Աշունը հանկարծակի սկսվեց, մենք բացօթյա սրճարանի հավաքարարների փնթփնթալը, ոչ էլ տիրոջ մեզանից ձանձրանալը հաշվի առնելու, այդպես նստած, դեռ տաք արևը մեջքներիս` ծխում էինք ու միմյանց հետ էլ չէինք խոսում:
Ասում են, թե երբ շիրիմների վրա խոտը և ծաղիկը կանաչ են ու խիտ, դա արցունքներից է: Հայրիկի գերեզմանաթմբի վրա և կանաչն էր առատ, և փուշը: Թիթեղյա ծաղկեպսակը, որ միակն է նրա գլխավերևում, անընդհատ ժնգժնգում է քամուց, համենայնդեպս, ինձ այդպես է թվում:...
Մանուկը միայն հեղեղատի եզրին, կանգառի ժամանակ, գլխի ընկավ, որ հինգ օր անընդհատ գիշեր է և չի լուսանում:
Շաբաթ օրը լրացավ մեկ տարին, երբ Սարգիսը կերավ Աստվածաշունչը:
Հորեղբայր Գուրգենիս Աննան այնքան գեղեցիկ էր` թաղի տղաները գիշերուզօր նրանց պատերի տակից չէին հեռանում: Սպառնում էին իրար: Արտասահմանյան մեքենաներով էլ ուրիշ պատանիներ, ավելի մեծահասակներ էին գալիս, տան դիմաց փողոցում կանգնած` մնում էին գիշերվա...
Նրանց ականանետները լեռներում մեզ կոտրում էին: Շտաբից, ռադիոկապով տարաբնույթ եւ հակասական գեներալական կտրուկ հրահանգներ էին մեզ հասնում, մենք վաղուց նրանց հայհոյել էինք:
Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, եւ մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը: Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ:
Անձրեւը երկու oր առաջ էր եկել, առավոտյան արեւը կուրացնող բռնկումներով դուրս եկավ, անտանելի լույսի հոսքը միանգամից վերցրեց հողի խոնավությունը:
Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմիսարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին: