հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման:
Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է շուրջ 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների մասին։
Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու հեռանկարները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը իրադարձությունն անվանել է «առանցքային պահ»՝ երկրագնդի կլիմայի պահպանության գործընթացում։
2016 թվականից սկսած «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն մասնակցում է պետական գնումների մրցույթներին և 156 անգամ հաղթող է ճանաչվել։ Գնումների ճնշող մեծամասնությունը բաժին է հասել Երևանի քաղաքապետարանին։
Տիգրան Ավինյանի վերոնշյալ հայտարարությունը բովանդակային առումով կրկնել է ՀՀ պաշտպանության նախարարության 2020 թ. դեկտեմբերի 19-ի հայտարարությունը:
ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Արա Սաղաթելյանի, Կարեն Բեթարյանի բնակարաններում։
Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին, հաղորդագրություն է տարածվել Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։
Ա. Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնելՀայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ:
Պայմանագրով նախատեսված վարկային միջոցները Ընկերությանը տրամադրվել են այս տարվվա փետրվարին:
Այվազյանը և Ջայշանկարն անդրադարձան միմյանց տարածաշրջաններում անվտանգության և խաղաղության հարցերի:
Գիրք նվիրելու օրը՝ Պաշտպանը կարևորել է երեխաների կրթությունն ու հորդորել, որպեսզի երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, և որ մանկավարժները խրախուսեն գիրք կարդալը:
Դեսպան Ժոնաթան Լաքոտը գոհունակություն հայտնեց, որ ներկայումս 1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
Սողոյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու շնրոհվել է «Արցախի հերոսի» կոչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
Դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ։
Սփիւռքահայ գաղթօճախները հազարամեակներու պատմութիւն ունին։
«Մենք պատրաստ ենք համակողմանիորեն համագործակցել իրանցի գործընկերների հետ, որպեսզի միասին կարողանանք գրավել մեծ շուկաներ և առևտուր կազմակերպել երրորդ երկրների հետ՝ ի շահ մեր երկրների տնտեսական զարգացման»։
Եվրոպական դատարանը գանգատը ճանաչել է անընդունելի:
Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երկարամյա դիվանագիտական բարեխիղճ ծառայության համար։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների:
Վահե Քեուշգուերյանը ներկայումս «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ։
«Մենք ենք մեր ծառերը» արշավի գաղափարի շուրջ միավորվել են «5concept Store», «Jhangirian», «MixteLab», «Kerpas», «NL Fashion House», «Soors Jewelry», «Armin Sahakyan» «LOOM Weaving» հայտնի հայկական բրենդները։
Արտագաղթելուց 25 տարի անց ընտանիքը վերադարձել է Հայաստան և սկսել է իր փոքր բիզնեսը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում սկսված և լայն թափով իրականացվող ուսումնասիրությունները:
Քրեական գործով շարունակում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը մեղադրվում է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում:
Ամիրյանն իր խոսքում վկայակոչեց եվրոպական երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան, Ավստրիան, որտեղ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված:
Հ2 հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը հանձնաժողովի որոշումը աննախադեպ է համարում, քանի որ միակ հեռուստաալիքը, որը զրկվել է հանրապետական հեռարձակման հնարավորությունից, Հ2-ն է:
Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Իրականությունը ակնհայտ խեղաթյուրվում է և այդպես ներկայացվում հանրությանը։
Սարգիս և Մարիամ Միրզախանյանները կորցրել են իրենց երկու որդիներին։ Վարդան Միրզախանյանը զոհվել է 2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիում։ Այս տարվա փետրվարի 2-ին հիվանդությունից մահացել է նրանց 5֊ամյա որդին՝ Ալեքսը։
Մենք բոլորս էլ հավաստար ենք Աստծո առջև ուրեմն սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ:
Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները:
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 350 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում: Երեկ կատարվել է 2931 թեստավորում:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով նշանակում է կատարվել:
Աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում:
Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:
Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, և այս պահի դրությամբ պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը Լոս Անջելեսից ստացվաց 63015 կգ բեռ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար, ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից:
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին անցանելի է պարտադիր ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Տարոն Մարգարյանը չի ընդունել մեղադրանքը։
Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են ներկայացված հայտերը, մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 26-ին: