Դեկտեմբերի 23-ին, ժամը 20:45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Արցախի ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ
Պատգամավորն ընդգծեց, որ առողջապահության նախարարի հրամանի՝ ՊՇՌ թեստը քաղաքացու հաշվին իրականացնելու վերաբերյալ բառակապացկությունը, ի թիվս Սահմանադրության այլ հոդվածների, հակասող է ճանաչվել նաև Սահմանադրության ամենապարզ հոդվածին՝ 39-ին:
Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։
Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից:
Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին սկսել առաջարկի իրականացման գործընթացը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները:
Կատարվում է նախաքննություն:
Թեմայի վերաբերյալ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Ոստիկանության հետ բանակցություններից հետո Վոլոդյա Գրիգորյանի և ավագանու անդամների համար բացվեց համայնքապետարանի դռները, վերջիններս ներս մտան:
«Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն, հայտնաբերել ու դիպուկ կրակով ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Անձինք, ովքեր նախկինում կամ ներկայում մեղադրվել են կամ դատվածություն ունեն զանազան անտառախախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար, շարունակում են պաշտոնավարել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,
Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը
Դեկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Քանի որ ունեմ շատ խորը անհամաձայնություն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ, նպատակահարմար եմ գտնում դնել մանդատս։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից 2022 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:
Երբ դարձա նախագահ, իմ առաջնային նպատակներից մեկն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր: Այս ամենի վերաբերյալ շատ լավ արձագանք ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից:
ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը։
«Այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց»,- ասել է Փաշինյանը:
Առ այսօր փոխհատուցվել է 4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքի անդամների։ Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 4240-ը, 2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված կամ վիրավորված զինծառայողներն են։
Պայմանագրով՝ «Մեգնա» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 2022թ․ ապրիլի 30-ը վարչապետի աշխատակազմին մատակարարել Lada Niva Legend մակնիշի 12 ավտոմեքենա։ Մեկ ավտոմեքենայի արժեքը 5 մլն 800 հազար դրամ է։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-25-ին գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող դատավորները 25-ն են: Նրանցից մեկի՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված է, երկուսը՝ Գնել Գասպարյանը և Ջոն Հայրապետյանը գործուղվել են մարզեր: Այսինքն՝ այս պահին Երևանում քրեակա
Ըստ նրա՝ այս պահին ԵՊԲՀ-ում ավելի քան 32 երկրից սովորում է շուրջ 2000 արտասահմանցի ուսանող։
Հաստատվել է նաեւ նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման պահանջը, որը նշանակում է, որ տարաբնույթ զարգացման կենտրոնները, որոնք գտնվում էին որեւէ կառույցի վերահսկողությունից դուրս, պետք է լիցենզավորվեն
Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ նախատեսվում է պատվաստանյութը ներկրել մինչև տարեվերջ։
Ի տարբերություն պետական գրանցման, համապատաասխանության գնահատման վկայագրերի վերաձևակերպման կարիք չի լինի։
Եվս 9 մլն 900 հազար դրամ կհատկացվի Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:
2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջները
«Եթե ընտանիքը փարոս համակարգում ընդգրկվել է, բայց հանկարծ այս վճարումների բերումով այդ չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում մարդը նպաստից զրկվում է։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 7936 մարդ, առողջացել՝ 329 576-ը։
Մեկնարկել է կառավարության 2021թ, դեկտեմբերի 23-ի հերթական նիստը։
ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը միջպետական կապերի ընդլայնման լավագույն հիմքն է: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունը եւ արդյունավետ աշխատանքը:
Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը։
Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ:
Ավանում ձուլարան կառուցելու համար «Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին հայտ է ներկայացրել: Ընկերությունը ձուլարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ) է նախատեսել դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին: Այդ մա
Արմեն Գրիգորյանը նշել է, որ 3+3 ձևաչափի շրջանակներում, եթե առիթ լինի, Հայաստանը պատրաստ է գնալու Անկարա, Բաքու, և նաև պատրաստ է հյուրընկալելու այդ երկրներին՝ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու համար։