է մոտ 80 հոգու։
Փոստային առաքանիների փոխադրման նոր լոգիստիկ լուծումների շնորհիվ «Հայփոստ» ընկերությունը նաև կրճատել է ծանրոցների առաքման ժամանակահատվածը:
Նախաքննությունը շարունակվում է:
«Դիջիթեյն»-ը, ունենալով մարզաձևի իր տեսլականը, միավորեց Հայաստանում սեղանի ֆուտբոլով հետաքրքրվող անձանց։
Նրանցից պահանջում են կրկնակի մաքսազերծել մեքենաները՝ վճարելով ներմուծման ժամանակ հայկական ազգային դրույքաչափերի և ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի տարբերությունը: Սա ենթադրում է մի քանի հազար դոլարների լրացուցիչ վճարներ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։
Ներկաները հանդես են եկել ելույթներով, առաջադրել չափորոշիչներին և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր և ներկայացրել առաջարկություններ:
Օդերեւութաբանների տված գնահատականի համաձայն, այդ օրվա տեղումների քանակը գերազանցել էր մեկ ամսվա ընդունված նորմը՝ 46 մմ-ը:
Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
«Սաղսարա» թիմի հաջորդ կանգառի մանրամասները դեռեւս քննարկման փուլում են։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Յուքոմ»-ն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09.07.2020թ. թիվ 282-Ա որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումը վարչական դատարան է ներկայացրել երեկ՝ սեպտեմբերի 3-ին:
Փաթեթն ընդունվեց 80 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Կարանտին սահմանելու մասին որոշումը կարող է կայացնել կառավարությունը:
Ավտոբուսները երթուղի դուրս կգան, որպեսզի ուղևորները համավարակի պայմաններում պարտադրված չլինեն մարդաշատ հասարական տրանսպորտով երթևեկել:
Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Գերմանիայի կառավարությունը սեպտեմբերի 2-ին ստացել է «անհերքելի ապացույցներ» այն բանի մասին, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութից։