Արեւմտյան քաղաքական «առեւտրի» առանձնահատկությունները Կովկասում

[ 8 Փետրվարի, 2010 | 16:26 ]

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը օրերս հայտարարեց, թե Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջ ընթանան հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման հարցում։ »»»»»


Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին

[ 8 Փետրվարի, 2010 | 16:24 ]

Տավուշի մարզի Գոշ գյուղը 400 տնտեսություն ունի, 1200 բնակիչ: Գոշավանքի դիմացի թաղամասը, որ տեղացիները «Վերին թաղ» են անվանում, գտնվում է սողանքային գոտում: Համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի վկայությամբ` սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն: »»»»»


«Մարտունին դարձել է Սիցիլիա»

[ 8 Փետրվարի, 2010 | 16:22 ]

Արդեն մեկ ամիս է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանցագործությունները հաջորդում են մեկը մյուսին, բայց հանցագործներն անպատիժ են մնում: Դրությունն այնքան է լարվել, որ սովորական քաղաքացիները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին` պարզելու, թե ինչու ոչ ոք չի պատժվում: »»»»»


Բազմազավակ ընտանիքում երեխաների թվի հետ ավելանում են խնդիրները

[ 8 Փետրվարի, 2010 | 16:20 ]

Սողոմոնյանների բազմազավակ ընտանիքը 2001 թվականից ապրում է Շուշիում: Երկու տարի վարձով են ապրել, իսկ 7-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը նրանց համար 3 սենյականոց տուն կառուցեց, որը, ինչպես եւ այդ տարիներին կառուցված բազմաթիվ տներ, աչքի չէր ընկնում իր որակով: «2003-ի հոկտեմբերին ընտանիքով տեղափոխվեցինք այս տունը, բայց արդեն մի ամիս հետո հասկացանք, որ տան պատերը խոնավանում են»,- պատմում է ընտանիքի մայրը` Ալլա Սողոմոնյանը: »»»»»


Կինոն՝ ազգային միասնականության զենք

[ 8 Փետրվարի, 2010 | 16:18 ]

Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության, ուստի եւ այդ ստեղծագործության հետազոտողի համար կինոն հանգուցային կետերից մեկն է, որտեղ իրար են հյուսվում ամենատարբեր բնույթի հարցեր՝ գեղագիտականից մինչեւ ազգային ու քաղաքական։ »»»»»


Հրանտ Մաթեւոսյան. «Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»

[ 8 Փետրվարի, 2010 | 16:16 ]

Պրն Մաթեւոսյան, կարծում եք՝ կարո՞ղ ենք այսօր ասել, թե գրող Մաթեւոսյանը զբաղվում է քաղաքականությամբ:

Քաղաքականությամբ եթե զբաղվում էլ եմ, ապա շատ սիրողական մակարդակի վրա է իմ այդ քաղաքականությունը: Շատ հաճախ առաջնորդվում եմ զուտ արտաքին տպավորություններով: »»»»»


Ճգնաժամից տուժել են մարզային թերթերը

[ 8 Փետրվարի, 2010 | 16:14 ]

Թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է Լոռու մարզի տպագիր մամուլի` հատկապես տնտեսական գործունեության վրա, այնուամենայնիվ, խորագրերը, տպաքանակը, էջերի քանակը չեն նվազել: Ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել նաեւ նրանց լուսաբանումների, անկախության եւ ազատ արտահայտվելու վրա: »»»»»


Լրատվական կայքերը նույնիսկ շահել են

[ 8 Փետրվարի, 2010 | 16:12 ]

«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը նշում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իրենց կայքի վրա ազդել է ավելի շատ վախի մթնոլորտի ձեւով, քան ֆինանսապես:

«Վախի մթնոլորտից ելնելով` բոլոր գործարարները, ովքեր աշխատում էին մամուլի հետ` գովազդային դաշտում, մի քիչ փոխեցին իրենց կողմնորոշումը եւ պակասեցրին գովազդային բյուջեն: »»»»»


Ռադիոն էլ է ճգնաժամ ապրել

[ 8 Փետրվարի, 2010 | 16:10 ]

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով որոշ ռադիոկայաններ 2009-ի ընթացքում ստիպված են եղել փակել մի շարք հաղորդումներ, կրճատել իրենց աշխատակազմը: Ինչպես հեռուստաընկերությունների դեպքում, այստեղ էլ ճգնաժամն ազդել է հատկապես գովազդի վրա: »»»»»


Պոչամբարներ. կանխատեսելի աղետներ

[ 8 Փետրվարի, 2010 | 16:08 ]

Հարցազրույց Բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանի հետ

Վերջին տարիներին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում ավելանում է պոչամբարների թիվը: Ինչպիսի՞ն է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: »»»»»


«Եթե ձանձրանում ես կյանքից, նշանակում է` մի բան այնպես չէ»

[ 8 Փետրվարի, 2010 | 16:06 ]

Մեր կողքին ապրում են օտարազգի մարդիկ, ովքեր աշխատում են մեր երկրում, կատարում իրենց պաշտոնական պարտականությունները: Սովորաբար, մարդկանց ուշադրությունն ուղղված է նրանց պաշտոնական գործունեությանը: Սակայն նրանք էլ ունեն իրենց անձնական կյանքը եւ ապրում են անհատական հույզերով: «Հետքը» սկսում է ներկայացնել մեր երկրում աշխատող դիվանագետներին: »»»»»


Երեւանցիները որպես ամառանոց գնում են Աղավնավանքի տները

[ 8 Փետրվարի, 2010 | 16:04 ]

Դիլիջանից մոտ 20 կմ հեռավորությամբ, Ճամբարակ տանող ճանապարհին գտնվող գյուղը 22 տարի առաջ վերաբնակեցվեց Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Բնակավայրը հնում հայկական է եղել, այստեղ 2 հին մատուռ կա, Բագրատունիների իշխանության շրջանի կամուրջ, 12-րդ դարի ճգնավորի խուց: »»»»»


Մեղրաշատի համայնքապետի նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

[ 8 Փետրվարի, 2010 | 16:02 ]

Հարգելի պարոն Սարգսյան

Նկատելի են վերջին տարիների ընթացքում Ձեր կողմից տարվող այն մոտեցումները, որոնք ուղղված են մարզերի համաչափ զարգացմանը, հատկապես սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային համայնքների ուղղությամբ: »»»»»


Արձագանքում են ընթերցողները

[ 8 Փետրվարի, 2010 | 16:00 ]

Բողոքում եմ…

«Գյուղի տղամարդիկ պատերի տակ կանգնած դժգոհում էին, որ իրենց կանայք այնքան են հոգնում «ղանթարներով» ջուր բերելուց, որ տանը չեն կարողանում գործ անել»: «Ղանթարով» ջուր բերելը տղամարդկանց համար ամոթ է, սակայն նրանք խղճում են իրենց կանանց, որոնց մեջքը ջուր բերելու ծանրությունից արդեն կորացել է: »»»»»


«Հետքի» հյուրն է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը

[ 8 Փետրվարի, 2010 | 15:35 ]

Արմեն Ղուլարյանին ուղղված Ձեր հարցերը տեղադրեք մեկնաբանությունների դաշտում:

Արմեն Ղուլարյան ծնվել է 1954թ. սեպտեմբերի 25-ին, Իջևան քաղաքում:  1971թ. ավարտել է Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցը եւ նույն տարում ընդունվել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարարական ֆակուլտետը։ »»»»»


Խախտումներ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում

[ 8 Փետրվարի, 2010 | 15:31 ]

ՀՀ Օմդուսմանի նամակը Արդարադատության նախարարին

Հարգելի պարոն Դանիելյան,

2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ: »»»»»


Աշոտյանը բժշկական համալսարանի խորհրդի նախագահն է

[ 8 Փետրվարի, 2010 | 15:26 ]

Փետրվարի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել է խորհրդի գործող նախագահ Ս. Սեյրանյանի հրաժարականը և փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 26 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  »»»»»


«Ուզում եք իրական կյանքը չփոխել և փոխարենը դեկորատիվ փոփոխություններ կատարել»

[ 8 Փետրվարի, 2010 | 15:20 ]

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը սահմանել է Էրոտիկ բնույթի հետուստահաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին նախագիծ: »»»»»


Սարգսյանը կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

[ 8 Փետրվարի, 2010 | 15:16 ]

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: »»»»»


«Իշխանություններն էլ ավելի են խստացրել «Ժառանգության» լրատվական շրջափակումը»

[ 8 Փետրվարի, 2010 | 15:16 ]

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիոսյանի հայտարարությունը 2010 թվականի փետրվարի 7-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում իշխանություններն էլ ավելի են խստացրել «Ժառանգության» լրատվական շրջափակումը` »»»»»


Արտահերթ հայտարարություն

[ 8 Փետրվարի, 2010 | 15:01 ]

Թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության արդյունքների ամփոփման մասին

1. Ամփոփում

Արդեն, ավելի քան, ակնհայտ է, որ թիվ 10-րդ ԸԸՀ-ը, ԱԺ լրացուցիչ ընտրության արդյունքներն ամփոփել է ԸՕ պահանջների կոպիտ խախտումներով, այն են` »»»»»


Առգրավվել է 450 սիգ և 1585 գետի կողակ

[ 8 Փետրվարի, 2010 | 14:52 ]

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը 2010 թ. փետրվարի 8-ին մարզերում իրականացրել է ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 450 հատ սիգ տեսակի ձուկ: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, առգրավված ձուկը հանձնվել է լսողական և տեսողական խանգարումներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոցին: »»»»»


Արծվիկ Միասյանի կարծիքով` հարկային փաթեթը քաղաքական ենթատեքստ ունի

[ 8 Փետրվարի, 2010 | 14:34 ]

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել հարկային նոր փաթեթ, որտեղ համայնքները իրավասու են սահմանել տեղական հարկեր: Այսօր «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս փաթեթը քաղաքական ենթատեքստ ունի: »»»»»


ԴԱՀԿ հարկադիր կատարողն ու դատավորը խախտել են օրենսդրության պահանջները

[ 8 Փետրվարի, 2010 | 13:44 ]

ԼՂՀ դատախազությունն ավարտել է ԼՂՀ Քր.օր.-ի 315 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Կարեն Ահարոնյանը, աշխատելով ԼՂՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում որպես հարկադիր կատարող, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի տված` «Ենգիբարյան» ՍՊԸ-ից հօգուտ պետությանը 43.770.500 դրամ գումար բռնագանձելու մասին թիվ 05-8 կատարողական թերթի հիման վրա, 02.06.07 թ. հարուցված թիվ 469/09 կատարողական վարույթի ընթացքում պարզել է, որ «Ենգիբարյան» անվանումով ՍՊԸ գոյություն չունի, »»»»»


Ոստիկանության աշխատողը` խուլիգանական գործողությունների մասնակից

[ 8 Փետրվարի, 2010 | 13:31 ]

2009 թ. նոյեմբերի 8-ին` ժամը 20:00 սահմաններում, Յակով Աղաջանյանն իրեն ամրացված, Ասկերանի հարկային տեսչությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի 006 ՕՏ 90 պետհամարանիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենան կանգնեցնելու օրինական պահանջին եւ մեկնել է դեպի Ասկերան քաղաք: Այս մասին հայտնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը: »»»»»


Կարսի պայմանագրի վավերացման և հարակից հարցերի շուրջ

[ 8 Փետրվարի, 2010 | 12:02 ]

Ընդամենը երկու միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ – Մոսկվայի և Կարսի պայմանգրերը: Ահմեդ Դավուդօղլու, Թուրքիայի արտգործնախարար, Թուրքիայի ազգային մեծ ժողով, 21 հոկտեմբերի 2009թ.:

Այսօր արդեն ակնհայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացուման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից, և այսօր դժվար է կանխատեսել, թե ի՞նչ վարքագիծ կունենա այդ, մեզանից արդեն որևէ կախվածություն չունեցող, քաղաքական արարածը: »»»»»


Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը կայցելի Սիրիա

[ 8 Փետրվարի, 2010 | 12:01 ]

Փետրվարի 9-11-ին Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններն անցկացնելու, ինչպես նաև Դեյր Զորում ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը մասնակցելու համար Սիրիա կայցելի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը: »»»»»


Ուկրաինայի նախագահի թեկնածուների ձայները գրեթե հավասար են

[ 8 Փետրվարի, 2010 | 11:43 ]

Կիրակի օրը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքների համաձայն` Վիկտոր Յանուկովիչի օգտին քվեարկել է ընտրողների 48,52%-ը, իսկ Յուլյա Տիմոշենկոյի օգտին` 45,82%-ը: Ընդամենը 2.7 տոկոսի տարբերությունը սակայն գրեթե միլիոն քվե է կազմում: »»»»»


Շիրակի մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը

[ 7 Փետրվարի, 2010 | 20:11 ]

«Չհասկացա, կարո՞ղ է շոու է, Վարդան…վերջ, ես եմ խոսում, դուք լսում եք»,- հնչած հարց-նկատողությունը վերաբերում էր Գյումրիի քաղաքապետին, իսկ նկատողության հեղինակը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էր, գործողության վայրը`թիվ 21 դպրոցի նիստերի դահլիճը: Այստեղ փետրվարի 6-ին մարզի 119 համայնքապետերի եւ մի շարք մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ընթանում էր Շիրակի մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը: »»»»»


Ջավախքում հոգևոր թեմ բացելու խնդրանքով դիմում են Արամ 1-ին

[ 7 Փետրվարի, 2010 | 16:51 ]

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեի բաց նամակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ին

Վեհափա’ռ Տեր

Դիմում ենք Ձեզ, նախ որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, հայոց հոգևոր հոր, ապա` որպես ազգանվեր ու հայրենապաշտ մարդու: Հայոց Սամցխե-Ջավախք-Ծալկա երկրամասը, որ սովետական հակահայ քաղաքականության պատճառով այժմ գտնվում է Վրաստանի կազմում, հայտնվել է հոգևոր շրջափակման մեջ: »»»»»


15 queries in 5.879 seconds.