Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը։
Bees Airline ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների եւ փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։
Թուրքական հատուկ ծառայությունների հետաքննության մեջ նշվում է, որ ձերբակալված ռուսաստացիները պլանավորում էին հարձակվել Աբդուլհաքիմ անունով չեչեն դաշտային հրամանատարի վրա, որն Սիրիայում կռվում էր Բաշար Ասադի վարչակարգի դեմ։
2 գումարտակների՝ ելման կետ չգալու պատճառով չեղարկվեց Սղնախի օպերացիան, որը կարող էր բեկում մտցնել պատերազմի ընթացքում։ Օպերացիայի տապալման հանգամանքները պարզելու նպատակով քրեական գործ է հարուցվել։
Նոյեմբերի 2-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշումներով Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքների և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի համայնքի ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը տեղեկացնում է, որ կուսակցությունն ակտիվորեն կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսված՝ համայնքների ավագանիների ընտրություններին:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին:
Նա հավելել է, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Զբոսաշրջություն և գյուղատնտեսություն. սրանք այն ոլորտներն են, որոնք առավելապես հետաքրքրում էին դեսպանին:
Հայաստանում տնային տնտեսությունների եկամուտների նվազումն ու բանկերի զգուշավորությունը հանգեցրել են վարկերի ծավալների կրճատմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
Հայաստանը մշտապես արտահայտել է իր հանձնառությունը՝ միանալու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համաշխարհային ջանքերին:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը շարունակվելու է։
Ուսուցանվել են ժամանակակից պատերազմական գործողությունների ժամանակ ՀՕՊ գործողությունները, մարտական փաստաթղթերի վարման կարգը։
ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով հյուրին, ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
2019թ. հոկտեմբերին հիշյալ 31-ամյա տղամարդը դիմել է քաղաքապետարանի աշխատակցին՝ շինարարության ավարտը փաստագրելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Քաբուլի կենտրոնական հատվածում գտնվող Մուհամադ Դաուդ խանի անվան հիվանդանոցի մոտ երկու հզոր պայթյուն է տեղի է ունեցել, որի արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ։
Կայացվել է համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում, իսկ համայնքին պատճառած՝ 7 308 000 ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Ժողովածուի ստեղծման գաղափարը պատմաբան, թարգմանիչ, բանասեր, կինոգետ Արծվի Բախչինյանինն է, ով արտերկրում բնակվելու տարիներին բացահայտել է օտար աղբյուրներ, որոնք անդրադարձել են հայկական գաղթօջախներին:
Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այն մեր ճանապարհն է` բացառությամբ երկու հատվածի, որոնք վիճարկվում են:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ժամը 02.10-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի:
Նրա խոսքով`վերջին պահին մթերումից հրաժարվելը որոշակի լրացուցիչ աշխատանքներ է պահանջել նախարարությունից:
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետում հստակեցնել կոնկրետ ծրագրային մոտեցումները՝ դրանց իրագործումն ապահովելու նպատակով
Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը:
Մեր ներդրումների աջակցման կենտրոնում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք խոչընդոտների են բախվում:
Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2021 թվականի նոյեմբերի 21-26-ը գործուղել Ստամբուլ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են բյուջետային քննարկումներ։
Հարկ է նշել, որ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում հիմնավորումը բացակայում է։
Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը