Նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիր Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։
Քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը, կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 27-ին, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, Ալիևը հայտարարել էր, որ Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։
Այս պահին Հայաստանում 234 դատավոր կա: Այսօրվա նիտին ներկա է եղել 164-ը, որոնցից 133-ը քվեարկել են Հարությունյանի օգտին:
Մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:
Վրաստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Նա գնահատելի է համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը կմասնակցի Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի պաշտոնական բացման արարողությանը։
Եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ի որոշմամբ՝ Ժիրայր Խառատյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
Մեկ այլ որոշմամբ՝ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արայիկ Պարանյանը։
Յակուբ Կուհանեկը Չեխիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և նշել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
Լոռու մարզում հայտնաբերվել է ևս մեկ տարածք, որտեղ մկնդեղը և այլ թունավոր տարրերն իրական սպառնալիք են ներկայացնում այնտեղ բնակվող մարդկանց, նրանց գյուղատնտեսական գործունեության և զարգացման համար։
2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել է ընկերության 25% բաժնետոմսերը։
Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Առաջիկա հանգստյան օրերին ևս հասարակական տրանսպորտը կլինի տեսչական վերահսկողության ներքո։
Անցնող տարվա մարտահրավերները վերահաստատեցին մեր երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:
19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք:
Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կենսաթոշակային տարիքից հետո, կյանքը չի ավարտվում, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և իրավունքները։
Արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գ. Պ.-ն ու Ա. Գ.-ն տարբեր չափերի կաշառք են տվել Արարատի և Կոտայքի մարզերի ընտրողներին:
ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր տեսակի ատրճանակների բավարար խմբաքանակ: 2021 թվականի օգոստոսի սկզբից զենքերի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է ոստիկանությանը:
Նախարար Կուլհանեկի հետ անդրադարձ ենք կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության մեր օրակարգին:
Ոստիկանության ծառայողները 27-ամյա երիտասարդին հայտնաբերել են Երևանի Հրազդանի կիրճում ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերման են ենթարկել Մաշտոցի բաժին։
Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության համար: «Մենք բարձր ենք գնահատում, որ եկել եք՝ շնորհավորելու մեր ազգային տոնը:
Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը:
2021 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշների համեմատ 2022 թվականին բյուջեի եկամուտները կաճեն մոտ 437 մլրդ դրամով կամ 28.9%-ով, իսկ ծախսերը՝ 337.5 մլրդ դրամով կամ 18.2%-ով:
Գիտական-գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ իրականացնելու ընդհանուր գումարը կազմում է շուրջ 136 մլն:
Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտություններին, այլ նաև ստացիոնար բուժօգնությանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Էռնեստո Օտտոնեին շնորհակալություն է հայտնել նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար:
Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման:
Ըստ արժեքի՝ արտահանված ալյումինի 34%-ը առաքվել է ԱՄՆ, 30%-ը՝ Գերմանիա: Առաջին հնգյակում այս երկու երկրներին հաջորդում են Լեհաստանը (10%), Նիդերլանդները (8%) և Իտալիան (4%): Ըստ քանակի ևս արտահանման ուղղությունները գրեթե նույն կշիռներն ունեն:
Խոսվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության փաստաթղթի մշակման և ստորագրման մասին:
Երեկ կատարվել է 11385 թեստավորում:
Փոխնախարարն առանձնացրել է նաև քաղաքացիական օրենսդրության խնդիրները և նշել, որ դրանք պետք է դիտարկել որպես քննարկումների օրակարգի առանցք:
Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, նշանակվել է Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր տեսուչ։
Դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը