HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում՝ տարեց կնոջ վրա. հարուցվել է քրեական գործ

2020թ. մայիսի 1-ին Լոռու մարզի 75-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ դիմակավորված երկու անձինք գիշերը մտել են իր տուն և դանակի գործադրմամբ սպառնալով իրեն՝ տանից հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա մատանի:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, պարզվել է, որ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, ննջարանի պատուհանի փեղկը բացելու եղանակով առերևույթ ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի տարեց բնակչուհու տուն, հարձակվել վերջինիս վրա, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը և որպես զենք օգտագործած դանակով նրա կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են ոսկյա զարդեր և գումար: Այնուհետև, կնոջ մատից հանելով ոսկյա մատանին, տան պահարանների մեջ հայտնաբերելով և հափշտակելով կանխիկ գումար, բջջային հեռախոս, որսորդական ողորկափող հրազեն՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter