Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, ո՞ր լեզուի մէջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզուի մէջ
Նա լուսավոր և կահավորված սենյակների փոխարեն նախընտրեց մի գետնահարկ խուց, որտեղ թափանցում էր լույսի միայն մեկ շիթ: Պատերի մեջ փորված կիսակամարների խորություններում դասավորեց գրքերը, աչքի դիմաց փակցրեց մորենական քահանա մեծ հոր նկարը:
Նա մեծ գեղագետ էր,բայց իր անձնական գեղագիտությունը ավելի շատ մահվան գեղագիտությունը էր, քան՝ կյանքի: Նա հաճույքով բեմադրում էր իր մահվան տեսարանները երևակայության մեջ, բայց երբ իրականում գործը հասնում էր դրան, ինչ-որ մի բան նրան ետ էր կանչում ապրելու