HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գնացվել

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 տուժած, որից 22-ը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել (4-ը՝ կուրացած): 

Դեռևս շարունակում են բուժում ստանալ 5 պացիենտ, որից 2-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում (1 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը բավարար (կուրություն)), 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ արձանագրված դեպքերից 28-ը օգտագործել են օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Հովսեփյան Աշոտից, որն իր հերթին այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից, 9-ը՝ օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ, 9-ը՝ տարբեր տեսակի օղի (2-ը Արմավիրի մարզի տնական օղի):

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Իսկ ինչո՞ւ չի նշվում հատկապես որ ձեռնարկության արտադրած բժշկական սպիրտից են թունավորվել մարդիկ, որպեսզի մնացածս զգուշանանք այդ արտադրողի բժշկական սպիրտից։ Չէ՞ որ մարդիկ օգտագործում են բժշկական սպիրտը նեև տարբեր բուժիչ թուրմեր պատրաստելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter