Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի այն հայրենակիցներին, ովքեր ֆինանսավորել են այս շարժումը եւ արդեն երկու օր գործնականում 5 րոպեն մեկ գումարներ են փոխանցում` քաջալերանքի խոսքեր ասելով:
Այսօր ակցիայի մասնակիցներին միացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ իր «Ընդվզիր» ակցիայով:
Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ այսօր առավոտյան բերման ենթարկված ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածներից Գարեգին Միսկարյանը ոստիկանական բաժանմունքում «ֆորմատ» է արել այնտեղի բոլոր համակարգիչները։...
Քաղաքացիները շրջափակում էին կառավարական շենքեր, դատախազությունը, ՊԵԿ-ը, փակում էին փողոցներ, պողոտաներ, կամուրջներ։
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
Երևանի Հանրապետության հրապարակում Արարատ Միրզոյանի ելույթով մեկնարկեց «Իմ քայլը» շարժման հանրահավաքը, որին ներկա են հազարավոր քաղաքացիներ։
Ապրիլի 17-ին Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված անձի վերաբերյալ պարզված տվյալները փոխանցվել են ոստիկանություն` նշված անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև փաստի մասին ԳԴՀ իրավապահ մարմիններին իրազեկելու...
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Մինչև քաղաքացիների ազատ արձակումը մենք կապ էինք հաստատել Աշոտ Ահարոնյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար ոստիկանություն տարված քաղաքացիներին սահմանված ժամկետից ավելի ոստիկանական բաժանմունքներում պահելու առնչությամբ։
Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։
Երևանում ընթացող բողոքի ցույցերի մասին ոստիկանությունը հերթական հայտարարությունն է տարածել:
77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած» ևս մեկ անձ`...
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Քիչ առաջ «Հետքն» ահազանգ է ստացել այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժնում 33 քաղաքացու թույլ չեն տալիս դուրս գալ ոստիկանության շենքի վարչական շենքից։
«Եթե մեզ հաջողվի բլոկ անել ամբողջ պետական կառավարման համակարգը, ապա նշանակում է՝ կառավարությունը երկիրը չի կառավարում, այլ՝ երկիրը ինքնակառավարվում է»,- նշեց Փաշինյանը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է 481.79 դրամ, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57 դրամով։
Փաստաբաններ Հայարփի Սարգսյանը եւ Արա Ղարագյոզյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկացնում են, որ ավելի քան 5 ժամ է այնտեղ են գտնվում բերման ենթարկված ցուցարարները:
Ազգային ժողովը հրապարկել է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը՝ վարչապետության թեկնածուի քվեարկության ժամանակ։
Վանաձորում երեկվանից մեկնարկած «Իմ քայլը» բողոքի ակցիան շարունակվեց այսօր: Քաղաքի գլխավոր հրապարակում հավաքվելով՝ ցուցարարները շարժվեցին Տիգրան մեծ պողոտայով: Երթն ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ, որոնք փորձում էին կանխել երթի մասնակիցների...
Այս պահի դրությամբ քաղաքացիները հավաքված են տարբեր պետական հիմնարկների շուրջբոլորն ու փորձում են շրջափակել դրանց վարչական շենքերը։
Չորս կամ հինգ հոգի էին, ինձնից հաղթանդամ: Ձեռքերիս ձեռնաշղթա հագցրին ու քաշ տալով մտցրեցին իրենց մեքենան: Մեքենան դեռ չէր շարժվել, ինձ սկսեցին ծեծել:
Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ իրականացնող «Իմ քայլը» շարժման աջակիցներն ու համախոհները փակել էին Երեւանի Կորյուն-Հերացի, Կորյուն-Նալբանդյան, Բովյան-Կորյուն, Ամիրյան-Մաշտոց խաչմերուկները, որի ընթացքում բախումներ...
Նրանց ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության նպատակով ոստիկանության Նոր Նորքի բաժին է գնացել «Իրավունք եւ պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը:
Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի թեկնածության քվեարկությունը։
«Հետք»-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանությունն այս պահին նոր շարքեր է ավելացնում Բաղրամյան պողոտայում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև կազմավորված շարասյանը։
«Ժառանգությունը» դատապարտում է ցանկացած անօրինականություն, բռնություն և կոչ է անում ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի ելույթին զուգահեռ ելույթ է ունենում Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիների դիմաց։ Հայաստանում, Փաշինյանի խոսքով, հաստատված է հեղափոխական վիճակ։
Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից:
Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ...
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն:
Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են:
Այս պահի դրությամբ ցուցարարների եւ ոստիկանության զորքերի կողմից փակված է Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը:
Փաստաբանների պալատը հայտնում է, որ քաղաքացիներին արագ արձագանքման հեռախոսահամար կտրամադրվի խումբը ձևավորելուց անմիջապես հետո:
Ցուցարարները քիչ առաջ փակեցին Վարդանանց և Հանրապետության փողոցների որոշ հատվածներ: Նրանց կարճ ժամանակով հաջողվում է փակել տարբեր փողոցներ: Նշենք, որ երթը գնալով հոծանում է, նրանք վանկարկում են «միացեք» և շարժվում տարբեր ուղղություններով:
Երևանի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների թիվն այս պահին հսսել է 29-ի: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներՕգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։
Խորհրդարանում այսօր 12:00-ին նախատեսված է վարչապետի ընտրությունը. միակ թեկնածուն ՀՀԿ-ի և վերջինիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի կողմից առաջադրված Սերժ Սարգսյանն է: Այս պահին ցուցարարների մի մասը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում է:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն տեղեկությունը, թե Հերացի փողոցը փակած բոլոր ցուցարարներին բերման են ենթարկել, չի համապատսխանում իրականությանը: «Խաչմերուկը ամուր փակված է»,- ասաց նա:
Ոստիկաններից մեկը ռադիոկապով հաղորդեց, որ պատրաստեն ջրցանը եւ հատուկ տեխնիկան:
Մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույ
Նրանք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դասադուլ են անում: Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը համազգային դասադուլի և գործադուլի կոչ էր արել:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ցուցարարներին հորդորեց չմնալ Ֆրանսիայի հրապարակում: Պատգամավորի նախնական տվյալներով՝ այժմ ոստիկանության բաժիններում կան մոտ 30 բերման ենթարկված քաղքացիներ, սակայն իրենք չեն պատրաստվում գնալ քաղմասեր:
Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից:
Հանրահավաքի մի խումբ մասնակիցներ քիչ առաջ երթով շարժվեցին Աբովյան փողոց: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակեցին փողոցը:
Աբովյան փողոցը փակած ցուցարարները քիչ առաջ վազելով շարժվեցին դեպի Բժշկական համալսարան՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ:
Ըստ հանրության շրջանում տարածվող լուրերի և ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների՝ այսօր Երևանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով հաղթանդամ տղամարդկանց կուտակում: Արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ դրանք հանցավոր խմբեր...
Նեոլիբերալները միայն թալանել են աշխարհը, հիմա ժամանակն է վերաբաշխելու Միայն պայքարով - ես ըմբոստանում եմ, ուրեմն երազում եմ