Այդ մասին նշվում է վերը նշված արտաքին քաղաքական գերատեսչությունների սեպտեմբերի 8-ին տարածած համատեղ հայտարարության մեջ։
Առայժմ Սոթքում պեղումները զուտ գիտական հենքի վրա են արվում: Տարածաշրջանը շատ աղքատ է, և վաղ է այնտեղ թանգարան հիմնելու մասին խոսելը, դա ապագայի հարց է:
Հստակեցվել են կրթության նպատակով Ուկրաինա մեկնողների կատեգորիաները. թույլատրվում է այն անձանց մուտքը, ովքեր սովորելու են միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Երվանդ Վարոսյանն այսօրվա դատական նիստի ընթացքում նշեց, որ առնվազն մայիսի 23-ից դատախազությունը տեղյակ է եղել դատավոր Բալայանի կողմից գործը վարույթ ընդունելու մասին։
«Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ:
Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած, այժմ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է գործնականում ստուգել պատգամավորի թեկնածուի մայրենի լեզվի իմացությունը:
Ուղևոր Արգինե Ղ․-ն (ծնված 1983 թ․)՝ հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճի պատճառով, արգելել են վեց հոգուց ավելի խմբերի հավաքներն, ինչպես փակ հաստատություններում, այնպես էլ բաց տարածքներում։ Արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 14-ից։
Չնայած երեկ Հայաստանի ազգային հավաքականը 2-0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի նկատմամբ՝ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում տանելով առաջին հաղթանակը, զգացողությունները մի տեսակ հակասական են:
Թե ինչ հիմքով է ձերբակալվել Մարիա Կոլեսնիկովան, պաշտոնապես չի նշվում։ Նրա հայրը ենթադրում է, որ Մարիան հետապնդվում է քրեական այն գործի շրջանակներում, որը Բելառուսում հարուցվել է ընդդիմության համակարգող խորհրդի նկատմամբ։
Քրեական գործով նշված 27 անձինք ճանաչվել են տուժող:
Քննարկվել են «Հայփոստ» ցանցի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գոյություն ունեցող, նախատեսվող և նոր, այդ թվում՝ պետական ծառայությունների մատուցմանը, բարեփոխումների շղթայական ազդեցությանը, ծախսարդյունավետությանը վերաբերող հարցեր:
Մի շարք գործարաններ կրճատել են խաղողի մթերման ծավալները: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների, սպառման ցածր ցուցանիշների, տնտեսական ակնկման պատճառով ընկել է նաեւ մթերման գինը:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նախագծի հիմնական զեկուցողի խոսքով` նախագծի շահառուներ են թոշակառուները, որոնք չունեն ժառանգներ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ:
Sեպտեմբերի սկզբից կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։
Սեպտեմբերի 10-ին ժամը 12։00-19։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Դպրևանք, Շամիրամ գյուղերի ջրամատակարարումը:
Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Գեղամասար համայնքի 17 դպրոցներից 8-ը հիմնանորոգման կարիք ունի
Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է հետևյալ կերպ. 30 000 ԱՄՆ դոլար՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:
Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 տուժած, որից 22-ը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել (4-ը՝ կուրացած):
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Երևան քաղաքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն՝ Արսեն Դավթյանին, առանձնապես խոշոր չափով գույքը չհայտարարագրելու հիմքով:
Այս նախագիծը արդեն երկու անգամ ներկայացվել էր խորհրդարանական հանձնաժողովին, սակայն այս տեսքով պատգամավորները դեմ էին արտահայտվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման օրվան:
Ավտոմեքենայի սեփականատեր հանդիսացող քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր եղբորորդու հետ այցելել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ավտոմեքենան դուրս բերելու համար:
Առողջացել է 6 քաղաքացի:
Որոշում է կայացվել 57-ամյա տղամարդուն, որին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ազատել արգելանքից՝ անհրաժեշտությունը վերանալու հիմքով:
Մահացել է 2 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 905 է:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ինժեներասակրավորական խումբը նռնակը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Ընտանիքի մայրը նկատում է, թե շատ են ցանկանում, որ ամուսինն էլ գա Հայաստան եւ ուրախ անցկացնի օրը, ինչպես իրենք։ Սակայն այստեղ աշխատանք չգտնելու վախը նրան դեռ կապում է Բեյրութի հետ, որտեղ հիմա պահակություն է անում ամսական 80 դոլարով։