Փրկարարներն ուղղել են «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականն ու մոտեցրել ավտոքարշակին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 1651-ի, իսկ հարևան Սիրիայում՝ 1060-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։
Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։
Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից 22 անշարժ, 2 շարժական գույք և 1 մլրդ 81 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացվել:
ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները:
ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:
Արցախի նախագահը իրավապահ համակարգի պատասխանատուներին հանձնարարականներ է տվել. օրակարգում նաև հիմնադրամներն ու ստացված փոխհատուցումներն էին։
Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։
Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Շվեյցարական Sonntagszeitung և Le Matin Dimanche թերթերը, հղում անելով գաղտնազերված արխիվներին, գրել են, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը 1970-ական թվականներին Ժնևում Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) համար լրտեսությամբ է զբաղվել։
Դեռևս 2020թ. «Հետք»-ի թղթակիցը նկատել է, որ մարզպետարանում ներքին մրցույթները ձևական են: Ներկա ենք գտնվել մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավաբանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ներքին մրցույթի հարցազրույցի փուլին։
Դատապարտյալի մոտից առգրավված փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված 3 բջջային հեռախոս, իսկ տեղանքից հայտնաբերված փաթեթում՝ 2 բջջային հեռախոս և 2 լիցքավորման լար։
Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական և իտալական պաբերականներին
Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սասնաշեն-Դավթաշեն ճանապարհահատվածում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
50 շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65 %-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից նշված ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49 %-ը):
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կտեղափոխվի պետական այլ պաշտոնի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը: Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:
Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան և Մխիթարյան վարժարանները։
Թուրքիայում և Սիրիայում այս գիշեր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է գրեթե 1600-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։
Պատերազմի ընթացքում Մարտունի 3-րդ ՊՇ-ի ոչ մի մարտական դիրք հակառակորդը չի կարողացել գրավել, նոյեմբերի 9-ի զինադադարից հետո այն պայմանագրով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ։
2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներից 3 հազար 307-ը քննվում է ութ ամսից ավելի ժամկետով։
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գիշերը Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 912-ի, 5385 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:
Թուրքիայի հարավարևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այդ երկրում զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 2300 մարդ էլ ստացել է մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ Հրազդան գետի վրա ըստ անհրաժեշտության կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակներ:
Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:
Ցանկանում եմ բոլորիս հաջողություն մաղթել մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու և մեր պետական ինստիտուտների ու պետության հիմնադրի՝ ժողովրդի օրգանական կապը ամեն օրվա հետ ավելի ու ավելի ամրապնդելու ճանապարհին:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել։
Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջան ում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
«Մենք խաղաղություն չենք կարող ունենալ, քանի դեռ վտանգ կա Արցախի ժողովրդի համար։ Արցախը հայկական է, Արցախը պետք է մնա հայկական»,- նշել է Փալոնը։
Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
Ա.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեկնարկել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Արմեն Արզումանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար։
Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել:
Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև Լիբանան, Հունաստան, Իսրայել և Կիպրոս կղզի:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցություն, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։