Վարչապետը Լոռու և Տավուշի մարզերում ծանոթացել է հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:
Ֆրանսիան Ուկրաինային որպես ռազմական օգնություն կմատակարարի արդիականացված Mirage 2000-5 կործանիչներ։ Այդ մասին ազդարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ռուսաստանի իշխանությունները չեն ծրագրում նոր զորահավաք հայտարարել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի տնտեսական համաժողովի քննարկումներից մեկի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է «Россия 24» հեռուստաընկերությունը։
Ուկրաինան և Մոլդովան կատարել են ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու բոլոր պայմանները։ Այդ մասին հայտարարել են Եվրոպական հանձնաժողովում:
Կոպենհագենում անհայտ տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։ Այդ մասին հայտնում է Ekstra Bladet պարբերականը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Գերագույն Ռադայի պատգամավոր և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 11-ին կժամանի Բեռլին և առաջին անգամ անձամբ ելույթ կունենա Բունդեսթագի հատուկ նիստում: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Amazon-ի նախկին աշխատակիցն ընկերությանը մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները խախտելու մեջ։ Չարլզ Ֆորեսթը դատական հայց է ներկայացրել իր նախկին գործատուի՝ Amazon Web Services-ի դեմ՝ փորձելով վիճարկել իր պաշտոնանկությունը:
Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի հետ մի շարք ոլորտներում աջակցության մասին 10-ամյա համաձայնագիր կկնքի, ներառյալ ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման։ Այդ մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել է հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ։ Այդ միջոցներն անհրաժեշտ են Ուկրաինայի էլեկտրական ցանցի վերականգնման համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով այցով գտնվում է Ֆրանսիայում։
«Facebook» սոցիալական ցանցի իր էջով միացրել է ուղիղ հեռարձակում և հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հրաժարվելով վարել մեքենան՝ կանգնեցրել է այն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 10-12-ը կայցելի Եգիպտոս, Իսրայել, Հորդանան և Կատար՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը: Այդ մասին հայտնել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
5-ամյա Սոֆյայի նույնիսկ չնչին թվացող առաջընթացներն և հաջողությունները երջանկացնում են Մելանյային։ Նրա կյանքի իմաստն ու նպատակը լավ մայր լինելն է։
Բաքուն իրավունք ունի պահանջել Հայաստանի Սահմանադրությունից հանել այն դրույթը, որն անմիջականորեն առնչվում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում Мир քարտերի վերագործարկման ուղղությամբ։ Այդ մասին ռուսական ТАСС գործակալությանը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության մասին միջկառավարական փաստաթուղթ են ստորագրել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։
ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի փոխարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները:
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
«Հետքի» հարցերին պատասխանել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը։
Լոռու մարզի Տաշիր քաղաքի Անի թաղամասը էներգաարդյունավետության չափանիշ է դարձել։ Այստեղ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ էներգախնայողության մի ծրագիր է իրականացվել, որի վերաբերյալ գովազդն ավելի շատ է, քան իրական արդյունքներն են։