Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից` վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները։
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի շուրջ 151 նախկին պայմանագրային զինծառայողներ, ովքեր հերթագրված են բնակարանային պետական սերտիֆիկատների ստացման ցուցակներում, պարզել են, որ ինչ-ինչ պատճառներով զրկվում են այդ արտոնությունից:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ ծանոթացել է Աճառյան 18-22 շենքերի...
Հուլիսի 14-ին, ժամը` 11:00-14:00-ը բնապահպանները Կառավարության շենքի մոտ կազմակերպում են բողոքի ակցիա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։
Պարզ է, որ աշխատանքները հնարավոր է դադարեցնել: Ճիշտ է, որ նորից ծախս է պահանջում քանդելը, քանդելուց հետո շաղախի ավելի մնացած բաները մաքրել-քերելը, բայց ես Գանձասարի պարագայում համարում եմ, որ այդ ամբողջ միանգամայն արդարացված է: Պետք է քանդեն և Գորիսի...
Գազի գինը չի փոխվում, չի փոխվելու և մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը որևիցե փոփոխության չի ենթարկվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հավանաբար, հարցվածները տղամարդկանց համար «ժամանցի վայր» ասելով նկատի են ունեցել գյուղամիջում դրված մեծ քարը, կամ ժանգոտված «բեսեդկան», որոնց վրա հիմնականում տարեց տղամարդիկ նարդի ու թղթաղան են խաղում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:
«Հայաստանից որևիցե պետական այր, որևիցե Հայաստանի քաղաքացի Rhinoville-ի սեփականատերերի ցանկում չկա և չեն էլ կարող լինել»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Վաղը` ժամը 11:00-ին ՀՀ կառավարության շենքի առջևի հարակից տարածքում տեղի կունենա բողոքի ակցիա` գյուղմթերքի վաճառք, որը նախաձեռնել են շուրջ 7 ամիս անգործության մատնված բացօթյա առևտրականները:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում եղավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրով վերականգնված Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայաններում, ծանոթացավ աշխատանքների...
«Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը՝ մայր բուհում հանդես գալով դասախոսությամբ։ Այս փոխադարձ կապը թույլ է տալիս հասկանալ, թե մեր ուսանողներն ինչպես են ընկալում աշխարհում ընթացող տնտեսական զարգացումները»,- ներածական խոսքում նշել...
Այս տարի արտադրվել է 16 % ավելի էլեկտրաէներգիա, քան նախորդ տարում: Այսինքն` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 516 մլն կվտ/ժամ ավելի էլեկտրաէներգիա, քան նախորդ տարում:
Ըստ Տիգրան Վիրաբյանի` այս տարի ծիրանի վաճառքի առումով շուկայում գները աննախադեպ են եղել: Ոչ մի տարի չի եղել, որ ծիրան լինի եւ այս օրերին ծիրանը վաճառվի 300-400 դրամով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, այս տարվա հունիսի 15-ին Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Սանթրոսյանին ազատազրկման է դատապարտել 3 տարի ժամկետով` մեղավոր ճանաչելով նույն քաղաքի բնակիչ Գուրգեն...
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար 50-ամյա Կ. Խաչատրյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը):
Սովետաշենի գերեզմանոցում սողանքների հետևանքով դիակները դուրս են եկել հողի առաջին շերտ, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի համար:
Լոռու մարզի Մարց գյուղի գյուղապետարանի դուռը հունիսի 30-ին, ժամը 15:15-ին կողպված էր: Գյուղապետարանի 9 աշխատողներից ոչ մեկն իր աշխատատեղում չէր:
Կովի գանգոսկրին փաթաթված աղիքներ, ցելոֆանե պատառոտված ծվեններ պես-պես, պոլիէթիլենային շշեր ու պահածոյի տուփեր ապարանջանի պես փաթաթված գետի պարանոցին:
Պարզվել է նաև, որ նրանք 2010 թ. սեպտեմբերի սկզբներին և ս.թ. փետրվարի վերջերին, պատուհանից մուտք գործելով` մեկ այլ խանութից գողացել են կանխիկ գումար:
Ծնունդների համեմատ մահացության բարձր ցուցանիշը ու նաև արտագաղթի հետևանքով գյուղի բնակչության նվազումը հաշվի առնելով` դժվար չէ հաշվարկել, որ ընդամենը 5-6 տարի հետո, եթե ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, գյուղում այլևս ոչ ոք մնացած չի...
Անցյալ ամիս Գլենդելի հանրային գրադարանում տեղի ունեցած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Թաներ Աքչամի հայտարարությունը նման էր ռումբի պայթյունի, երբ բացահայտեց, որ Ստամբուլում մի գաղտնի աղբյուր հայտնել է իրեն, թե ինչպես Թուրքիայի կառավարությունը...
Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ ոչ պարզ և անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հաշվարկներում օգտագործված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը:
Սամվել Խալաթյանը չհերքեց և չհաստատեց մարզպետի շուրջ պտտվող նաև մյուս լուրերը. «Չեմ կարող ասել` ճիշտ են, թե սխալ այդ խոսակցությունները: Մենք էլ մյուսների նման մարզպետին վերաբերող շատ լուրերի տեղեկանում ենք մամուլից»:
Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ստամբուլի միջազգային կինոփառատոնին ներկայացված 5 ֆիլմեր: Այդ ֆիլմերը հայ եւ թուրք երիտասարդ ռեժիսորների համատեղ աշխատանքն են: Դրանց...
Թերթի ունեցած տեղեկություններով` Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Հազար խորանարդ մետր գազը այժմ Ռուսաստանը Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն:
Բայց չնայած այս կոնֆլիկտներին ու իր մշուշոտ ապագային` պաշտոնանկության կոնկրետ օրը Գրիգորյանին հայտնի չի եղել: Նա երեկ պատրաստվել է ստուգումներ իրականացնել սննդամթերքի կետերում, երբ տեղեկացել է իր պաշտոնանկության մասին:
Զավեշտն այն է, որ սույն պաշտոնյան իրեն նեղություն չի տվել հարեւան երկրների վերաբերյալ թվեր հրապարակել, մինչդեռ, օրինակ, հայտնի է, որ Վրաստանը միայն Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունում, քան Հայաստանը` ամբողջ աշխարհից: Բայց դա էական չէ: Կարեւորը`...
«Նրանք իրականում գործուն ազդեցություն չունեն, բայց նման նախաձեռնությունները ֆոն են ստեղծում, որ մարդիկ չանդրադառնան, եւ ի վերջո, մի տեղ չկտրվի այդ գործընթացը եւ չարձանագրվի, որ հայ-թուրքական արձանագրություններ չկան»: