Բոլորին հուզող հարցերից մեկն այսօր հետևյալն է՝ որտե՞ղ են գծվում երկրի նոր սահմանները և ովքե՞ր են իրականացնում Հայաստան-Արցախի հանրապետություն-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները:
Խանութ գնալուց 6-ամյա Անահիտը սեւ ժապավենի վրա պատահական տեսել էր հոր՝ Արշակի անունը։
Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ արդեն երկու օր չի հաջողվում կապ հաստատել:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները:
Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։
Նրանք ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամներ են։
Այս պահին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում երթևեկությունը արդեն վերականգնված է
Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը:
Գերիների, անհետ կորածների, անօթեւան դարձած քաղաքացիների, պետական համակարգի կառավարման ճգնաժամի, ստեղծված իրավիճակներից ելքեր գտնելու եւ այլ հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:
Նոյեմբերի 10-ի գիշերվա հայտնի միջադեպից հետո սա ԱԺ նախագահի և քաղաքական մեծամասնության պատգամավորների առաջին հանդիպումն է:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում: Այս տարի օրվա խորհուրդն է` «Գլոբալ համերաշխություն. դիմացկուն ծառայություններ», ինչն այսօր առավել քան արդ
1 մլրդ 355 միլիոն դրամով կվերակառուցվի Երևանի 116-րդ դպրոցը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանում կայուն է և վերահսկվող։
Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տարածել է մարզպետ Հունան Պողոսյանի ուղերձը, որով վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 30-ին դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու համար․
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապ
Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշել է դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից և որպես անկախ պատգամավոր շարունակել իր ընտրողների առջև ստանձնած պարտավորությունների կատարումը։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։
Հայաստանի բանկերի միությունը տեղեկացնում է, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:
Հացադուլը դադարեցրած անձինք կշարունակեն պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իրազեկում է, որ Կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ Կառավարության 2008թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։
Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար․․․
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։
Շենքը կկառուցվի Վանաձորում։ Տարածքը կհատկացվի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված հիվանդանոցային համալիրից։
Այս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։
ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն իր ելույթում նշեց, որ ֆինանսական համակարգի կարգավորման հարցում որպես առաջնահրեթ դիտարկում է ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը:
Մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք՝ իրականացված 2490 թեստավորումից։ Գրանցվել է մահվան 29 դեպք, առողջացել է 1923 քաղաքացի։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուք իր էջում գրել է, որ Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անել
Անդրանիկ Շաքարյանը զոհվել է նոյեմբերի 7֊ին, Շուշիում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 19֊ին հայրենի գյուղում՝ Վարդանիձորում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ինչպես հայտնում է ՄԻՊ գրասենյակը, ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 2-ին` ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը` ժամը 09:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան...
Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինայնի և անվավեր ճանաչել Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու վարչապետի որոշումը: