Ծնողը եւս կարեւոր դերակատարում ունի, նա պետք է ապահովի սովորողի ուսումնառության և մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրման կազմակերպումը տնային պայմաններում։
Ժամկետի խախտմամբ գործողություններ են կատարել, ուստի անբարենպաստ հետևանքները պետք է տարածել ոչ թե մեղադրյալի, այլ ժամկետը խախտող կողմի վրա:
Սա պատմական արդյունք է հայկական ակումբային ֆուտբոլի համար․ առաջին դեպքն է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ է դուրս գալիս։
1.5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ճոպանի միջոցով Հ. Մ.-ի (ծնված 1955 թ․) դին դուրս են բերել ջրավազանից։
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Օլեգ Կոնովալովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ Բյուրոյի կատարած աշխատանքներին և անելիքներին։
Ղազարավան համայնքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս իր հորը պատկանող «ԻԺ-43» մոդելի որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղությամբ, ով դիմել է փախուստի:
Վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանին, ընտանիքին և ռուս գործընկերներին պատկանող «ԱՏ-Մետալս» ՍՊ ընկերությունը մտադիր է 6,3 տարով երկարացնել Մեղրասարի հանքավայրի հանքարդյուահանման թույլտվության ժամկետտը ևս 6 տարի 3 ամսով։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Այսուհետ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում կմատուցվի նաև Միգրացիոն ծառայության՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման ծառայությունը.
Տնտեսագետը երեք պատճառ է նշում, թե ինչու են երկրորդ եռամսյակում ֆոնդերը բացասական եկամտաբերություն գրանցել։ Գլխավոր պատճառներից մեկը դոլարի էժանացումն է:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
Ժամկետների և այլ մանրամասների համար անցնել վերոնշյալ ակտիվ հղումներով:
Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ ստեղծվելիք ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններ են լինելու ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։
Փոխնախարարը կոչ է արել կողմերին ինտենսիվորեն օգտագործել հուշագրով ընձեռված գործիքակազմը։
Պատճառը Հայկական երկրորդ հեռուստաալիքի և հանձնաժողովի դատական վեճն է:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բացահայտումը
Պաշտպան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ վարույթի նյութերը դատարանին տրամադրվել են հուլիսի 12-ին, իսկ Ավետիք Չալաբյանին` հուլիսի 20-ին:
Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ խախտումներ չեն հայտնաբերել, քանի որ վիտամինի տուփի վրա նշված է, որ այն «սննդային հավելում է»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ
Պատգամավորը, սակայն հստակ ժամկետներ չնշեց:
Կատարվում է նախաքննություն:
Մշտադիտարկման այցերի ընթացքում իրականացվել են առանձնազրույցներ և քննարկումներ համայնքների բնակիչների հետ։
Եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել թե տեղական լրագրողական կազմակերպությունները, թե միջազգային կառույցները՝
«Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 26-ին ժամը 13.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 13.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի սեպտեմբերի 30-ն է։ Ուսանողները կարող են դիմել 2022/23 և 2023/24 ուսումնական տարիների համար:
Մարզերում հուլիսի 27-ին, 30-ին, 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախքան ամառային նստաշրջանը Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանը մեկնել են Լիտվա՝ հանդիպելու ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցողին:
Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրամադրել։
Քննարկումների հիման վրա խորհրդաժողովներում ընդունվում է բանաձև, որն ուղղորդիչ է դառնում մոտակա երկու տարիների աշխատանքի ուղղությունները սահմանելու համար:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար
Հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով:
Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, որն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում:
2021-ի հոկտեմբերին «Շիրակ Ավիան» ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ստացել է թե՛ Երեւանի «Զվարթնոց», թե՛ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններից դեպի ռուսական 6 քաղաք թռչելու հավաստագիր:
Հուլիսի 26-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։