Այսօր Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացավ Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited» -ի («Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ») 2-րդ դատական նիստը:
ՀՀ մշակույթի նախարարությունը նոյեմբերի 20-ից 22-ին Երևանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական հանգույց» խորագրով գիտաժողով:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մայիսի 13-ից 19-ին Երևանում անցկացնում է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում հանդիպեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի հետ: Կողմերն անդրադարձան համագործակցության ներկա մակարդակին և քննարկեցին հետագա փոխգործակցությանն...
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին:
Առաջին ատյանի դատարանն Ազատ Ղուկասյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման: Այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
2013թ. ընթացքում Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնումներով կնքել է առուվաճառքի և ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր, որոնց առարկան և ծառայությունների բնույթը պայմանագրով չի երևում:
Այսօր ՏՄՊՊՀ էին հրավիրվել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ուղղություններով չվերթներ իրականացնող մոտ 2 տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ՝ պարզաբանելու, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ավիատոմսերի գների փոփոխությունները:
«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հիմնադիր և 50%-ի բաժնետեր Սեմյոն (Սիմոն) Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին, որի հիման վրա Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (ԿՀԴՊԳ) վարչությունում (6-րդ վարչություն)...
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա են եղել Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:
Անդրադառնալով ծրագրի առաջին տարում նախատեսված աշխատանքների ծավալին՝ նշվեց, որ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածի վերականգնում։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 56.2 մլն ԱՄՆ դոլար է։
Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը...
Մեր նպատակն է, վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում,...
Այսօր կայացած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները, ուժը...
Մայիսի 11-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Արտեմի Մուրադյանը տնից դուրս է եկել, տաքսի ավտոմեքենայով գնացել Երևանի բժշկական համալսարանի մոտ և անհետ կորել:
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ տարածքում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի վերաբերյալ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային...
Զրուցակիցները կարևորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների և անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է: Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման...
Սկսած 2003թ.-ից՝ հողերի առուվաճառքի գործարքների քանակական աճով Արմավիրի մարզը հանրապետությունում առաջին տեղն է զբաղեցնում: Այդ «բիզնեսը» պատկանում է մեծահարուստներին, պաշտոնյաներին, որոնք հեկտարներով հողեր ունեն մարզում եւ գնալով ընդլայնում...
Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական...
Հռիփսիմե Սնխչյանն աշխատում է Ամստերդամի Ազատ համալսարանի բժշկական կենտրոնում, դոկտորական թեկնածու է (ասպիրանտ) նյարդաբանության գծով: Միշտ հետաքրքրվել է մոլեկուլային կենսաբանությամբ ու մանավորապես դրա համատեղմամբ պաթոֆիզիոլոգիայի հետ:
Մայիսի 15-ին և 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության առանձին շրջաններում, մայիսի 16-ին, 17-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, մայիսի 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
2013 թ. ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրել է 264,8 հազ. տոննա բեռ, որից 181,6 հազ. տոննա կազմել է բեռնումը, ինչը 2%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր...
«Միջինը 40-50 հազար դրամը հաշմանդամ, բուժման կարիք ունեցող մարդու համար բավարար լինել չի կարող: Դա ուղղակի ծաղր է, իմաստ էլ չունի այդ մասին խոսել: Դա այն գումարը չէ, որը կարելի է քննարկել, և ասել, որ սա միգուցե հնարավոր է, երկիրը ծանր վիճակում է, և այլն»,-...
ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և...
2013 թ. 1-ին եռամսյակում ընկերությունն արտադրել է 4.67 մլրդ դրամի արտադրանք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Ռուսաստան և Գերմանիա: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մթերել շուրջ 8000 տոննա խաղող:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այլևս հույս չունի, որ Փակ շուկայի համար պայքարն արդյունք կունենա, քանի որ սա պետության գործն է, և փաստորեն իրենք պայքարում են պետության դեմ: «Մենք կորցնում ենք լավագույն հուշարձաններից մեկը, մենք...
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի քննչական բաժիններում...
Մայիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով և նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք...
Այսօր «Նայիրի» կայքին վրայ լոյս տեսան «Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի» եւ «Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի» աշխատութիւններու թուայնացուած տարբերակները։ Բառարանները անհրաժեշտութիւն են հայագիտութեամբ զբաղող ոեւէ անձի համար, եւ այժմ ձրիաբար հասանելի...
Լորան Ֆաբիուսն ընդգծեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, և այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումները և քննարկելու տարբեր բնագավառներում դրանք առավել զարգացնելու հնարավորությունները:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։
Րաֆֆիի ասածով ստացվում է, որ նախագահ է հռչակվել Սերժ Սարգսյանը, և դա նշանակում է, որ ժողովուրդը հաղթել է: Ավելին, Սերժ Սարգսյանը դարձել է նախագահ, հետևաբար պարտվել է: Եթե այդպես է, ապա լավ կլիներ՝ ժողովուրդը պարտվեր, Սերժ Սարգսյանը հաղթեր:
«Քեֆ անողին քեֆ չի պակսի». ՀՀԿ-ն էլի «նոն-ստոպ» քեֆերի մեջ է: Հիմա էլ Երևանի ավագանու ընտրությունների առիթով է ռեստորաններով մեկ շրջում. նախորդ օրը եղել է Նուբարաշենի քեֆը, երեկ «Փարվանայում» ՝ Մալաթիա-Սեբաստիայինը, կիրակի օրը՝ Կենտրոն համայնքինը:
Բացի դրանից՝ նույն Կոնգրեսը հեղինակազրկվեց ու ջախջախվեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի անուղղակի ջանքերով: Հենց նա կազմակերպեց իշխանություն- ընդդիմություն երկխոսությունը՝ երկու պայմանով, որ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, և իշխանությունից...
Սպասվում է, որ մարիխուանայի օգտագործման օրինականացման դեպքում հարևան երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, մեծ թվով մարդիկ կուղևորվեն Վրաստան՝ հատուկ հատկացված վայրերում թմրանյութ օգտագործելու: