Կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5-րդ բազմաբնակարան շենքի 1-ից մինչև 17-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):
Ինչու՞ չի կարելի խմել ցավազրկող կրծքավանդակի ցավերի ժամանակ, որքա՞ն է ծառայում ստենտը, եղանակն ազդու՞մ է սրտի հիվանդությունների վրա, կարելի՞ է արդյոք քնել ձախ կողմի վրա, կամ սպորտով զբաղվել, եթե կա սրտի խնդիր։
Միջոցառումն ամփոփվել է Նորին Սրբության օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:
Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ։
Հիշեցնենք, որ դերասան Ռաֆայել Քոթանջյանը մահացել է հունիսի 13-ին, նա 79 տարեկան էր։
Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անցկացրած 4 հանդիպումներում կարմիր թելի պես նկատելի էր անկայունության գործոնը։
Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ:
Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որտեղ կասկածի տակ է դրել երկու տարի անց Ուկրաինայի գոյությունը։
Ըստ ՊՆ-ի խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:
Աշխարհում գրանցվող բարձր գնաճը, ներմուծողների զգուշավորությունն ու ինքնաապահովագրումը, մրցակցության ոչ բարձր մակարդակը թույլ չեն տալիս, որ դոլարի էժանացման պարագայում ապրանքների գները իջնեն։
թե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կդառնա երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովին, որը հունիսի 29-30-ը տեղի կունենա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում պատասխանում են լրագրողների հարցերին։
Հունիսի 15-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Կրեմլում չեն կարծում, որ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր ռազմագործողությունը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետությունում կայունությանն ու անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Չարենցավան համայնքի բնակիչ Տիգրան Ծատուրյանը համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանից պահանջում է Չարենցավան համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակել իր ընդունած բոլոր կարգադրությունները։
Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց բնակավայրում այսօր նախատեսված էր Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքի ուսումնասիրության հանրային առաջին լսումը։ Այն չի կայացել։
Փաշինյանը կոչ արեց ժողովրդին համախմբվել խաղաղության օրակարգի և հայոց պետականության շահերի շուրջ:
Հայկական կողմը կարևորեց Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը:
Փաշինյանը ողջունել է Ինֆանտինոյի այցը Հայաստան և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ:
«Մեր ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ քաղաքական լոպազության մարաթոնը ամբողջությամբ սնանկ էր: Ընդդիմության այս տխուր վերջաբանն ու տապալումը վկայում է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի մասին»,-եզրափակեց նա:
Գալստյանն անդրադարձավ նաև այն քննարկումներին, որոնք կան հանրության շրջանում, ըստ որոնց՝ ԿԲ-ն արհեստականորեն պետք է արժեզրկի ՀՀ արժույթը:
Նախարարի խոսքով՝ այն հանգամանքը, որ անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն։
Արտեմ Փաթափությանն ընտրվել է ԳԱԱ պատվավոր անդամ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ:
Ըստ տարածված հաղորդագրության՝ «ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որն ընկերությունը գլխավորել է հիմնադրման պահից՝ 2004 թվականից, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:
ՀՍՀ տպագրության համար մշակվել է հատուկ տառատեսակ՝ «հանրագիտարանային» (հեղ.՝ Հենրիկ Մնացականյան): Հատորների տեքստերը տպագրվել են հանրապետության պոլիգրաֆ կոմբինատում, քարտեզները՝ Մինսկում, իսկ ներդիր պատկերազարդումները՝ Մոսկվայում:
Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Ֆինանսների նախարարությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության:
Գրիգորյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին անցյալ տարի Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված հատուկ զեկույցի կարևորությունը։
Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի մեկնաբանություններին։
Նշենք, Տաթևիկ Ռևազյանն իր հրաժարականի մասին հայտնել էր դեռ երկու օր առաջ՝ հունիսի 13-ին, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հունիսի 14-ին` «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ օրը Ֆրանսիայի հրապարակից կհանվեն վրանները, և պայքարը կթևակոխի նոր փուլ։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան հրապարակում պայքարի դուրս եկածներինը:
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։