Մի քանի օր առաջ փոքրիկ Լիլիթի մասին «Հետքի» հրապարակումը շատերին հուզեց: Ստացանք բազմաթիվ արձագանքներ: Մի խումբ մարդիկ արդեն իրականացնում են փոքրիկ Լիլիթի բարեկեցիկ մանկությանն ուղղված նախաձեռնություններ: Արդեն կան դրամական փոխանցումներ Հայաստանից...
Լիլիթը սկսեց արտասվել, երբ հարցրեցի ընկերուհիների մասին: Նրա հետ դասարանում ոչ ոք չէր ուզում ընկերություն անել: Նրա կողքին ոչ ոք չէր ուզում նստել:
Երեկվանից «Հետքը» նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից եւ կազմակերպություններից, որոնք ցանկանում են սնունդով, հագուստով ու այլ իրերով օգնել 10-ամյա Լիլիթին:
Լիլիթն այս տարի պետք է սովորեր 5-րդ դասարանում, սակայն մնացել է նույն դասարանում եւ այժմ 4-րդ դասարանի աշակերտուհի է: Աղջիկը փոքր-ինչ ուրախ է, որ նույն դասարանում մնալով` փոխել է դասարանը եւ ընկերներին, քանի որ համադասարանցիները նրան ծաղրել են...