Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Մենք ունենք գործեր, որոնք օրինակ արդեն երկար ամիսներ դատարանում են, բայց այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում:
Այժմ ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:
Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի:
Սարգսյանների շրջապատից 3 անձ դատապարտվել է Կարապետյանին առևանգելու դրվագով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին հեռախոսազրույց են ունեցել՝ շարունակելով փետրվարի 22-ին Սոչիում կայացած բանակցությունները։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան փորձում է Վրաստանին համոզել՝ միանալու «3+3» ձևաչափին։
Թալինի խոսքով՝ գիրքը նվիրելու են 1000 ուսուցիչների, որից հետո ունենալու են սեմինարներ, որտեղ կներկայացնեն գրքի առաջարկած ռազմավարությունը
Պատերազմական գործողություններից հետո Կապանի «Սյունիք» օդանավակայանի շուրջ նոր իրավիճակ է ստեղծվել:
Նշանակումը արվել է ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով:
Անդրադարձ է կատարվել նաև նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:
Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է կրթության, գիտության, առողջապահության ոլորտները:
Շահենը վիրավորվել էր հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի մերձակայքում։ Դեկտեմբերի 22-ին «Հետքը» գրել էր Շահենի մասին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ։
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը:
Անդրադարձ է եղել նաև նախարարության աշխատակազմի գործառույթներին, հաստիքացուցակին, կառուցվածքային բարեփոխումներին և կադրային համալրման գործընթացին:
Ոստիկանական բաժանմունք տարվեցին տասնյակ քաղաքացիներ, ովքեր Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել էին կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:
Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում, պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդանական դիվանագիտության դերը հայ-իրաքյան հարաբերությունների և նրա բնականոն զարգացման ընթացքն ապահովելու գործում
Ա. Թորոսյանը փաստում է, որ 2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման ծավալուն աշխատանքներ են լինելու, որպեսզի լրացվի ԿԱԻ-ի լուծարումից հետո առաջացած բացը:
Նրա խոսքով՝ հումանիտար ավտոշարասյունը կազմված է 6 բեռնատար և 2 ուղեկեցող ավտոմեքենաներից։
Արցախում աշխատող 4587 ուսուցիչներից 1634-ը մնացել են առանց աշխատանքի,
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:
Նախարար Այվազյանը նաև ընդգծեց վերջին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը:
«Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»՝ «Արմենիա Վայն»
Համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միևնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ:
Ստեղծման օրվանից (2017թ.) մինչ այս պահը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 1528 ընտանիքների միանվագ և երկրաժամկետ փոխհատցում է կատարում։
Ընդդիմության բողոքի ակցիան Կառավարության շենքի հարակից տարածքներում։
Ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարության մեջ, ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների։
Տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակշրջաններ, երբ բոլորիս` այդ թվում համանախագահներին թվացել է, թե կողմերը մոտ են բանակցային եղանակով լուծել հարցը:
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք:
Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրսական է և չի ճանաչում ազգություն
Նիստի դռնբաց հատվածում նախարարը կարևորեց նման քննարկումները` նշելով, որ կողմնակից է, որ նման քննարկումներ հաճախ լինեն:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Boeing ընկերությունը կոչ է արել դադարեցնել Pratt & Whitney 4000-112 շարժիչով Boeing 777 ինքնաթիռների թռիչքներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ինքնաթիռներից մեկի շարժիչը այրվել և կործանվել էր թռիչքի ժամանակ։