Սահմանափակումների զգալի մասը հանելու հենց առաջին օրը Երևանի կենտրոնը մարդաշատ էր։
Հակաբակտերիալ ախտահանիչ միջոցները, որոնց ընդունված է անվանել «ալկոգել», ոչ միայն չեն վերահսկվում, այլև դիտարկվում են՝ որպես կոսմետիկ միջոց, փորձաքննվում սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Deutsche Welle»-ն գրում է, որ մայիսի 4-ին, դաշնային մի շարք հողերում թույլատրվել է վերականգնել վարսավիրանոցների աշխատանքը, հարյուր հազարավոր դպրոցականներ վերադարձել են դպրոց, իսկ եկեղեցիները, մզկիթները և սինագոգները կրկին սկսել են գործել։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին։
Արտակարգ դրության այս ամբողջ ժամանակահատվածում դատարանները բնականոն գործել են։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համախատասխան ծառայությունների կողմից:
Քրեական գործերով վնասները վերականգնվում են։
Meduza-ն հավաքել է մի քանի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս կյանքն Իսպանիայում՝ կարանտինի մեղմացումից հետո։
Միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու։
Զարեհ Սինանյանի գլխավորությամբ մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը՝ նպատակ ունենալով առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը:
Ծրագրում ընդգրկված բոլոր 8 դպրոցների ընտրությունն իրականացվել է` հիմք ընդունելով սեյսմիկ անվտանգության չափանիշները:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբան Արման Արզումանյանի նկատմամբ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու ցանկացած նախաձեռնություն։
Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Շաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) 2 օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:
2020թ. մայիսի 1-ին Լոռու մարզի 75-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ դիմակավորված երկու անձինք գիշերը մտել են իր տուն և դանակի գործադրմամբ սպառնալով իրեն՝ տանից հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա մատանի:
2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Մոտ կես ժամ առաջ Երեւանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների:
Մենք արդեն վաղ շրջանում հայտարարություններ էինք տարածում և քաջալերում մեր քաղաքացիներին օգտվել բոլոր հնարավոր առիթներից և ողջամիտ որոշումներ ընդունել:
Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:
Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:
Պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։
Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից:
«Աչաջուր» բացօթյա սրճարանում սեղանները տեղադրված են իրարից 1.5-2 մետր հեռավորությամբ, իսկ սպասարկման միօգտագործման սպասքը հնարավորություն է տալիս դրանցից օգտվելու նաև սեղաններից հեռու հատվածներում։
Հայաստանի տարածքում մայիսի 4-ի կեսօրից հետո, 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ռուսաստանում մայիսի 4-ի դրությամբ գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի 10 581 նոր դեպք։ Այն ավելի ցածր է, քան մայիսի 3-ի տվյալներն են, սակայն երկրորդ օրն է արդեն, ինչ Ռուսաստանում նոր դեպքերի թիվը 1 օրվա ընթացքում գերազանցում է 10 000-ը։
Վերջին տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նախորդ շաբաթ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ընդունվեցին, որոնք որոշակի խաղի կանոններ սահմանեցին գործատուների համար:
Ազգային ժողովում ընթանում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Դատախազությունից տեղեկացանք, որ 6 մարզի 14 համայնքներում վարձակալության, ենթավարձակալության գործընթացներում թույլ տրված պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով 14 քրեական գործ է հարուցվել:
Այլապես կարող է գալ ի իրավիճակ, երբ նորից տոտալ սահմանափակումների ռեժիմ սահմանվի, ինչը ոչ մեկ չի ուզում:
Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող պատմական հողերի նշանակությունը փոխելու որոշումը միջգերատեսչական հանձնաժողովը չեղարկել է, բայց Լուսառատի ավագանին դեմ է չեղարկման որոշմանը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2507-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանով 121-ով: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 4-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողություններ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական վարչություններին:
Հարություն Բ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: