Արգելանքի տակ են դրվել «Հայք» օրաթերթի խմբագրության գույքը եւ դրամական միջոցները
Փետրվարի 19-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի աշխատակիցները արգելանք են դրել «Հայք Խմբագրություն» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա:
ԴԱՀԿ մամլո ծառայության փոխանցմամբ` հարկադիր կատարողների գործողություններն ամբողջությամբ բխել են կատարողական վարույթի պահանջներից, որը հարուցվել է Երեւանի քաղաքացիական դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա:
Վերջինիս պահանջներն են` որպես հայցի ապահովում արգելանք դնել «Հայք խմբագրություն» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա 2 միլիոն 677 հազար դրամի չափով եւ անհատ ձեռներեց Ա. Մարկոսյանին պարտավորեցնել չտպագրել նշված ընկերությանը պատկանող «Հայք» օրաթերթը:
Դատական հայցը ներկայացվել է «Գինդ տպարան» ՍՊԸ-ի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել