HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրավազանից

Հուլիսի 26-ին, ժամը 16:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանում դի է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:

1.5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ճոպանի միջոցով Հ. Մ.-ի (ծնված 1955 թ․) դին դուրս են բերել ջրավազանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter