Արցախի իշխանություններն իրենց քայլերին սկսել էին մասնակից դարձնել նաև հայաստանյան պաշտոնյաներին, մասնավորապես ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Հայ-լեհական միջպետական կապերը խարսխված են մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող սերտ առնչությունների վրա, որոնք ունեն շուրջ 700-ամյա պատմություն: Թուրք-սելջուկների բարբարոսական արշավանքներից հայկական Անիի թագավորության անկման հետևանքով բազմահազար...
Տարվա այս ժամանակահատվածում Աջարիայի մայրաքաղաք Բաթումի հայկական եկեղեցում ելումուտը սովորականից շատ է: Հայաստանից ժամանած զբոսաշրջիկները պարտադիր այցելում են Սուրբ Փրկիչ:
Չգիտեմ, դուք, օրինակ, երեկ հետևե՞լ եք միջազգային լրահոսին, տեղյա՞կ եք, թե ինչ արտահայտություններ է արել Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին: Եվ արդյո՞ք դա նորմալ մարդու արտահայտություն է, էլ չեմ խոսում երկրի ղեկավարի մասին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները հայ սամբիստների ու սամբո մարզաձևի երկրպագուների անունից ի սրտե շնորհավորում են Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական...
Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունեցել Կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարը։
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում, դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ 15-ական րոպե ընդմիջումներով լսվեց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» ընդդեմ վարկառուների՝ գումարի պահանջի մասին 3 հայց:
Եւ ուրեմն խնդիր է դառնում պարզել, թե որքանով են սնանկ կամ տգիտության արդյունք կաթողիկոսի հրաժարականի պահանջները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին:
Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5 հազար 300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար...
Վերականգնումից հետո «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի...
Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Վերաբաշխում կատարելով 2011 թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը որոշել է վթարավտանգ վիճակում գտնվող Կապանի N 2 ավագ դպրոցի փոխարեն, որը ենթակա է քանդման, մեկ այլ ընտրված տարածքում...
«Խիղճ չունե՞ք, հարգելի քաղաքապետ, նայեք մեր բողոքը, մի վատություն արեք մեզ: Որ բռնենք գաղթի ճամփեն, լա՞վ է լինելու, գնանք թուրքերի ձեռի տակ աշխատենք, հաճո՞ւյք եք քաղելու դրանից»,- լաց լինելով ասում էր Անահիտ Խաչատրյանը:
Ադրբեջանի մասնակցությունը ԱԳԾ-ին առաջին հերթին թույլ է տալիս կիրառել ընտրական չափորոշիչները, կատարելագործել լրատվամիջոցների մասին օրենսդրությունը, իրականացնել հակակոռուպցիոն բարեփոխումներ:
Բոլոր երկրների համար ընդհանուր ուղղվածությունը նույնն է. ժողովրդավարության ամրացում, տնտեսության ազատականացում, ազատությունների եւ մարդու իրավուքների բարելավում, իսկ տարբերությունները պայմանավորված են տվյալ երկրի կարիքներով:
Արդեն մի քանի տարի է՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի խանութներում տեղումների օրերին ամենաշատ սպառվող ապրանքը շշալցված ջուրն է:
Ադրբեջանական լրատվամիջոցների համար սովորույթ է դարձել տեղեկություններ տարածել, թե իբր հայկական կողմից արձակած կրակի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ադրբեջանցի քաղաքացիական կամ զինվորական անձ:
Հ. Մկրտչյանի խոսքերով` այժմ պաշտոնական տվյալներով ԳՁՕ-ով սնունդ չի ներմուծվում Հայաստան, որովհետև պահանջարկ չկա: Նման ապրանքներ գուցե կան, սակայն, ըստ նրա, ունեն համապատասխան սերտիֆիկատ, իսկ սերտիֆիկատի առկայության հետազոտություններ անց են կացվում...
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները, համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, հուլիսի 27-ին՝ ժամը 23.00-ին՝ Սալոնիկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, օդանավակայանից բերման...
Տան բակից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 250 գ կշռով կանաչ զանգված: Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Բայց խնդիրը ոչ այնքան այդ ուժերի մեջ է, որքան հասարակության: Ի վերջո, ընտրողը, իշխանություն ձեւավորողը հասարակությունն է: Եվ հարց է առաջանում` այս բանակցությունները որքանո՞վ են բխում հասարակության շահերից:
Այսօր` ժամը 07.33-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 27-ին՝ ժամը 22.25-ին, Արագածոտնի մարզի Կոշ գյուղից օձի խայթոցով իրենց մոտ է հոսպիտալացվել 1966 թ. ծնված Մարգարիտ Գաբրիելյանը:
Հուլիսի 27-ին` ժամը 15.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ թունաքիմիկատ խմելու հետևանքով թունավորվել և «Սամարիթեր» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի թիվ 32 տան բնակիչ 1986 թ. ծնված Դոնարա Սմբատյանը:
Լրագրողների հարձակումների թիրախը դարձել է մշակույթի նախարարի կիսառուսերեն- կիսահայերեն խոսելու փաստը, ինչն անթույլատրելի են համարել մշակույթի նախարարի համար:
Շատ նորմալ եմ վերաբերվում: Աքսել Ֆիշերը՝ որպես եվրոպական քաղաքականության ներկայացուցիչ, շատ լավ հասկանում է, որ իրական քաղաքական ուժերը, որպես կանոն, ներկայացված են լինում խորհրդարանում:
Պարզվում է՝ ՀՅԴ-ի համար սկզբունքային հարց չէ՝ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ: Ռուստամյանը հայտնել է, որ իրենց բանաձեւում նշված է, որ Դաշնակցության քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունն ու համակուսակցական խնդիրը առաջիկա...
«Հրապարակի» դիտարկմանը, թե ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում, Օսկանյանն ասել է. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»:
Համենայնդեպս առ այսօր մեզ չի հանդիպել որեւէ իրեն հարգող կոշիկ, որը «Հայլուրով» հարցազրույցներ կտար, անմեղսունակ ժպիտով կներկայացներ վիճակագրական տվյալները եւ կատակներ կաներ արտագաղթի թեմաներով: