265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս հավատարիմ կմնան միասնականության երդմանը։
Առավոտյան ժամը 7-ին Հայկ Աբելյանը բացում է արհեստանոցի դուռը, միացնում երաժշտությունն ու անցնում գործի։ Հիմնականում դասական երաժշտությունն է լսում, հատկապես Բախ է սիրում։
Պատմության մեջ ամենանշանավոր ու հակասական կերպար Նապոլեոն Բոնապարտին անդրադարձել են տարբեր ռեժիսորներ, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Արդեն պատկառելի տարիքում աշխարհահռչակ Ռիդլի Սքոթը որոշել է ավելացնել այդ շարքը ևս մեկ ֆիլմով։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ուկրաինացի հայտնի գործարարը կասկածվում է խարդախության (Ուկրաինայի ՔՕ, հոդված 190) և գույքի օրինականացման (լվացման) մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով (Ուկրաինայի ՔՕ, հոդված 209)։
Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը «պատերազմի հովանավորների» ցանկում ներառել է Mars և PepsiCo ընկերությունները, որովհետև նրանք շարունակում են վարել իրենց բիզնեսը Ռուսաստանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի կամրջի վրա ուկրաինական ծովային անօդաչուների հարձակման կանխման մասին։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին չի թույլատրել մասնակցել Ասիական խաղերին, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին The Indian Express-ին պատմել են Ասիայի օլիմպիական խորհրդից (ОСА)։
Բանախոսները հանգամանորեն անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Հյուսիսային Կորեան թևավոր մի քանի հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչներին։
Գերմանիայի կառավարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրավիճակով և հատկապես չլուծված հումանիտար խնդիրներով: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։
Թուրքիայի խորհրդարանի առաջիկա նստաշրջանի հիմնական խնդիրներից մեկը կլինի 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո երկրում գործող սահմանադրության փոխարեն նոր սահմանադրության ընդունումը։ Նոր նախագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի աշնանային նստաշրջանին։
Սեպտեմբերի 29-ի դրությամբ Դանիայում ռուսական դեսպանատանը պետք է մնա 5 դիվանագետ և 20 վարչատեխնիկական աշխատակից։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 2-ին` ժամը 12։58-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Անի Բալայանը լուսանկարիչ է։ Արցախի շրջափակման ութ ամիսների ընթացքում նա վավերագրել է Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և մարդկանց առօրյան։
ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ իշխանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար անձինք, քաղաքացիներ քայլերթով շարժվել են դեպի Քաղաքային պանթեոն-հուշահամալիր։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը թարմացրել է «արտասահմանյան գործակալների» ռեեստրը՝ այնտեղ ներառելով «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովին։
Վլադիմիր Զելենսկին մտադիր է դարձյալ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները կայանան 2024 թվականին՝ պատերազմական գործողություններին զուգահեռ։
ԵՄ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների համար, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինվորականներ: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրառում է արել Պետեր Ստանոն։
NASA-ն հրապարակել է ռուսական «Լունա-25»-ի անկման տեղանքի լուսանկարը, որը չէր կարողացել բարեհաջող վայրէջք կատարել Երկիր մոլորակի միակ արբանյակի՝ Լուսնի վրա։
Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
Քրիստինա Լոգինովան Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 2022-ի մայիսին։ Ասում է՝ այդ ժամանակ ոչինչ չգիտեր Հայաստանի մասին, բայց ամենավերջին բանը, որ կարող էր մտքով անցնել, լեռնային այս երկրում օդի աղտոտվածության խնդրին բախվելն էր։
Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրութունը, թե հայկական զորքերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակի կապակցությամբ՝ կոչ անելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված միջազգային բոլոր դերակատարներին գործուն քայլեր ձեռնարկել։
Հունիսի 8-ին Կառավարությունը որոշեց միավորել ՊՆ-ի ենթակայությամբ գործող երկու ռազմական բուհերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը:
Արցախի պաշտպանության բանակը ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ համապատասխան ստորաբաժանումները ռադիոճնշման են ենթարկել քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։
Մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը։
Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «X» (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ անդրադառնալով է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի տարածած հայտարարությանը։