Եվրոպական միությունը խորապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանի, որպես ԵՄ-ն Արևելյան գործընկերության անքակտելի մասի անվտանգությամբ, կայունությամբ և բարեկեցությամբ։
Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ամփոփել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի արդյունքները և ներկայացրել պետնախարարի պաշտոնում իր անելիքները։
ԱՀ-ից տարհանված բնակչությանը հումանիտար աջակցություն են ցուցաբերում միջազգային կազմակերպությունները՝ Հայաստանում գործող կազմակերպությունների, հիմնականում, ՄԱԿ-ի գրասենյակների միջոցով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը վստահ է, որ հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մասնակից երկրների առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի հետ կապված հարցերն ու Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ պատահարը։
Ղրղզստանի նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովը ձերբակալվել է երկու ամիս ժամկետով։ Նա կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բիշքեկի Պերվոմայսկիի շրջանային դատարանին։
26 քաղաքական ուժերից ընդամենը 2-ն են գլխավորում կանայք
Իսրայելի Քնեսեթի փակ քվեարկությամբ չորեքշաբթի օրը՝ հունիսի 2-ին Իսրայելի 11-րդ նախագահ է ընտրվել Իցհակ Հերցոգը, որը երկրի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:
«Հետք»-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը խոսել է Արցախի անվտանգությունից, զոհված զինծառայողների մարմինների պահման պայմաններից, գերիների վերադարձից, առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերից։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի շփումները:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը արհեստական բանականության մասին հոդված է գրել, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։
«Այս հարցում պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ և հայրենասեր քաղաքական ու հասարակական կառույցների հետ»։
Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:
Հյուրանոցի ճեմասրահում կտեղադրվի դազգահ, որի վրա գորգագործը մի քանի ամսում կգործի «Արևագորգ»։ Այն պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի հետ «Հետք»–ը զրուցել է առաջիկա ընտրությունների, Արցախի ապագայի, գերիների հետվերադարձի և այլ հարցերի շուրջ։
Կողմերն արձանագրել են, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:
Այն Գիտության կոմիտեի և ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև 2011 թվականին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակում անցկացվող 3-րդ մրցույթն է։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։
«Այս կադրային որոշումը համարում եմ կարևոր և ճիշտ՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում նրա ունեցած կառավարման փորձը, մասնագիտական և մարդկային որակները, մասնավորապես՝ սկզբունքայնությունը, արհեստավարժությունն ու պատասխանատվությունը»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայ զինծառայողները հատել են Ադրբեջանի սահմանը։
Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի, 1-ական՝ Երևան քաղաքի, Կոտայքի, Լոռու մարզերի դատախազությունների կողմից:
Պետական համակարգում աշխատողների աշխատակիցների միջին ամսական աշատավարձը 370 հազար դրամ է:
Բաքվում հունիսի 2-ին մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք գերի էին ընկել 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
«Ուր է միջագային ճնշում, միայն հայտարարություններ ենք տեսնում։ Թող սանկցիաներ կիրառեն Ալիևի ընտանիքի բիզնեսների նկատմամբ: Սանկցիաներ կիրառելուց տասը րոպե անց գերիներին ազատ կարձակեն»,-ասաց նա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին:
Այցի ընթացքում նախատեսված են Արմեն Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ:
Հորդորում եմ մեր քաղաքացիներին սահմանով նման ապրանքներ ներկրելու փորձ չանեն:
Անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով:
Տարածքը ոստիկանների կողմից սահմանազատվել է, տեղում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Սպանվածի ինքնությունը դեռ չի պարզվել։
Նիդերլանդները ընդգծում է, որ երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։
ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 1-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 քաղաքացի:
Նա պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի 2021թ. մայիսի 21-ի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին որոշումը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ:
Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը