Հրազդանի ներքին ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7-ի նռնակ
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի մոտակայքով անցնող ջրանցքում նռնականետ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեի մոտակայքով անցնող Հրազդանի ներքին ջրանցքում հայտնաբերվել է ՁՀՆ-7 (ձեռքի հակատանկային նռնականետ) տիպի նռնականետի արկ։
Ինժեներասակրավորական խումբը նռնակը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել