Կոչ ենք անում բոլոր մեր քաղաքացիներին չտրվել սադրանքներին եւ չհետեւել վերոնշյալ խմբավորումների կողմից կատարվող անհիմն մերկապարանոց հայտարարություններին։
Փրկարարները դուրս են բերել Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Աշխատաժողովից հետո մասնակիցների բարձրացրած հարցերը եւ առաջարկությունները կարտացոլվեն ծրագրի մեջ, որն, այնուհետ, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի վերջնական հաստատմանը։
Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։
Ռուսական Գազպրոմ ընկերության 2020 թվականի շահույթը, որը պատկանում է բաժնետերերին, կրճատվել է շուրջ 9 անգամ։ Այդ մասին տվյալներ են ներկայացվում ընկերության փաստաթղթերի մեջ, որոնք հրապարակվել են հինգշաբթի օրը՝ ապրիլի 29-ին։
Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերը միմյանց մեղադրում են երկու երկրների սահմանագծին գտնվող «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության համար։ Այդ մասին գրում է Новая газета-ն։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Հանրակացարանի փոքր սենյակն օրեցօր ավելի հեղձուցիչ է դառնում Լիդա Առուշանյանի համար։ Այն լցված է անորոշությամբ ու ցավով, որ օղակում է 71-ամյա կնոջը։ Սեպտեմբերի 29-ից մինչեւ այսօր որդուց՝ Դավիթ Առուշանյանից, որեւէ տեղեկություն չկա:
Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում:
Իրականացված աշխատանքների վարձատրումը կկատարվի ՀՀ օրենսդրությամբ (նորմատիվ ակտերի) սահմանված կարգով, ժամավճարով՝ ծախսված մոտոռեսուրսի համաձայն):
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այոցվ կլինի Երևանում, իսկ 10-11-ը՝ Բաքվում։ Այս մասին ապրիլի 29-ին կայացած ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին ներկայացրին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող եւ Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը:
«Արցախի գոյատևումն է դրած խաղասեղանին, և շատ լավ գիտենք, որ դրա հետևում կարող է լինել հենց Հայաստանի գոյատևման հարցը»,- ասում է ֆրանսիացի պատգամավորը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին
Դեսպան Մասանորին նշել է, որ իր համար պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայություն սկսելը:
Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության մեքենայով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:
Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։
Միայն 2020 թ. ծրագրի շրջանակում տրամադրվել է 46 միավոր վարկ՝ շուրջ 5․4 մլրդ դրամ գումարով՝ 494․ 4 հա այգու հիմնման համար։
Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։
Հողամասը համայնքին է փոխանցվել որպես զբոսայգի (չմասնավորեցվող հողամաս)։ Հետևաբար, համայնքը այն օտարելու իրավունք չուներ։
Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 29-ի չզեկուցվող հարցերի փաթեթով:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վերջին անգամ հանդիպել են շուրջ մեկ ամիս առաջ, օրակարգը` գերիների վերադարձի թեման:
Որոշում է ստորագրվել Նարեկ Ղուշչյանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ապրիլի 29-ի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Նարեկ Մկրտչյանն Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրեց ապրիլի 21-ին՝ հրաժարականի դիմում ներկայացնելով:
Այս նախագծով առաջարկվող լրացումը, էկոնոմիկայի նախարարության ակնկալմամբ, հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպմանը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ խոսքն օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է:
Oրենքի շահառու կարող է դառնալ 5131 քաղաքացի:
Արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։
Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի հետ կապված դատվածություն ունեցող անձանց չի թույլատրվի զբաղվել տվյալ գործունեության տեսակով:
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23 860 թեստավորում:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ համագործակցային կապերն ընդլայնելու և զարգացնելու նպատակով տարվող աշխատանքները շարունակական կլինեն:
Գործող օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:
Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ՀՀ հայտերը ներկայացնելու հանգամանքով:
Անդրադառնալով իր պատվաստմանը՝ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումից հետո իրեն շատ լավ է զգում, երեկոյան մի փոքր թուլություն և մկանային ցավ է ունեցել, բայց այդ բոլոր նշաններն արդեն անցել են:
Այսօր 15։30, բոլորիս (կարծում եմ դեռ ցանկը մեծանալու է) կանչել են Երեւան քաղաքի քննչական վարչություն։ Լավ չհասկացա՝ կասկածյալի կամ վկայի կարգավիճակով։ Ենթադրում եմ, որ տեղում արդեն մեղադրանք կառաջադրեն։
Քերոբյանի խոսքով՝ այնպես չէ, որ այդ վարչության ամբողջ աշխատակազմը կրճատելու են, մի մասը մնացել է և պետք է շարունակի կատարել գործառույթներ, որոնց համար պաշտոնակատարը վստահ է՝ կա բավարար ռեսուրս:
ԱԽ քարտուղարը նաև կարևոր համարեց արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմը ակնհայտ դարձրեց այն, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Երկրորդ հարցը, որին վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ գերիների վերադարձի մասին էր.«Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները գերեվարված անձանց վերադարձնելու չի կատարում: Այս փաստն արդեն իսկ դառնում միջազգային օրակարգի հարց»:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է։
«Վեոլիա ջուր» ընկերությունը 2021թ․-ի մարտի 4-ի հրամանով՝ Հրայր Խաչատրյանին հեռացրել է աշխատանքից՝ դեկտեմբերի 16-23-ն աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ։
Շարունակում է արդիական մնալ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար պարբերական բնույթ կրող պարտադիր վերապատրաստումներ չիրականացնելու անթույլատրելի պրակտիկան:
Մեկնարկել է կառավարության ապրիլի 29-ի հերթական նիստը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`