Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները:
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 81 կգ քաշային կարգի տղամարդիկ, որտեղ Եվրոպայի 2022թ․ չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը այս անգամ դարձավ բրոնզե մեդալակիր։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Challenger 2 տեսակի 12 տանկ։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Առաջիկա մի քանի ամիսներին բնակչության թվաքանակի ցուցանիշով Հնդկաստանը կշրջանցի Չինաստանին և կդառնա աշխարհում ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը։
Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին, Ուկրաինան հայտարարել է, որ Բելառուսից, խորհրդակցությունների նպատակով, հետ է կանչում իր դեսպան Իգոր Կիզիմին։
Նրա խոսքով՝ վիճակագրության համաձայն, անհետ կորածների մոտ 65 %-ը ողջ են լինում և գտնվում գերության մեջ, մյուսները, հավանաբար, զոհվել են։
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալ էր նվաճել նաև 2019 և 2022 թվականներին։
Politico-ն նշում է, որ որոշումը ընդունվում է «վարչակազմի համար այս զգայուն պահին», երբ Վաշինգտոնը փորձում է հարթել լարվածությունն ու աջակցել Պեկինի հետ առևտրային կապերին։
Բացի այդ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինա է մատակարարվել Mercedes-Benz Zetros տեսակի 16 բեռնատար և սահմանների պահպանության տրանսպորտային 2 միջոց։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Չանֆեն մասնավոր հիվանդանոցում հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ, այդ թվում 26 պացիենտ, մեկ բուժքույր, մեկ ասիստենտ և հիվանդներից մեկի հարազատը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները «հիմա հանդիսանում են միակ իրական, ռեալիստական բազան կարգավորման համար»։ «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անայլընտրանք և անհրաժեշտ բոլորի համար»։
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (1998 - 2008) Վարդան Օսկանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել։
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանն ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։
«ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով (պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը):
Նախաքննությունը շարունակվում է։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։
եպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ և չկրակված փամփուշտներ։
Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 6-9 աստիճանով։
Քանի որ ենթադրվում է Հովսեփ Էմինի 83 շենքը միակը չէ, որի վերելակը գրանցված չէ և դրա օգտագործումը համարվում է անօրինական, «Հետք»-ը պետական մարմիններից փորձել է պարզել, թե որ մարմինն էլ լուծելու այս խնդիրը։
Տեսչական մարմնի Արմավիրի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
2023 թվականի ապրիլի 17-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ընթանում է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստը։
«Տիտան օիլ» բենզալցակայանի սեփականատիրոջ և շահագործող ընկերության փաստաբանների խումբը ի պատասխան «Հետքում» հրապարակված երկու հոդվածի հայտարարությամբ են հանդես եկել։
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք։
Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սիրելի՛ բարեկամներ, վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային ներկապնակը:
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ: