Երեւանի Մաշտոցի 33Ա (իրականում` Մաշտոցի 33/1) հասցեում գտնվող բարձրահարկ շենքում բնակելի տարածք ձեռք բերելու համար Նարեկ եւ Սարո Հարությունյանները 1 մլն 260 հազար դոլար են տվել իրենց ներկայացուցիչ Սեւակ Արծրունուն (Արզարունուն):
Տեղական ինքնակառավարման մարմինների ներդրման 15 ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Գյումրիից:
Գյումրու Երկրապահ կամավորների միության անդամ Ժոռա Աթոյանը խոստովանեց, թե չէր սպասում, որ ինքն էլ կեղծարարի պիտակավորմամբ հայտնվելու է ամբաստանյալի աթոռին:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 15.00-ին, 66-ամյա Գոհար Չ.-ն անցաթղթով ցանկացել է մուտք գործել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային...
Այսօր 34-ամյա Ռոզա Ալոյանի ձեռքով սպանված երկու երեխաների թաղման արարողությունը ցնցել էր Նոր Նորք համայնքը: 4 եւ 6-ամյա եղբայրներին գերեզմանատուն են տարել նրանց հոր տնից:
Սեպտեմբերի 8-ին Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» խորագրով գիտաժողովը: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին:
Սեպտեմբերի 6-ին` ժամը 17.30-ին, գանգուղեղի վնասվածքով Վաղարշապատի հիվանդանոց (Էջմիածին) է տեղափոխվել 35-ամյա Հակոբ Գրիգորյանը:
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը (ՀՊՖՆ) հանդես եկավ մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրեց Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Վերջինս իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի պետական...
«Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործարկումից 6 ամիս անց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներից մեկը երեկ այցելել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն եւ հայտարարել, թե 3 մլն դրամի չափով արգելանք է դրվում «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա, ինչպես նաեւ «արգելել «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը...
Անվանի բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր և անհրաժեշտ է յուրաքանչյուրիս օգնությունը մեծ գրողին օգնելու...
Ժամը երկուսն է: Ոչ այնքան հարթ ճանապարհով ես գնում եմ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի միջնակարգ դպրոց: «Մեկամսյա բնակությունս Էջմիածնում թույլ կտա շատերի հետ զրուցել, իմանալ նրանց խնդիրների մասին եւ շարադրել»,- մտածում եմ ես:
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջին հերթին ՀՀ կառավարության անունից շնորհավորել է փայլուն հաղթանակների կապակցությամբ ֆուտբոլի ազգային թիմին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Արգածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` «Հայդուկ» ՀԿ-ի հիմնադիր, մի շարք այլ ՍՊԸ-ների սեփականատեր Նաիրի Սահակյանը, վերջին մի քանի ամիսներին մերթ ընդ մերթ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա հետ կապված վերջին խոսակցությունն այն...
Կառավարության ասյօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ազգային մրցունակության զեկույցին, որը հրապարակվեց այս շաբաթ: Հայաձայն զեկույցի` Հայաստանն իր դիրքերն ուժեղացրել է վեց աստիճանով։
Երբ այս տարվա մարտի վերջերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով այցելեց Ամասիայի Բանդիվան գյուղ` հունվարին մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն` իր ցավակցությունները...
Սեպտեմբերի 14-ին Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կոմպոզիտոր Արամ Սաթյանի հեղինակային ստեղծագործությունների համերգը:
Սեպտեմբերի 7-ին`ժամը 12.49-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արտուս» հանգստյան տան հարակից սարում վատացել է հովիվ Ա.Գևորգյանի ինքնազգացողությունը, և նրան սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 22.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է ազգությամբ գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը:
Քիչ առաջ կառավարության շենքի դիմացից մեկնարկեց «Սեւազգեստ բանակ» բողոքի ակցիան, որը կազմակերպել են մի շարք հասարակական կազմակերպություններ եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի երիտասարդները:
Սեպտեմբերի 8-ին`ժամը 03.54-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 19 ՕՕ 913 համարանիշի ավտոմեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:...
Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին
Էկոլոգիական հասարակական դաշինը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանին:
Տիգրանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ է ընդունվել Հայաստանում դպրոցն ավարտելուց հետո: Նա որոշեց Հայաստանում բարձրագույն կրթություն չստանալ, քանի որ այստեղ չէր տեսնում մի բուհ, որտեղ կարելի է լուրջ հաջողությունների հասնել: MIT-ի ուսանողի...
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ Զարուհի Պետրոսյանի գործով` Յանիս Սարկիսովի նկատմամբ դատավարարությունը շարունակվում է:
Բանակում կատարվող վերջին դեպքերը երկու խնդրի հետ է կապված: Մեկը պատժելիության սկզբունքն է, հաջորդն էլ՝ պետական մարմինների, եւ նրանց կից հասարակական կառույցների հաշտվողականության պակասը: Այսպես է կարծում Ազգային ժողովի պաշտպանության, ազգային...
Հերթական ուշագրավ միջադեպն է գրանցվել ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի և Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև:
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «Մրցունակության համաշխարհային զեկույց 2011-2012» ուսումնասիրության համաձայն` դիտարկման ենթարկված 142 երկրների մեջ «Ներքին մրցակցության» ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 139-րդ տեղը:
Սեպտեմբերի 21-ին` ժամը 12.30 «Մարիոթ» հյուրանոցում կբացվի Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) առաջին համաշխարհային ցուցահանդեսը:
«Ես, օրինակ, հիմա չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել և բավականին լուրջ աշխատանքներ եմ տանում: Կամ կլինեմ բևեռներից մեկի առաջ մղող ուժից մեկը, կամ կստեղծեմ այն ուժը, որը ոչ մի բևեռի հետ չի լինի, բայց ինքը կորոշի, թե որ կողմ է թեքվելու կշեռքը»,- թերթի...
Օրաթերթը գրում է, որ իրենց «հակառակորդների» բանակը ստվարանում է. եթե մինչ այժմ թերթին դատի էին տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Զինվոր» կազմակերպությունների նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ապա երեկ այս բանակը համալրվել է նոր, ավելի...