HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները` հանրային գերակա շահ

Կառավարությունն այսօրվա նիստում հանրային գերակա շահ ճանաչվեց Երևան քաղաքի Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները: Ըստ այս որոշման` հնարավորություն կընձեռնվի ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին՝ Երևանի կենտրոնից կվերացվեն կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվելու է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Որոշման նախագծում նշվում է, որ տարածքը ձեռք բերած «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն իր տրամադրության տակ, որպես սեփականություն, ունի Երևան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններ և պատրաստ է դրանց միջոցով օտարվող սեփականության սեփականատերերին և այլ գույքային իրավունք ունեցողներին փոխհատուցել այդ տարածքում գտնվող 48 գույքի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter